«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից ու ոտքի կանգնել հայության ներուժով...

Հրապարակախոսություն
Թեև վերջին ամիսներին Հայաստանում իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սկսված արշավը լարված ու տհաճ իրավիճակներ առաջացրեց հայ հավատավոր հանրության ու եկեղեցու շրջանում, դրանով հանդերձ միաժամանակ այն ունեցավ դրական դերակատարություն։ Նիկոլ Փաշինյանի «մեծագույն ջանքերի» շնորհիվ հայ հոգևորականությունը ինքնաճանաչման ու ինքնամաքրման «շատ լավ» առիթ ունեցավ և փրփուրի պես ջրի երես դուրս եկան Աստված ու ազգ ուրացողներն ու կեղծավորները։ Եվ որ ամենակարևորն է՝ այս պայքարում ժողովուրդը կոփվեց, ամրացավ, իմաստնացավ, Աստծու նկատմամբ լցվեց ավելի անկեղծ հավատքով և աճեց նրա դիմադրողսկանությունն ու պայքարելու կամքը։ Ինչպես ասում են՝ «Չկա չարիք, առանց բարիքի»։ Դաժան փորձությունների այս յոթ տարիների ընթացքում էլ ժողովուրդը կարծես գիտակցեց, որ այս վիճակից դուրս գալու և բարոյական առողջացման ելքը դավաճանության, ուրացման, անտարբերության, ստրկամտության ու տգիտության դեմ համազգային արշավ ծավալելն ու պայքար սկսելն է, հավանաբար առաջնորդվելով Մեծն Նժդեհի այն խոսքերով, որ. «Չի կարող ապագա ունենալ մի ազգը, որն ի զորու չէ պատժել իր սրիկաներին ու դավաճաններին»։
 
Թերևս այդ մասին են վկայում սոցիալական ցանցերում ծավալված աննախադեպ արշավն ընդդեմ ազգի ուրացման ու հայրեիքի դավաճանության։ Համոզմունք է ստեղծվում, որ ազգն ինքնակազմակերպվում է, դուրս է գալիս մոլորությունից, խաբկանքից ու խորը դեպրեսիայից։ Ժողովուրդը հույսն ու հավատը կորցրած իր ազգային մտավորական-քաղաքական էլիտայից, ինքն է արմատական փոփոխությունների առաջնորդության նախաձեռնություն ստանձնել։ Հավանաբար հասկանում է, ժողովրդական այն իմաստության փիլիսոփայությունը, որ իր հուսալի հենարանը նախևառաջ իր երկու ուսերն են, որոնց վրա միայն կարող է ամուր հենվել, իր փրկության ու գոյատևման հույսը նախևառաջ իր հետ կարող է կապել։ Հասկանում է, որ Հայաստանը ոտքի կկանգնի ու այս հորձանուտից, այս խայտառակությունից դուրս կգա հայության ներուժով միայն։ Գերմանիայի կայսր Վիլհելմ Երկրորդն էլ կարծես հայության այս վիճակի համար է ասել, որ. «Հայ ժողովուրդը դեռ երկար կշարունակի մնալ այս խղճուկ վիճակում, քանի դեռ չի գիտակցել, որ իր դժբախտություններն իր մեջ պետք է փնտրի»: «Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից», - իր ժողովրդին պատգամել է Զորավար Անդրանիկը։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան