Գերասիմովը հայտարարել է Կուպյանսի ուղղությամբ առանցքային քաղաքի` Կուպյանսկ-Ուզլեվոյի գրավման մասին
ՄիջազգայինԳլխավոր շտաբի պետ Գերասիմովը, ով տեսչական ստուգման էր մեկնել ՀՌՕ գոտի, հայտարարել է Կուպյանսի ուղղությամբ առանցքային քաղաքի` Կուպյանսկ-Ուզլեվոյի գրավման մասին: Նաեւ, որ ռուսական ուժերը մաքրում են թաղամասերը, ինչպես նաեւ լիկվիդացնում են Օսկոլ գետի արևելյան ափին գտնվող Ուկրաինայի զինված ուժերի շրջափակված ստորաբաժանումները։
Սակայն ԳՇ պետի նման հայտարարությունը մեծ արձագանք չի գտել անգամ ռուսական փորձագիտական շրջանակների մոտ: Նարկայացված չեն տեսափաստեր, որ ռուսները Կուպյանսկ-Ուզլեվոյում են: Բացի այդ, ռազմական վերլուծաբանների քարտեզներում ռուսական ուժերը դեռ բավականին հեռեւ են այդ բնակավայրից:

