Հայկական Ստեփանակերտից բան չի մնացել, ամբողջապես վերափոխում են մուսուլմանական քաղաքի․ Ովքեր են ՀՀ-ին հանձնված տաս արցախահայերը իրականում

Հանդիպում

Օրերս ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը  հայտարարել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ  ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Թորոսյանը նշել էր, թե նրանք «դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով»։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, սակայն, լրիվ այլ տեղեկություն ունի, մասնավորապես ըստ վերջինիս.

- Նրանց կողմից խնդրանք չի եղել իրենց բերել Հայաստան,  այդ մարդիկ անգամ չեն իմացել, թե ուր են գնում։ Նրանց պարզապես  անսպասելի նստացրել են մեքենաները ու բերել են Հակարի կամրջի մոտ: Մի կողմից Ադրբեջանը պնդում էր, թե Արցախում մնացած  հայերը հանգիստ, հաշտ ապրում են իրենց կյանքով։ Այդ մասին վերջերս Ալիևը կրկին պնդել էր,  բայց ինչպես որոշ ժամանակ անց պարզվեց, նրանք  անձամբ չեն խնդրել իրենց տեղափոխել, դա եղել է իրենց կամքից անկախ։ Ես փորձում եմ  տրամաբանություն գտնել, բայց չեմ կարողանում հասկանալ՝ ինչն էր պատճառը, որ Ադրբեջանն այդպես վարվեց։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանի համար շատ ձեռնտու էր ցույց տալ, իբր այդ մարդիկ շատ հանգիստ ապրում են այնտեղ՝ տպավորություն ստեղծելու համար, իբր մյուսները ինքնակամ են հեռացել և  բռի տեղահանություն չի եղել։ Ըստ էության, այս գործողությամբ Ադրբեջանը կորցնում է իր «մարդասեր» երևալու հնարավորությունը, քանի որ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այնտեղ իսկապես ամեն ինչ լավ էր, ապա ինչո՞ւ մարդիկ, ովքեր որոշել էին մնալ, այնումանայնիվ, դուրս եկան Արցախից։ Մեր ունեցած տեղեկատվությունը շատ քիչ է ամբողջական պատկերն ունենալու համար, որ հասկանանք՝ ինչին էր միտված այդ քայլը: Ավելին, իմ տեղեկություններով Արցախում դեռ երկու հայ առնվազն մնացել է:

 

Արցախցի ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն էլ նկատում է.
-Վերջին 4 ամիսներին Արցախում մնացած մարդկանց պահում էին գաղութային պայմաններում՝ «Դղյակ» համալիրում։ Նրանց արգելվում էր որևէ տեղաշարժ, այսինքն վերջին ամիսներին նրանց որպես գերի էին պահում։ Իսկ վտարելու ժամանակ նրանց չեն էլ ասել, թե ուր են տանում, բերեցին մինչև Հակարի կամուրջ, որտեղ էլ նրանց թուղթ ստորագրել տվեցին և հանձնեցին հայերին:
Ինչքան էլ որոշները փորձեն այլ կերպ ձևակերպել այս ամենը, փաստն այն է, որ սա՝ էթնիկ զտման վերջին ակորդն էր։
-Իսկ այնտեղ հայ մնացողներ դեռ կա՞ն։
-Այ՛ո, երկու ծեր մարդիկ են մնացել՝ մի տարեց կին եւ մի տղամարդ՝ հայտնի գիպսի Միշիկը, ով գնացել էր Բաքու Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տալու։ Տարեց կնոջը թե ինչու չեն բերել հայտնի չէ, իսկ ադրբեջանցիների աստղ դարձած Միշիկը ինքն է լաց եղել, որ իրեն Հայաստան չտանեն։ Ասել է ավելի լավ է մնա Արցախում սպանվի, քան հայերի ձեռքը ընկնի։
-Ադրբեջանցիները մի արցախցի տղամարդու՝ Ֆրեդ անունով եւս պարբերաբար նսեմացնելով համացանցի աստղ էին դարձնում՝ նա վերադարձե՞լ է։
-Ինչքան գիտեմ այո, ես վերադարձածներից միայն մեկի հետ եմ խոսել, ով սարսափելի մանրամասներ է պատմել, բայց ես դրա իրավասությունը չունեմ պատմելու։ Առաջիկայում կփորձեմ համոզել, որ ինքն անձամբ պատմի, թե ինչ վայրագությունների են ականատես եղել ադրբեջանացված Ստեփանակերտում։ Ասաց միայն, որ Ստեփանակերտը վերաբնակեցնում են մեծ թափով եւ դա պատճառը, որ հայի հետք անգամ չեն ուզում մնա։ Ցավոք, այս վերջին մոհիկան դարձած հայերի վերադարձը ամբողջությամբ եկավ ապացուցելու, որ մենք այլեւս իսպառ կորցնենք Ացախ վերադառնալու հույսը։ Տղաներն ասում են հայկական Ստեփանակերտից բան չի մնացել, ամբողջապես վերափոխում են մուսուլմանական քաղաքի։ 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում