«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քաղաքը քո գիտի դու ով ես եղել. երգիչ Արամեի կինը երգում է

Մշակութային

Երգիչ Արամեն հանրության դատին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Լցնում ենք բաժակները» երգը, որը նա կատարել է կնոջ՝ Աննայի հետ։ Զույգի առաջին իսկ համատեղ աշխատանքը մեծ արձագանք է գտել համացանցում՝ արդեն իսկ հավաքելով հարյուրավոր դրական մեկնաբանություններ եւ սրտիկներ։

Դիտողների մեծ մասը նշում է ոչ միայն երգի ռիթմիկ ու տոնական տրամադրությունը, այլ նաեւ այն անկեղծ սերն ու ջերմությունը, որն ակնհայտ է տեսահոլովակի ողջ ընթացքում։

«Ամբողջ տեսահոլովակի ժամանակ նկատեցի նրանց աչքերի միջի սերը»,- գրում է օգտատերերից մեկը՝ մաղթելով զույգին մշտական երջանկություն։

Հատուկ ուշադրության է արժանացել նաեւ Աննայի ներկայությունն ու ձայնը․ բազմաթիվ օգտատերեր շեշտում են նրա քաղցր, նուրբ կատարումը՝ նշելով, որ այն նոր գույն է հաղորդել Արամեի ստեղծագործությանը։ Երկրպագուները գրում են՝ «Աննայի ձայնը սրտի մեջ է մտնում», «ավելի շատ կուզեինք լսել Աննային»:

Տեսահոլովակի ներդաշնակությունն ու բարձր որակը եւս չեն վրիպել հանրության ուշադրությունից։ Մեկնաբանություններում հաճախ է հիշատակվում երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ D’Litte-ի մասնակցությունը՝ ընդգծելով, որ նրա ձեռագիրը զգացվում է ամբողջ աշխատանքում։

«Ներդաշնակ էր ամեն բան», «տրիո, որը պարզապես պայթեցրեց համացանցը»,- նշում են օգտատերերը։

«Լցնում ենք բաժակները»-ը հանդիսատեսը բնորոշում է որպես թեթեւ, աշխույժ, հումորով ու տոնական երգ, որը լսելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ։ Շատերն արդեն կանխատեսում են, որ այն կդառնա խնջույքների ու ուրախ առիթների մշտական ուղեկից։

Ըստ արձագանքների՝ Արամեն եւ Աննան ոչ միայն գեղեցիկ զույգ են, այլ նաեւ բեմում ու կադրում իրար լրացնող, համահունչ դուետ, ինչն էլ, ըստ երկրպագուների, դարձել է այս աշխատանքի հաջողության գլխավոր բանաձեւը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան