«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փնտրվում է վախ բռնող կամ գոնե մոմ թափող Վահագն Խաչատուրյանի համար. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Փնտրվում է վախ բռնող կամ գոնե մոմ թափող՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ համար: Այո, զարմանալով հանդերձ՝ անկեղծորեն մտահոգված ենք նրա հոգեբանական վիճակով: Դավոսի տնտեսական գագաթնաժողովում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ վերջինս հայտարարել է. «Հավատացնում եմ՝ խաղաղությունը սովորական չէ մեզ համար,մենք արթնանում էինք մինչ այս համաձայնագրերի ստորագրումը (վաշինգտոնյան, -խմբ.), հետաքրքրվում էինք, թե սահմանին ինչ է կատարվել։ Իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, որը մեզ ուղղակի սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Հիմա մենք, հավատացեք, նույնիսկ մոռացել ենք, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով»: Փաստորեն, ստացվում է՝ այս իշխանության գործողությունների մոտիվացիան վախն է: Ու այդ վախն այնքան է մտել մեջները, որ սարսափ ֆիլմ են նկարագրում մեր ապրած տարիները: Մինչդեռ արցախյան երեք պատերազմներից զատ, բանակում կորուստները ոչ թե եղել են ավելի շատ թշնամու կրակոցներից, այլ ներսում՝ միջանձնային խնդիրներով պայմանավորված: Բայց սա էլ մի կողմ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողն իր ներքին տագնապներն ու վախերն ի ցույց է դնում միջազգային հարթակում ու շնորհակալություն ասում Ադրբեջանի նախագահին՝ իր խաղաղ օրերի համար: Մեղա, մեղա… Կարո՞ղ է հաջորդիվ էլ Խաչատուրյանի մոտ «ծիկեր» սկսվեն, որ, ասենք, Թրամփը կամ Պուտինը կարող են գալ Հայաստան եւ իրեն Մադուրո անել: Չէ որ, վերջիվերջո, մի նախագահ էլ ինքն է:

Ի՞նչ է իրականում թաքնված Փաշինյանի սրտի կարգաույծ քահանայի՝ ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ «անմեղ գառան» դիմակի տակ: Ըստ մամուլում ու սոցցանցերում հայտնված բացահայտումների` վերջինս ընդամենը մի քանի տարում կարողացել է ձեռք բերել տասնյակ միլիոնների հողատարածք, կառուցել շքեղ առանձնատուն, վարել թանկարժեք մեքենա ու ապահովել բարեկեցիկ կյանք: Որտեղի՞ց այդ միջոցները, ո՞ւմ հովանավորությամբ, եւ ինչո՞ւ է կադաստրով դեռ «չկառուցապատված» հողամասում ծավալվում միլիոնների շինարարություն։ Ավելին՝ միայն հոգեւոր ծառայությա՞մբ են կուտակվել այս կարողությունները, թե՞ եկեղեցուն դավաճանությունը գին ունի: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան: Մինչդեռ նրա կուտակված ունեցվածքի մասին տվյալները՝ թվերով, հասցեով, ամեն ինչով ի ցույց է դրված ու սպասում է պարզաբանման:

Մեզ չի դադարում զարմացնել Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ՝ իր անգործությամբ: Հոգեւորականները գրեթե ամենօրյա ռեժիմսով ահազանգում են, որ իրենց վրա ճնշումներ կան՝ իրավապահ մարմիններից սկսած մինչեւ թաղային հեղինակություններ: Պատարագները խոչընդոտվում են, քահանաները թիրախավորվում, բայց արի ու տես, որ ՄԻՊ-ից ո՛չ ձայն կա, ո՛չ ծպտուն: Ինչեւէ, հուշենք, որ գոյություն ունի ՀՀ Սահմանադրություն, որն ունի հետեւյալ բովանդակությամբ հոդված. Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի եւ կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր: Լավ, հե՞չ տեղյակ չէիք:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան