«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքը

Մամուլի տեսություն

­Փա­շին­յա­նը, եր­կար ձգձգե­լով, ե­րեկ հայ­տա­րա­րեց, որ այս կի­րա­կի պա­տա­րա­գին կմաս­նակ­ցի Գառ­նիի Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցում։ Այն է՝ Մայր տա­ճա­րի վրա հիմ­նա­կան հար­ձա­կումն այս ան­գամ էլ չի լի­նե­լու:

Իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած աղբ­յու­րը, որն ի սկզբա­նե տա­րա­կու­սան­քով էր մո­տե­նում, որ Էջ­միած­նի վրա Նի­կո­լի մաս­նակ­ցութ­յամբ հար­ձա­կու­մ կլի­նի, քա­նի որ նախ­կին գրո­հը գնա­հա­տել են, որ­պես ձա­խո­ղում, ներ­կա ի­րա­վի­ճա­կի մա­սին այս կար­ծիքն է հայտ­նում. «Վե­հա­փա­ռին հրա­ժա­րա­կա­նի մղող վեր­ջին փորձ հնա­րավոր է, որ ձեռ­նար­կեն ար­դեն մյուս տա­րի, բայց՝ հուն­վա­րի կե­սե­րից մին­չեւ փետր­վար ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Դ­րա­նից հե­տո ար­դեն, իշ­խա­նա­կան տեխ­նո­լոգ­նե­րի հաշ­վարկ­նե­րով, չա­փա­զանց ուշ եւ վտան­գա­վոր կլի­նի Մայր Աթո­ռի հանդեպ կոշտ քայ­լե­րը, ա­ռա­վել եւս՝ Վե­հա­փառ­ի հան­դեպ բռնութ­յու­նը՝ կա­լա­նա­վո­րե­լու կամ այլ տես­քով»:

Ըստ աղբ­յու­րի, հիմ­նա­կան հաշ­վարկն հե­տեւ­յալն է: Փետր­վա­րի սկզբից հա­մա­րում են նա­խընտ­րա­կան փու­լը բաց­ված: Եվ այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից հե­տո, Մայր Ա­թո­ռի վրա հար­ձակ­ման դեպ­քում, ե­թե ձա­խող­վեն, ա­պա գործ­նա­կա­նում ար­դեն ժա­մա­նակ չի մնա ի­րա­վի­ճակն ուղ­ղե­լու հա­մար: Այ­սինքն, ընտ­րար­շա­վին հասց­ված հնա­րա­վոր վնասն այդ դեպ­քում բազ­մա­պա­տիկ ան­գամ մեծ կլի­նի, քան, ե­թե հան­րա­յին ըն­կա­լում մտնի տես­լա­կա­նը, որ Փա­շին­յանն այդ­պես էլ ո­չինչ չկա­րո­ղա­ցավ ա­նել ե­կե­ղե­ցու դեմ: «Ա­սեմ, որ ո­րո­շա­կի ազ­դակ­ներ ստա­ցել է նաեւ Սանկտ Պե­տեր­բուր­գում՝ Էր­մի­տա­ժում, որ­տեղ Հա­յաս­տա­նի եւ Հայ ե­կե­ղե­ցու մա­սով տպա­վո­րիչ փաս­տեր ներ­կա­յաց­վե­ցին: Դա եւս Փա­շին­յա­նի հա­մար ցու­ցիչ էր, որ Ե­կե­ղե­ցու դեմ կոշտ քայ­լե­րի գնա­լը կա­րող է նաեւ սուր ար­տա­քին ռեակ­ցիա ա­ռա­ջաց­նել»,- ա­սաց աղբ­յու­րը:

«­Բա­ցի այդ, իր կող­մը գրա­ված մի քա­նի հո­գե­ւո­րա­կան­նե­րով հաս­տատ լուրջ արդ­յուն­քի չի կա­րող հաս­նել: Ու քա­նի որ այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հո­գե­ւո­րա­կա­նութ­յան մեջ զանգ­վա­ծա­յին անհ­նա­զան­դութ­յուն ա­ռա­ջաց­նել, իսկ այս մի քա­նիսն ար­դեն հաս­կա­ցել են, որ ա­վե­լի լավ է բանտ նստեին, քան ներ­կա խայ­տա­ռակ­ված վի­ճակն է, ա­պա նե­րե­կե­ղե­ցա­կան բուն­տը չի ստաց­վում: Ըստ այդմ, ա­վե­լի ար­մա­տա­կան գոր­ծո­ղությ­ուն­ներն այս պա­հին հա­վել­յալ վտանգ են սկսում պա­րու­նա­կել»,- միտքն ա­վար­տեց աղբ­յու­րը:

Չ­նա­յած, աղբ­յու­րը նաեւ չի բա­ցա­ռում, որ ա­մեն պահ կա­րող է Փա­շին­յա­նի միտ­քը փոխ­վել, ա­սենք՝ կա­րող է ո­րո­շի ան­գամ Սուրբ ծննդյան պա­տա­րա­գի օ­րը գնալ Էջ­միա­ծին: «Բա­րո­յա­կան սահ­մա­նա­փա­կում­ներ չկան, եւ ա­մեն ան­հա­վա­նա­կան տար­բե­րակ պետք է հաշ­վի առ­նել: Դա, հաս­կա­նա­լի է, ա­մե­նա­ռե­զո­նան­սա­յին տար­բե­րակն է: Բայց այս ողջ պատ­մութ­յան մեջ խե­լամ­տութ­յուն որ­տե՞ղ եք տե­սել»,- միտքն ա­վար­տեց մեր զրու­ցա­կի­ցը:

Տես նաեւ https://x.com/Iravunk_com 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան