Այսօր հայոց բանակի տոնն է
ՕրացույցՀունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Այդ օրը հայոց բանակի կազմավորմամբ ամրապնդվեց մեր խաղաղությունն ու պաշտպանությունը:
Ազգային բանակի օրն այն բացառիկ տոներից է, որը մեծագույն սիրով ու հպարտությամբ է նշում մեր ժողովուրդը: Դժվարին է եղել մեր ազգային բանակի ծնունդը: Նա ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ, մարմնավորելով մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը :
Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունն անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է, եթե չասենք անկարելի, պատկերացնել մեկն առանց մյուսի:
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր:

