«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 23 ՄԵԴԱԼ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ /MMA /ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում Հայաստանի Խառը մենամարտերի /MMA /ֆեդերացիայի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԱԼՅԱՆԸ պատմել է անցնող տարում մարզիկների գրանցած ձեռքբերումների, նվաճումների և գալիք Նոր տարվա ծրագրերի, անելիքների մասին։

- Ասեմ, որ անցնող 2025 թվականը բավականին հաջող, հագեցած տարի էր մեզ համար։ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններից մեր մարզիկները նվաճել են 23 մեդալ, ինչը, բնականաբար, հաջող կարող եմ համարել։ Եվրոպայի առաջնությունում նաև հաղթող ունեցանք։

Իսկ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ NAIZA կազմակերպությունում անցկացված պրոֆեսիոնալ մենամարտում փայլուն հաղթանակ տոնեց Ղազախստանի ներկայացուցչի հանդեպ։

Իսկ ԱՐԹՈՒՐ ԱՍՈՅԱՆԸ, դարձավ Աշխարհի բրոնզե մեդալակիր, հանդես գալով 56,7 կգ քաշային կարգում, սա պատմական նվաճում էր, քանի որ 12 տարի մեդալ չէին նվաճել մեր մարզիկները ԱԱ֊ից։

- Հետաքրքիր է, իսկ պետական աջակցություն ստանում եք։

- Ցավոք, ոչ, պետական որևէ աջակցություն չենք ստանում։ Հիմնական պատճառը այն է, որ մեր մարզաձևը օլիմպիական չէ։ Ամեն բան մեր ֆեդերացիայի միջոցներով ենք իրականացնում։ Մեզ միայն աջակցում է Ոչ Օլիմպիական մարզաձևերի միությունը։

- Պատմության գիրկն է անցնում 2025 թվականը։ Ինչ ծրագրեր, անելիքներ կան գալիք տարի։

- Փետրվարի 5-15-ը, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա պատանիների, երիտասարդների ու մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Դրանից հետո Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կկայանա պատանիների Աշխարհի առաջնությունը։ Ապա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա երիտասարդների և մեծահասակների Աշխարհի առաջնությունը։ Տարվա ընթացքում մրցաշարերի պակաս չենք ունենա. բազմաթիվ պրոֆեսիոնալ մենամարտեր, միջազգային մրցաշարեր, Աշխարհի գավաթի խաղարկությունը կկայանա Աֆրիկայում Անգոլայի Լուանդա քաղաքում։

- Հետաքրքիր է, թե ինչպիսի մարզաձև է Խառը մենամարտերը, մեր երկրում զարգացած է։

- Մարզաձևը մեր երկրում բավականին զարգացած է, ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է հետաքրքրվողների թիվը, պարապողների զգալի աճ ենք ունենում։ Խառը մենամարտերը /MMA /ամբողջ աշխարհում շատ զարգացած մարզաձև է համարվում, մենապայքարային մարզաձևերի մեջ համարվում է ամենազարգացած մարզաձևերից մեկը, որտեղ կան տեխնիկական շատ գործողություններ։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհավորել ողջ հայ ազգին գալիք Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Թող 2026 թվականը լինի խաղաղության, նորանոր հաղթանակների, առողջության տարի, լինենք միասնական և ուժեղ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան