Հալեպում մարտերի պատճառով զոհերի և տեղահանվածների թիվն աճել է

Միջազգային

Հալեպում ավելի քան 45 000 մարդ ստիպված է լքել իրենց տները Սիրիայի կառավարական ուժերի և քրդամետ «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» (SDF) կոալիցիայի միջև մարտերի սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հալեպի սոցիալական հարցերի վարչությանը։ Սիրիայի կառավարական ուժերի և SDF-ի միջև մարտերն սկսվել էին հունվարի 6-ին։ Գործակալության տվյալներով՝ գիշերը հարաբերական դադարից հետո, հունվարի 7-ին վերսկսվել են հրետակոծությունները, որոնք ուժգնացել են կեսօրին և երեկոյան մարել։

Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ հունվարի 7-ին բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 4 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդել է, որ Հալեպում հրետակոծությունից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 5-ի, ևս 31-ը վիրավորվել է։ Սիրիական բանակը Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քրդերի կողմից վերահսկվող թաղամասերում գտնվող ռազմական դիրքերը հայտարարել է «օրինական ռազմական թիրախներ»։

Երկու սիրիական աղբյուր Reuters-ին հայտնել է, որ քաղաքում «մեծ ռազմական գործողություն» է սպասում։ Միևնույն ժամանակ, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական վարչակազմի խոսնակ Իլհամ Ահմեդը գործակալությանը հայտնել է, որ հակամարտության լարվածությունը թուլացնելու համար միջազգային միջնորդական ջանքեր են գործադրվում: Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակի կարգավորման գործում միջնորդում է Միացյալ Նահանգները: Հալեպում Սիրիայի ժամանակավոր կառավարության և քրդերի միջև բախումներ տեղի էին ունեցել նաև 2025 թվականի դեկտեմբերին: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։

Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ։ Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել, որոնք երեկոյան ինտենսիվ շարունակվել էին, կիրառվել էր հրետանի։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։

Ազգային առաջնորդարանի դիվանն ավելի վաղ հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ էր արել ապաստանել եկեղեցում: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ կշարունակի գործունեությունը քաղաքում:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում