Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք. Գուցարաց թեմի առաջնորդի ուղերձը

Թեմա
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
 
«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23
 
Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
 
Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք հղում՝ Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և սքանչելախորհուրդ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր և հոգեզվարթ ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:
 
Նոր տարվա շեմին ենք, լի սպասումներով ու հույսերով և իհարկե անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև, Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ՝ դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների:
 
Արդարև, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար՝ մեր թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով, շնորհներով և հավատքով, գոտեպնդվենք, նորոգվենք ու վերափոխվենք՝ վերարժևորելով մեր կյանքն ու կենցաղը:
 
Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:
Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, հեռու վանենք մեզանից անհուսությունն ու անտարբերությունը՝ ունենանք միմյանց նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցություն և մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանն ու պայծառացմանը՝ կառչած մնալով մեր ազգային ինքնությանը, մեր գոյության հիմնաքարերին՝ մեր սուրբ եկեղեցուն, հայրենիքին ու մեր լեզվին:
 
Սիրելի՛ հավատացյալներ,
 
Կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ, զորացնե՛ք աղոթքը ձեր ամենօրյա կյանքում և անմնացորդ նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի և քրիստոնեական հավատքի հզորացման սուրբ գործին:
 
Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:
 
Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:
 
Օրհնությամբ՝
Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Առաջնորդ Գուգարաց թեմի
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում