«Իրավունք» թերթի տպագիր համարներ

36-ամյա հարսը դանակահարել է սկեսուրին ու ամուսնուն

Քրեական

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։

Քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսը ամուսնու մորը դանակով հարվածներ է հասցրել, ինչի հետևանքով Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ն «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել։

Պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Քրիստինե Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է իր ամուսնու, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ս․-ի և ամուսնու մայր (սկեսուր), Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ի, որի ժամանակ Քրիստինե Բ․-ն խոհանոցային դանակով հարվածել է Լենա Ս․-ի ձախ ձեռքին և Գևորգ Ս․-ի դեմքի ու ձախ ձեռքի հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Գևորգ Ս․-ն իր հերթին նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Քրիստինե Բ․-ին՝ պատճառելով «Աջ ազդրի վերին երորդականում մակերեսային վերք» ախտորոշմամբ վնասվածքներ։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Գևորգ Ս․-ն և Քրիստինե Բ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան