ԱՄՆ-ն զորքեր և զենք է տեղակայում Ադրբեջանում` Իրանի վրա հնարավոր հարձակման համար. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած միանգամայն տեղեկացված աղբյուրը գրում է.
«Արաբական երկրներից բացի, Միացյալ Նահանգները զորքեր և զենք է տեղակայում Ադրբեջանում` Իրանի վրա բոլոր կողմերից հնարավոր հարձակման համար։ Այդ նպատակով կտրուկ ակտիվացել են դեպի Բաքու ռազմական բեռնափոխադրող թռիչքները»:
Աղբյուրն ակնարկում է նաեւ, որ ամենեւին էլ պատահական չէր, որ այս խառը օրերին Իսրայելի արտգործնախարարը ժամանակ գտավ Ադրբեջան այցեցելու եւ Ալիեւին ու Բայրամովին հանդիպելու համար:

