Եթե տեսնում եք ձեզ այս երգի մեջ, ուրեմն՝ ձեզ է վերաբերվում. Գուսան Արամյանը հակադարձում է «Ամոթս» երգը քննադատողներին

Մշակութային

Բոլորովին վերջերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց գուսան, հեղինակ-կատարող ԱՐՏԱԿ ԱՐԱՄՅԱՆԻ նոր տեսահոլովակը՝ «Ամոթս» վերնագրով: Ունկնդիրները բաժանվեցին երկու մասի՝ առաջին մասը համաձայնեց գուսանի կարծիքի հետ, որ հայ ազգի մեջ կան մարդիկ, ովքեր գերեզմանից խնկաման են գողանում, փողով որդու արյունն են ծախում, թշնամու ռեստորանում են ճաշում եւ այլն, իսկ երկրորդ կողմը դատապարտեց՝ ասելով, որ հայի անվան հետ է խաղում տվյալ ստեղծագործությունը: «Իրավունք»-ը խոսեց երգի հեղինակի հետ՝ պարզելու, թե ինչ մոտեցում ունի երգի շուրջ առկա աղմուկի վերաբերյալ:

Պարոն Արամյան, նախ կպարզաբանե՞ք, թե ի՞նչը ստիպեց Ձեզ՝ նման մոտեցմամբ, նման երգ գրել:

— Հայի որոշակի տեսակի իրական պատկերը: Այդ տեսակը նոր բան չէ եւ եկել է դարերով: Բոլոր ժամանակներում եղել են երեւույթներ, ովքեր խաղացել են մեր ազգի անվան հետ: Իսկ մենք հզոր ազգ ենք ու նմանների պատճառով ազգի անունն է վարկաբեկվում: Այդ տեսակը, ով պատրաստ է գերեզմանի խնկաման գողանալ, Թուրքիա գնալ ու հիվանդ թուրքի մայր խնամել, հետո գալ, մեզ խրատ տալ, թե մենք ինչպես պահենք հայրենիքը, ինչպես ծաղկեցնենք:

— «Ամոթս» երգը արժանացավ տարբեր կարծիքների: Ոմանք կիսեցին երգի իմաստը, ոմանք մեղադրեցին Ձեզ՝ հայի անունը փնովելու մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այսինքն՝ եթե մենք ունեցել ենք Վասակ, նշանակում է ազգում բոլորս Վասակ Սյունի՞ ենք: Իհարկե՝ ոչ: Եթե ես խոսում եմ ազգի մի վատ երեւույթի մասին, դա նշանակում է ես խոսում եմ համատարած բոլորի մասի՞ն: Օրինակ, եթե խոսեմ վատ բժիշկի մասին, դա նշանակում է, որ բոլոր բժիշկների՞ն եմ դա ասում: Սա ի՞նչ մոտեցում է: Ես արծարծել եմ մեր ազգի որոշ ներկայացուցիչների մոտ առկա վատ երեւույթները:

Երգի վերջում՝ Դուք նաեւ ասում եք, որ ի հեճուկս մատնանշված տեսակի՝  Դուք  նաեւ հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի ազգից եք: Փաստորեն, քննադատողները երգը մինչեւ վերջ չե՞ն լսել, թե՞ իրենց հարմար է, որ այդ դիտակետից մոտենան:

— Դա էլ է մեր ազգին բնորոշ գիծ՝ սովորություն ունեն կոնտեքստից դուրս խոսել: Միայն վերնագիր կարդալ ու դրանով եզրակացություն անել: Կարծես, ցանկանում են ինքնահաստատվել ու կայանալ ինչ-որ մի բանի վրա:

Դուք բավականին շատ երգերի հեղինակ եք, սակայն այս երգը Ձեզ բերեց մեծ ճանաչում հասարակության շրջանում, հատկապես այդ ժանրից հեռու մարդկանց մոտ: Ինչպե՞ս կբացատրեք սա:

— Կարծում եմ՝ այս երգը դիպավ հայի ցավոտ կողմին: Հետաքրքիր բան ասեմ. մի քանի ամիս առաջ երգ եմ թողարկել՝ «Հայ եմ  ծնվել եւ հայ եմ մեռնելու» վերնագրով, որն այդքան արձագանք չստացավ, որքան «Ամոթս»-ը: Հավանաբար, շատերին դուր չեկավ իմ հայ լինելը, որ ես հայ եմ ծնվել ու արժանապատիվ հայ էլ կմահանամ: Կարծում եմ՝ այնտեղ «կախվելու» տեղ չունեին, իսկ այստեղ՝ գտան: Հետաքրքիրն այն է, որ այս երգից հետո թյուրըմբռնում առաջացավ: Նույնիսկ զանգել, ինձ հարց էին տալիս, թե այս երգով իշխանությունների՞ն եմ անդրադառնում: Ուզում եմ հստակեցնել, որ այս երգը քաղաքական չէ, իսկ եթե կա մի կուսակցություն, որն իրեն այդ երգի մեջ գտնում է, ապա իրեն է վերաբերվում:

Լեւոնից մինչեւ Նիկոլ, բոլոր իշխանություններին եմ ասում՝ եթե տեսնում եք ձեզ այս երգի մեջ, ուրեմն՝ ձեզ է վերաբերվում, իսկ եթե չեք տեսնում, ապա շատ ավելի լավ: Ո՞վ է նման հայերին ասում՝ գնացեք խնկաման գողացեք կամ ադրբեջանցու ռեստորանում հաց կերեք, Նիկո՞լը, թե՞ Լեւոնը: Պարզ է չէ՞, որ ոչ մեկը, ոչ մյուսը: Բոլոր ժամանակներում էլ եղել են նման հայեր: Ես չեմ հիշում, որ մի ղեկավարից լսած լինեմ, թե՝ գնացեք թուրքի հետեւը լվացեք եւ այլն: Ճիշտ հասկացեք, իմ համար 4 ղեկավարներն էլ նույնն են, մեկն՝ ավել, մեկը՝ պակաս:

Այնուհանդերձ, Ձեր խոսքերի մեջ կան ճշմարտություն՝ խնկաման գողացող հայ էլ կա, թուրքին քծնող հայ էլ եւ այլն: Ե՞րբ հայը դարձավ այսպիսին:

— Կարծում եմ՝ հայը այդպիսին չի դարձել, այլ եղել է: Հայի մեջ միշտ էլ այդ տեսակը եղել է: Ուղղակի մենք այդ մասին չենք բարձրաձայնել: Ես այդ համարձակությունն ունեցա եւ խոսեցի դրա մասին: Անգամ ասեմ՝ ով վատ մեկնաբանություն է գրում, նրանք էլ են այդ շարքերում:

Ի՞նչ նոր ստեղծագործություն սպասի Ձեր հանդիսատեսը:

— Լինելու է նոր երգ՝ նվիրված հայ ազգիս, որն էլ վերնագրել եմ՝ «Կարծես մեզ Աստված կիսատ է ստեղծել»: Կարծում եմ՝ մինչ փետրվար պատրաստ կլինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում