«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեր բակի Գեւորիկն էլ Թաթոյանին է բանավեճի հրավիրում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ  քծնանքի հասնող հրապարակավ համաձայնության եզրեր ցույց տալը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ուղղակի, ապշեցնող է: Ընդ որում՝ մի հարթակում, որտեղ յուրաքանչյուր բառը կշիռ ունի: ՀՀ նախագահը, փաստորեն, առանց որեւէ վերապահման, համընկնող գնահատականներ է հնչեցնում մի ղեկավարի հետ, որի պետությունը մինչ օրս չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները Հայաստանի նկատմամբ։ Արդյո՞ք Դավոսի սառը լեռներն այնքան էին սառեցրել Խաչատուրյանի պետական զգոնությունը, որ մոռացության մատնեց Արցախի ճակատագիրը, գերիների հարցը, սահմանային սպառնալիքները։ Ի վերջո, ո՞ւմ անունից էր այդ համաձայնությունը։ Հայաստանի քաղաքացո՞ւ, որը ամեն օր լսում է Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, թե՞ մի վերացական «խաղաղության օրակարգի», որի բովանդակությունը պիտանի է միայն ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համար հովհար ծառայելուն:

Չի դադարեցնում զարմացնել «Միասնության թեւեր» նախաձեռնության հիմնադիր, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ՝ քաղաքականության մասին իր չունեցած պատկերացումներով: Հիմա էլ նա հայտարարում է, թե իր առաջարկած բանավեճի օրն ու ժամն անցել են, Նիկոլ Փաշինյանը վախեցավ իր հետ բանավեճից։ «Նիկոլ Փաշինյանը վախեցավ, որովհետեւ նա չէր կարողանա ինձ վերագրել այն պիտակները, որոնց վրա հենվելով պահում է իր իշխանությունը։ Սա բանավեճ էր, որ նա ստիպված էր մտնել բովանդակային քննարկման մեջ, սա բանավեճ էր, որ նա չէր կարող հաղթել»,- հպարտ ու «դուխով» ասում է Թաթոյանը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինքն ո՞վ է, ի՞նչ կարգավիճակ ունի, որ կառավարության աթոռին նստածն, անկախ նրանից, թե ով է, իր հետ պետք է բանավիճեր: Այս նույն տրամաբանությամբ կարելի է սոցցանցում մտնել ուղիղ եթեր եւ բանավեճի հրավիրել ՌԴ նախագահ Պուտինին, ԱՄՆ նախագահ Թրամփին ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, հետո էլ խիզախորեն հայտարարել, թե վախեցան, չեկան: Օրինակ, եթե մեր բակի Գեւորիկը մտնի համացանց ու սոցցանցերից որեւէ մեկով ի լուր ամենքի դեբատ նշանակի Թաթոյանի հետ՝ վաղը, ժամը՝ 15:00-ին «բիսեդկայում», չգալու դեպքում էլ՝ ասի, թե Թաթոյանից Փաշինյանն ու աշխարհի ղեկավարներն են վախենում, Թաթոյանն՝ ինձնից, ճիշտ չի ասի՞:

Աճող արտաքին պարտքի վերաբերյալ ցնցող մեկնաբանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Վերջինս հանրությանը փորձում է «մխիթարել» այն թեզով, թե պետական պարտքը, ճիշտ է, աճել է՝ ինչ-որ միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, բայց դե աշխարհում պետություններ կան, որ տրիլիոնների պարտք ունեն: Ակամայից սկսում ես մտածել՝ սա արդարացո՞ւմ է, թե՞ հեգնանք սեփական քաղաքացիների՝ իր իսկ ձեւակերպմամբ՝ հերոս հարկատուների հասցեին։ Ի՞նչ են փորձում ասել մարդկանց. շնորհակալ եղեք, որ դեռ արտաքին պարտքը մեկ տրիլիոն դոլար չէ՞։ Ավելին, նախարարն առաջարկում է խոսել պարտք-ՀՆԱ հարաբերակցության մասին՝ 2018-ի մոտ 52 տոկոսից իբր իջել ենք 48-ի։ Բայց սովորական քաղաքացուն ո՞ր տոկոսն է տաքացնում, երբ իր կյանքի որակը, գները, հարկերն ու պարտքային բեռի սպասարկումը օր օրի ծանրանում են։ Սա այլեւս տնտեսագիտական բանավեճ չէ, այլ քաղաքական ցինիզմ՝ փաթեթավորված «մասնագիտական» բառապաշարով։ Զարմանալին այն չէ, որ պարտքն աճում է, այլ այն, թե ինչ հեշտությամբ դա ներկայացվում է որպես ոչինչ չնշանակող մանրուք։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան