«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ավելի դաժան էր քան իմ հանդիպումը սեփական մահվանս հետ․ Դժոխքի յոթ քավարանով անցած  Գեւորգ Սուջյանը գերության իրական դեմքի մասին

Հանդիպում

 «Իրավունքի» զրուցակիցն է հինգ տարի երեք ամիս 2 օր ադրբեջանական գերության մեջ գտնվող, դժոխքի յոթ քավարանով անցած  Գեւորգ Սուջյանը, ով խտացնում է  սպասումի ու  հուսահատության  երանգները, հոգեբանական այդ ծանր ու խճճված ցանցից դուրս գալու իրենց բանաձևով։

Գևորգ Սուջյանը, ծնված 1989 թ. հունվարի 21-ին, «Նոր Հայաստան Հայրենիք–Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներից է։ Նա գերեվարվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, Շուշի ուղևորվելիս Լաչինի միջանցքով։

Նա մեղադրվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի պահում, լրտեսություն, ապօրինի զինված կազմավորում ստեղծել և պետական սահմանն ապօրինի հատել։ Գևորգ Սուջյանը դատվել էր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 2021 թ. հուլիսի 14-ից 28-ը և 2021 թ. հուլիսի 28-ին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։

-Պարոն Սուջյան, Դուք , ըստ էության, անցել եք դժոխքի 7 քավարանով։ Կհիշե՞ք գերության մեջ գտնվելու ամենադաժան օրը, որը երբեք չեք մոռանա։

-Երբ ինձ ասացին,դու անհայտ կորած ես համարվում,ու հիմա քո ընտանիքը քո դիակնա փնտրում։Ու այդ պահին ես միայն մտածեցի իմ ընտանիքի ապրումների մասին, որը շատ ավելի դաժան էր քան իմ հանդիպումը սեփական մահվանս հետ, որից չէի էլ վախենում։ 

-Գերության հինգ երկար ու ձիգ տարիներին, ինչն՞ է Ձեզ ուժ տվել, որ չընկճվեք, հավատո՞ւմ էիք, որ մի օր կրկին կգրկեք Ձեր փոքրիկին։ 

-Ինձ ուժ է տվել իմ ընտանիքի սերը, իմ համառությունը, ես միշտ պայքարել եմ իրենց անօրինության ու ապօրինի մեղադրանքնըրի դեմ, ինչքան սաստիկ էին ճնշումները այնքան մեծանում էր իմ ըմբոստությունը։ Ճիշտն ասած ինչքան ժամանակը առաջ էր գնում այնքան ավելի էր մեծանում հուսալքումը։ Չէ երևի չէի հավատում, իմ անցյալը երազ էր դարձել անիրական։

- Գերությունից վերադարձած տղաներից շատերը պատմում են, որ նրանք դժոխքի միջով անցել են սկզբնական շրջանում, հետո իրավիճակը մեղմվում էր։ Ինչ կասե՞ք Դուք։

Կասեմ նույնը,բայց բոլորիս մոտ շատ մեծ էր հոգեբանական ճնշվածությունը,իսկ հիմա դեռևս մեծ է էնտեղ գտնվող մեր հայրենակիցների մոտ։Իրենց հակաքարոզչությունը շատ մեծ ազդեցություն է թողնում բացասական իմաստով։

-Պարոն Սուջյան, հնարավորություն ունեցե՞լ եք շփվելու Արցախի նախկին նախագահների հետ, կա՞ր արդյոք նրանց հանդեպ առավել բացասական տրամադրվածություն ադրբեջանցիների կողմից։ 

-Այ՛ո, շփվել եմ նախագահներից մեկի հետ, անուններ չեմ նշի, ուղակի կասեմ, որ ոնց մեզ են վերաբերվել վերջին շրջանում, այսինքն մարդավայել նույն կերպ նրանց։

-Ի տարբերություն շատ ու շատ գերությունից վերադարձած տղաների, Դուք առաջին իսկ օրվանից Ձեր աջակցությունը հայտնեցիք գերության մեջ գտնվող տղաներին։ Ինչպե՞ս եք պատկերացնում նրանց վերադարձի գործընթացը։

-Քանի որ ես իմ վրա եմ զգացել այդ ամենը ես վստահ եմ,որ միակ տարբերակը ազգային պահանջն է, պետք չի լռել, պետք է ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել այս հարցի վրա։ Շոշափել այն նուրբ ու կարևոր հարցերը որոնցից է օրինակ 2020 թ. Նոեմբերի 10_ին ստորագրած պայմանագրի կետի խախտում ռազմագերիների վերադարձի մասով,որ հիմա ներկա պահին երկուսն այնտեղ են Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիկ Մկրտչյանն են։ Դատական կողմնակալ, անհիմն ,բռնի և անօրեն մեղադրանքներն, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում…:Այս մասին պետքա խոսել ու պահանջել։ Վրեժխնդրությունը խաղաղության հակասությունն է։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան