«Իրավունք» թերթի տպագիր համարներ

TikTok-ը կշարունակի գործունեությունն ԱՄՆ-ում և կպատկանի ամերիկացի ներդրողներին

Կարճամետրաժ տեսանյութերի հանրաճանաչ հավելվածը ներկայացնող TikTok ընկերությունը հայտարարել է, որ կնքել է գործարք, որը թույլ կտա շարունակել գործունեությունը Միացյալ Նահանգներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

 

Գործարքը կնքվել է Վաշինգտոնի և Պեկինի միջև տարիներ տևած առճակատումից հետո, որը սկսվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, երբ նա փորձել էր արգելել հավելվածը՝ ազգային անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։Վաշինգտոնը նախկին նախագահ Ջո Բայդենի ժամանակ էլ պահանջում էր, որ հավելվածի չինական սեփականատեր ByteDance ընկերությունը վաճառի TikTok-ը։Ըստ համաձայնագրի՝ TikTok USDS Joint Venture LLC անունով նոր ընկերությունը կապահովի օգտատերերի տվյալների, հավելվածների և ալգորիթմների պաշտպանությունը գաղտնիության և կիբեռանվտանգության միջոցառումների միջոցով։TikTok-ը հայտարարել է, որ նոր համատեղ ձեռնարկությունը կգործի որպես անկախ կազմակերպություն, որը կկառավարի յոթ անդամից բաղկացած տնօրենների խորհուրդը, որոնց մեծ մասը ամերիկացիներ են։

 

Այս առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։«Ես շատ ուրախ եմ, որ օգնեցի փրկել TikTok-ը։ Այն այժմ կպատկանի ամերիկացի մեծ հայրենասերների և ներդրողների խմբին, որը աշխարհում ամենամեծն է, և կլինի կարևոր ձայն», – նշել է Թրամփը՝ հավելելով, որ երիտասարդները 2024 թվականի նախագահական ընտրություններում իր օգտին ձայն են տվել այդ թվում նաև այս հարցի շուրջ իր դիրքորոշման պատճառով։ Թրամփը շնորհակալություն է հայտնել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և վարչակազմի մյուս բոլոր անդամներին, ովքեր օգնել են այս գործարքը հասցնել «շատ դրամատիկ, վերջնական և գեղեցիկ ավարտի»։

 

«Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Չինաստանի նախագահ Սիին մեզ հետ աշխատելու և, ի վերջո, գործարքին հավանություն տալու համար։ Նա կարող էր գնալ այլ ճանապարհով, բայց չարեց, և գնահատվում է իր որոշման համար»,- հավելել է նա։Նախատեսված էր հարթակը արգելել ԱՄՆ-ում 2025 թվականի հունվարին, եթե դրա չինացի սեփականատեր ByteDance-ը չվաճառեր իր ամերիկյան գործունեությունը ամերիկացի ներդրողներին: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հետաձգել էր օրենքի կիրառումը։ԱՄՆ օրենսդիրները մտահոգություն էին հայտնում, որ Պեկինը կարող է ստիպել ընկերությանը հանձնել ԱՄՆ օգտատերերի տվյալները։

 

TikTok-ը և ByteDance-ը մշտապես հերքել են այս մեղադրանքները։Սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ համաձայնության է եկել Չինաստանի հետ, որը թույլ է տալիս հավելվածին շարունակել գործել ԱՄՆ-ում։Եվ դեկտեմբերին, ըստ TikTok-ի գործադիր տնօրենի, ամերիկացի և միջազգային ներդրողների հետ ստորագրվել են համաձայնագրեր ԱՄՆ-ում TikTok-ի գործունեության վերաբերյալ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան