«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԿԱՐԵՎՈՐ. Հունվարից փոփոխություն է արվելու շտապօգնության կանչերի մասով. Մանրամասներ

Առողջապահական

2026-ի հունվարից առողջապահության ոլորտում համընդհանուր ապահովագրությունից զատ՝ ևս մեկ փոփոխություն է արվելու շտապօգնության կանչերի մասով: «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի 1-ին հավելվածում ներկայացված են այդ փոփոխությունները: Ըստ այդմ՝ կախված հիվանդի ծանրության աստիճանից՝ կամ կմոտենա շտապօգնությունը, կամ ընտանեկան բժիշկը: Ի՞նչ ազդեցություն է ունենալու այս փոփոխությունը ոլորտի ու հիվանդների վրա հարցին անդրադարձել է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը. 

– Մի իրավակարգավորում են տալիս, որ շտապօգնության բավականին մեծ բեռ դնում է տեղամասային թերապևտների, ընտանեկան բժիշկների ու մանկաբույժների վրա: Նշված են տասը խումբ դեպքեր, որոնց ժամանակ շտապօգնության կանչը փոխանցվելու է տեղամասային թերապևտներին, ընտանեկան բժիշկներին ու մանկաբույժներին, որտեղ հավաքագրված է տվյալ կանչ տվող բնակիչը: Ավելի պարզ ասած՝ շտապօգնության օպերատորները կանչն ընդունելիս պետք է տեսակավորեն կանչը ու այն համապատասխանաբար փոխանցեն տվյալ մասնագետին: 

Նշված ժամանակահատված կա՝ 120 րոպեում, այսինքն՝ երկու ժամում պետք է լուծվի կանչ տվողի խնդիրը, այսինքն՝ տնային կանչ կազմակերպեն: Սա անհնար է կիրառել հատկապես մարզերում, որովհետև գյուղական ամբուլատորիաները, որոնք սպասարկում են 5-6, երբեմն՝ 10 գյուղ, հնարավորություն չունեն, մեքենաներ չունեն, որպեսզի կարողանան մի կետից հասնել մյուսը, ֆիզիկապես դա հնարավոր չէ։ Դիցուք՝ Վարդենիսում մենք ունենք Գեղամասար ամբուլատորիան, որը 60 կմ շառավղով բժշկական օգնություն է սպասարկում, երկու ժամում ո՞նց է հասնելու: 

Այս փոփոխության առաջին ու ամենավտանգավոր խնդիրը լինելու է այն, որ օպերատորի կողմից իրավիճակի գնահատումը հաճախ լինելու է ոչ ճիշտ ու ամբողջական, որի հետևանքով մենք կորցնելու ենք հիվանդի կյանքի համար անհրաժեշտ րոպեները, որովհետև կա իրավական կարգավորում՝ երկու ժամ, իսկ, եթե օրվա վերջում է՝ հաջորդ օրը: 

Հաջորդ խնդիրը, որ ուղղակի հնարավորություն չեն ունենալու հասնել հիվանդի տուն: Ընտանեկան բժշկի ուսերին են թողնում խնդիրը՝ առանց նրան անհրաժեշտ հնարավորություններ տալու։ Օրինակ՝ ասում են, որ եթե նախորդ կանչի ժամանակ հիվանդին առաջարկվել է տեղափոխվել հիվանդանոց, իսկ նա հրաժարվել է, ապա հաջորդ կանչը շտապօգնությունը չի սպասարկելու, տալու է ընտանեկան բժշկին, բայց նա այդ կանչը սպասարկելու տեխնիկական հնարավորությունները չունի: Մենք շտապօգնությունում ունենք պարտադիր դեղորայքային արկղի ծավալ, որտեղ կան և՛ նարկոտիկ անալգետիկներ, և՛ հոգեմետներ, և՛ հակացուցումները այլ պրեպարատների, որ չունեն ընտանեկան բժիշկները: Այսինքն՝ եթե անգամ բժիշկը հասնի հիվանդին, բուժօգնության ամբողջ ծավալով չի կարող ապահովել: 

Նմանատիպ բազմաթիվ խնդիրներ են առաջանալու, որի հետևանքով տուժելու են բացառապես մեր հիվանդները ու բժիշկները: Տեսեք՝ ասում են, թե շատ են լինում անհարկի կանչեր, 37 աստիճան ջերմությունով անգամ կանչ են տալիս, եթե հիվանդը չունի ոչ մի խնդիր, բայց ունի հիպոխոնդրիա, որի համար էլ կանչ է տալիս, դա առողջապահական խնդիր է: Այսինքն՝ մեղադրել հիվանդին անհարկի կանչ տալու համար ու այդ պատճառաբանությամբ չսպասարկել, մեղմ ասած, ճիշտ չէ: 

Եթե որոշել են այսպիսով բեռնաթափել շտապօգնության ծանրաբեռնվածությունը, ապա պետք է ունենային նախաբժշկական ծառայություններ, ինչպես արվում է ամբողջ աշխարհում, փոքր մեքենաներով նախաբժշկական օգնություն են ցուցաբերում, այլ ոչ թե ծանրությունը դնեին ընտանեկան բժիշկների վրա, որը չի կատարվելու, ու հիվանդներն են տուժելու: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան