Խաբել են մեզ եւ ժողովրդին եւ խաբել են սրիկայի պես. Մարգարիտ Եսայան

Ներքաղաքական
«Բարի գալուստ 2026,
 
Մի ֆիլմ կա, որ սիրում եմ՝ «Կյանքը հիասքանչ է» ( «La vita è bella»), իտալական տրագիկոմեդիա, սցենարի հեղինակը, ռեժիսորը և գլխավոր դերակատարը Ռոբերտո Բենինին է։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում համակենտրոնացման ճամբար են ուղարկում հրեաներին։ Ֆիլմի հերոսին որդու և կնոջ հետ նույնպես ուղարկում են այնտեղ։ Ճամբարում հայրը որդուն ասում է, թե այն, ինչ կատարվում է այնտեղ, խաղ է, որի հաղթողին տանկ են նվիրելու։ Տանկը կստանա այն մասնակիցը, ով լավ կթաքնվի «գոռացող» մարդկանցից։ Ֆիլմի հերոսը ամեն ինչ անում է, որպեսզի որդին հավատա այդ ամենին,չվախենա և ողջ մնա։
 
Մի քանի ժամից, երբ մենք հրաժեշտ կտանք 2025-ին եւ կդիմավորենք 2026-ը, մեզ ոչ ոք «տանկ» չի նվիրի,որովհետեւ կյանքը մեզ համար խաղ չէ։
 
Մեզնից շատերը չեն թաքնվի «գոռացող մարդկանցից»։ Ոմանք կշարունակեն պայքարը, բողոքը, արդարության, հայրենիքի, քաղբանտարկյալների ազատության, Բաքվի բանտում գտնվող հայ գերիների վերադարձի, հանուն արժանապատիվ կյանքի, հայկականության եւ պետության պահպանման, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։
 
Փորձենք հավատալ, որ անցնող 8 տարիներին մենք մեզ եւ մեր ժողովրդին չենք խաբել, իբր կյանքը հիասքանչ է։ Խաբել են մեզ եւ ժողովրդին եւ խաբել են սրիկայի պես։
 
Շնորհավորում եմ իմ պայքարի ընկերներ, ինձ հավատացողներ, իմ արցախցիներ, բանտարկված Սրբազան Հայրեր։
 
Եկեք էս անգամ ինքներս մեզ խաբենք մտածենք, որ նոր տարին կցրի հուսահատությունը, կցրի մշուշը եւ կկատարվի մեր ժողովրդի երազանքը։ Եկեք փորձենք տեսնել իրական Հայաստանը, այն ինչ դեռ մնացել է նրանից եւ ինչը չի լինելու , եթե շարունակենք ինքներս մեզ եւ ուրիշներին խաբել։
 
Հ.Գ.- «Կյանքը հիասքանչ է» նախադասության մեջ կարծում եմ բանալի բառը ԿՅԱՆՔՆ է։ Ապրենք եւ շնորհակալ լինենք այդ կյանքի համար։
Մնացածը՝ կորոշի Արարիչը», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում