«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեզ դավաճանած հոգևորական, թե աշխարհական, Աստծո առաջ են կանգնելու. Վահան Մարդյան

Թեմա
«Վերջին շրջանում ամենազզվելին եկեղեցու դեմ հարձակումից օգտվել ուզողներն են։
 
Եկեղեցում ծառայում եմ 18 տարուց ավել և այդ ծառայությունս նվիրված է եղել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդաց միությունների կայացմանը, որովհետև ՏԵՍԼԱԿԱն ունեք փոխանցված այն է` վկայել այս աշխարհի երիտասարդներին, որ պետք է հետևել Քրիստոսին և ԼԾԱԿԻՑ դառնալ այն ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ, որ ունի ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ եկեղեցին։
 
Այս ընթացքում եկեղեցուց ներս վայելել ենք Աստծո ներկայությունը, մեր առաջնորդ հոգևորականների օրհնությունն ու աջակցությունը և, չնայած դրան, տարել ենք սարսափելի դժվարություններ, որովհետև հոգևոր կյանքը պայքար է, իսկ այն առանց ճիգի չի լինում։
 
Ի սեր Աստծո և մեր հոգևոր հայրերի հորդորի` այդ պայքարի բաղադրիչ մաս էր կազմում երիտասարդաց միությունների մթնոլորտի և տեսլականի հետ կապ չունեցող անձանց հանդուրժելը։ Մենք այս առումով գործուն քայլեր արել ենք` աղոթել ենք նրանց համար, սիրով հանդիմանել ենք, երբեմն ունեցել ենք լավ արդյունք, երբեմն` ցավոք ոչ...
 
Այս օրերին այդպիսի մարդկանցից մեկը Վեհափառ Հայրապետի դեմ զզվելի հարցազրույց է տալիս, մի քանիսը համացանցում տարբեր ճակատներով մաղձ են թափում եկեղեցու մեջ, ոմանք փորձում են արդեն երիտասարդաց կառույցների մակարդակով եկեղեցու մեջ ներքաշել այս ստոր պառակտիչ հարձակումը։
 
Խորհուրդս է եկեղեցու իմ բոլոր եղբայրներին ու քույրերին` սա չսարքեք եկեղեցու ներսի խնդիր, չգայթակղվեք մեզ հետ այն գլխից էլ կապ չունեցողների ստատուսներով ու քայլերով, չնմանվեք քպ-ի փոքրիկ խմբակին...
 
Վեհափառ Հայրապետի կոչին ականջալուր մնացեք. «Մեզանում պետք է թագավորի բարությունն ու գթաստրությունը և չպետք է տրվենք երկպառակտության սադրանքին»։
 
Սա հարձակում է եկեղեցու դեմ դրսից (ինչքան էլ փորձում են մեզ ներսիններիս մասնակից սարքել), որի դեմ պետք է կանգնենք։
 
Մի բան ասեմ. ի հեճուկս բոլորին, Սուրբ և անմահ Պատատագներին հիշատակում ենք Վեհափառ Հայրապետին և թեմակալ առաջնորդ Սրբազաններին և հիշատակելու ենք, քանի դեռ եկեղեցուց և Վեհափառից ունենք ստացած այդ առաջնորդությունը։
 
Ես և իմ եղբայրները մեր ՏԵՍԼԱԿԱՆԻՆ չենք դավաճանելու` ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ մասնակից լինելու, և մեր բոլոր ուժերը լարելու ենք` ամուր բռնելով եկեղեցում գտնվողների ձեռքերն, անկախ նրանից, թե որ կողմ էլ փորձեն քաշել, որպեսզի ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ չխախտվի, և այս լարված իրավիճակը անցնելուց հետո նորից լծվենք մեր գործին…
 
Եվ այո՛, անհանդուրժելի են ոմանց կուսակցության, շարժման, նախաձեռնության, խմբին հաճելի լինելու համար շողոքորթող քայլերի դիմելը, ապագայի «ապրես»-ի, ներկայիս հավանման համար արժեքների վրայով անցնողների քայլերը... Իսկ մեզ դավաճանած հոգևորական, թե աշխարհական, Աստծո առաջ են կանգնելու: Վեհն է վեհարանում», - գրել է ՀԵՀԵԿ Կենտրոնական Խորհրդի եւ Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ատենապետ ՎԱՀԱՆ ՄԱՐԴՅԱՆԸ:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան