ՌԴ նախագահի նստավայրի վրա ուկրաինական հարձակումը սկսել է մի ամբողջ աշխարհաքաղաքական օրակարգ ձեւավորել

Վերլուծություն

Այն, որ ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակումը սկսել է մի ամբողջ աշխարհաքաղաքական օրակարգ ձեւավորել, հասկանալի էր ի սկզբանե: Այն բանից հետո, երբ հարձակումից հետո Մոսկվան որոշակի պաուզա վերցնելով, այդ ընթացքում` Թրամփի հետ կապ ունենալով, այնուամենայնիվ ընթացք տվեցին այդ պատմությանը:

Գլոբալիստական թեւը եւս, մի որոշակի պաուզայից հետո,մ հասկանալով, որ այս թեման իրենց լավ հեռանկարների չի խոստանում, որոշեց անցնել ամեն բան հերթելու կուրսի: Դրան էր ուղղված The Wall Street Journal-ի նախօրեին տեղեկատվությունը, թե` «ԱՄՆ-ն պարզել է, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով»։ Ըստ աղբյուրի. «ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները հայտարարել են, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա կամ հարվածել նրա բնակարաններից մեկին անօդաչու թռչող սարքի միջոցով գործողության ընթացքում։ Այս եզրակացությունը հաստատել են ԿՀՎ մասնագետները, ըստ հետախուզությանը ծանոթ ամերիկացի պաշտոնյայի»։

Բայց այս անգամ ռուսների ռեակցիան շա արագ էր: Այն է` փոխանցվել տեղեկատվություն, որ ռուսաստանի հետախուզական ծառայությունները Պուտինի նստավայրը հարձակված ուկրաինական անօդաչու թռչող սարքերից մեկից թռիչքային պլանի ֆայլ են հանել։ Ընդ որում, լուրը պաշտոնապես հաստատեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ այդմ` Տեղագրությունը ցույց է տվել, որ հարձակման վերջնական թիրախը հենց Նովգորոդի մարզի այս նստավայրն էր։ Ավելին, որ. «Թռիչքային պլանը կփոխանցվի ամերիկացիներին»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուսական կողմը ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցչին է տրամադրել են նյութեր, որոնք պարունակում են Ռուսաստանի նախագահական նստավայրի վրա հարձակման ժամանակ խոցված Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի վերծանված տվյալները եւ անօդաչուի թռիչքային համակարգը։

Կարճ ասած, Մոսկվան հայտարարում է, որ ոչ միայն ՌԴ նախագահի նստավայրի վրա հարձակման «երկաթբետոնյա» ապացույցներ ունի, այլ, որ դրանք փոխանցելու է Թրամփին: Իսկ եթե գլոբալիստների մոտ չի ստացվում այս պատմությունից Կիեւին «մաքրել», ապա թեման տեղափոխվում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, ավելի կոնկրետ` Բրիտանիայի հետ հակամարտության դաշտ: Այսինքն, եթե կան ապացույցները, ապա Վաշինգտոնին երկու տարբերակ է մնում: Ընդունել, որ նման հարձակման համար Ուկրաինային տեխնիկական ծառայություն են մատուցել կա´մ ամերիկյան կա´մ բրիտանական համապատասխան ծառայությունները. միայն նրանք ունեն նման տեխնիկական հնարավորություններ: Եթե ամերիկացիները չեն, ապա բրիտանացիները պարզապես «գցել» են Թրամփին` այն պահին, երբ նա բանակցություններ էր կազմակերպել, ձեռնարկում են դրանք ձախողելու ավանտյուրա: Եթե ամերիկացիներն են, ապա Թրամփն ավելի բարդ վիճակում կհայտնվի: Այն է` Մոսկվան նրան կմեղադրի կեղծ բանակցություններ կազմակերպելու մեջ կամ, որ Թրամփն իրավիճակին չի տիրատետում:

Իհարկե, ավելի հավանական տեսք ունի բրիտանական ավանտյուրայի պատմությունը: Դե, ուրեմն, Թրամփը ստիպված կլինի հակաքայլերի դիմել:

Ցանկացած տարբերակ Մոսկվայի օգտին է:

Տես նաեւ https://t.me/iravunk/62833 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում