«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂԱՑԱ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սպորտ

«Վերջերս Դուբայում ավարտված Բռնցքամարտի IBA -ի Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։

Iravunk. com -ի մարզական լրագրողը հանդիպել ու զրուցել է նրա հետ։

- Շնորհավորում ենք, Ռաֆայել, ԱԱ֊ում բրոնզե մեդալի արժանանալու առթիվ։ Սա քո մարզական կարիերայի ընթացքում առաջին մեդալն է ԱԱ֊ից։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Մեկնարկային մենամարտում 1/8-ում 5։0 հաշվով հաղթեցի Իսրայելի ներկայացուցիչ Յան Զասկին։ Այնուհետև, քառորդ եզրափակչում մենամարտեցի էկվադորցի Մարիո Խավիեր Սուարեսի հետ ու պարտության մատնեցի 4։1 հաշվով։ Կիսաեզրափակչում, ափսոս, զիջեցի Բելառուսի ներկայացուցիչ Ալեկսեի Ալֆյունովին։ Ամենաբարդը այս մենամարտը և էկվադորցու հետ պայքարը անցան։ Շատ ուրախ եմ, որ կարիերայիս ընթացքում առաջին անգամ կարողացա մեդալ նվաճել Աշխարհի առաջնությունից։

- Ռաֆայել, ես հետևում էի մրցաշարին, նկատեցի, որ շատ հուզված էիր, երբ նվաճեցիր կիսաեզրափակչի ուղեգիրը։

- Այո, ես հուզվել էի այդ ժամանակ, բառերով չեմ կարող նկարագրել։ Այս նվաճումս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։

- Ինչ տվեց քեզ այս բրոնզե մեդալը։

- Սա ինձ շատ մեծ փորձ տվեց, նոր մոտիվացիա, շատ մեծ ոգևորություն 2028 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերից առաջ։ Պիտի անպայման ձգտեմ նվաճել ուղեգիր ՕԽ -ին մասնակցելու համար։

- Մի քանի օրից պատմություն կդառնա 2025 թվականը, և կգա Նոր տարին։ Ինչպիսին էր քեզ համար այս տարին, ու ինչ ակնկալիքներ ունես գալիք տարվա Հրեղեն ձիու հետ կապված։

- Այս տարին իսկապես շատ հաջող էր ինձ համար։ Երևանում կայացած IBA պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարում հաղթեցի վրացի մրցակցիս։ Ամռանը Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճեցի, թուրք մարզիկին էլ հաղթեցի այդ ժամանակ։ Տարին եզրափակում եմ այս մեծ նվաճմամբ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալով, որը երբևէ չէի ունեցել։ Հաջորդ տարի ջանք ու եռանդ չեմ խնայի, էլ ավելի լավ կպարապեմ, որպեսզի ավելի մեծ հաջողությունների հասնեմ։ Այս բրոնզե մեդալը իմ, մարզիչներիս քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի ամենակարևորը խաղաղության, առողջության, երջանկության, նորանոր նվաճումների տարի։ Մեր հայ ազգը լինի միասնական։

- Հետաքրքիր է, հարազատներիդ մեջ կան մարզիկներ։

- Իհարկե, ծնողներս սուսերամարտի ԽՍՀՄ չեմպիոններ են։ Երկար տարիներ այդ մարզաձևով են պարապել։

Իսկ ահա Ռաֆայելի անձնական մարզիչը ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐԿԱՐՅԱՆԸ, մեզ մոտ զրույցում նշեց.

«Իսկապես, շատ լավ հանդես եկավ Ռաֆայելը Աշխարհի առաջնությունում, նա երկու կամային հաղթանակ տարավ։ Ես շատ գոհ եմ նրանից։ Նշեմ, որ Ռաֆայելի մրցակիցները բավականին ուժեղ, փորձառու էին, էկվադորցին երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին, պրոֆեսիոնալ ռինգում ունի 7 մենամարտ, նույնքան հաղթանակ։ Ռաֆայելը շատ աշխատասեր, կշռադատված, նպատակասլաց մարզիկ է, ես շատ մեծ հույսեր եմ կապում նրա հետ։ Հուսով եմ, որ կնվաճի նաև 2028 թվականին ԱՄՆ ֊ում կայանալիք ՕԽ֊ի ուղեգիր»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան