«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նույն տրամաբանության, Փաշինյանն էլ կարգին վարչապետ է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Սկսենք լավ լուրից. այս անգամ դրական առումով է մեզ զարմացրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ աշխատանքից ազատել է իր ղեկավարած գերատեսչության այն աշխատակիցներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ: «Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ ես չեմ կարող դա տարածել նաեւ այն աշխատակիցների վրա, որոնց զավակներն ազատվել են ծառայությունից հիվանդության հիմքով, բայց կասկածի որդն ինձ շարունակում է ներսից կեղեքել եւ ճնշել, որ ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,- ասել է Պապիկյանը: Նախարարը նաեւ հայտնել է, որ ծառայությունից զարտուղի ճանապարհով ազատումները կանխելու համար պարբերաբար վերանայվում է զորակոչին ոչ ենթակա հիվանդությունների ցանկը: Ինչ խոսք, ճիշտ է անում, այլապես մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամենաբարձրը հայրենասիրությունից ու երկրի անվտանգությունն ապահովելուց գոռում ու ճառում են մարդիկ, որոնց երեխաներն ու թոռները վաղուց ապրում են արտասահմանում եւ մի զինվոր էլ չեն տվել Հայրենիքին: Այնպես որ, վատ չէր լինի, որ Պապիկյանի այս նախաձեռնությունը վարակիչ լիներ ողջ պետական ապարատի համար: Ավելին՝ հստակ պահանջ լիներ նաեւ պատգամավորների ու վաղը պատգամավորության հայտ ներկայացնողների համար:

Իսկ ահա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ, պարզվում է, օրեր շարունակ «չի կարողանում» որեւէ տեղեկություն ստանալ Իրանի հայերի վիճակի մասին։ «Տեղեկություններ չունենք: Չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում: Շարունակելու ենք նրանց հետ կապ հաստատելու ջանքերը», - ասել է նա եւ նշել, թե Մեղրիում սահմանն անցնող մեր հայրենակիցների միջոցով կփորձեն տեղեկություններ ստանալ: Լսում ես ու մտածում՝ սա անկախ պետության կառավարության պաշտոնյայի՞ հայտարարություն է, թե՞ պետական կառավարման տարրական պատկերացումից հեռու, պատասխանատվության զգացումից զուրկ մի կցկտուր արդարացում։ Իրանն, ի դեպ, Հայաստանի անմիջական հարեւանն է։ Ոչ թե մի այլ մոլորակ, այլ երկիր, որի հետ մինչ այս պահը գործում են թե՛ ցամաքային, թե՛ օդային հաղորդակցությունները։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ աստիճան անճար է, որ ԱԳՆ-ի դիվանագիտական խողովակներով չի կարողանում պարզել՝ ինչ վիճակում է ՀՀ դեսպանությունը, ինչ է կատարվում իրանահայ համայնքում, ապա գոնե կարող է, ինչպես մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն է առաջարկում, սեփական գրպաններից առանձնացնել ընդամենը 250 դոլար, որով մեկ անձը կարող է մի քանի ժամում օդանավով հասնել Թեհրան, տեղում ճշտել իրավիճակը, այցելել Հայաստանի դեսպանություն, հանդիպել համայնքի ներկայացուցիչներին եւ նույն արագությամբ վերադառնալ։

Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունը Հայաստանում հատուկ ռազմական գործողություններ սկսելու մասին իշխանությունից ավելի ցավոտ ընդունել են ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՅԴ-ն: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ  մասնավորապես հայտարարել է. «Մենք դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած խոսք կամ գործողություն՝ անկախ նրանից, թե որտեղից է այն հնչում»։ Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ ընդդիմությունն ուրճացնո՞ւմ էր, որ Հայաստանն այսօր օկուպացված է: Դե որ այդքան ինքնիշխան է ու անկախ, ստացվում է, որ, ըստ նույն տրամաբանության, Նիկոլ Փաշինյանն էլ կարգին վարչապետ է:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան