ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴԸ ԵՂԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ. ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է
Իրավապաշտպան ՄԱՐԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ահազանգում է, որ Յանդեքս տաքսի պատվիրելիս իրեն մոտեցել է ադրբեջանցի վարորդ և այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, հրապարակելով ադրբեջանցի վարորդի լուսանկարն ու համարանիշը։
Մարինան նշում է, որ զանգել է տաքսի ծառայություն, աշխատակիցը ծվծվում է, թե ինչ անենք, եթե բողոք ունեք գրեք։ Բառեր չկա, բողոք ունեմ, որ կաք, ձեր աշխատանքի համար մարդիկ զոհվեցին, նշել է իրավապաշտպանը։
Ահա սա է իրական Հայաստանը, 44֊օրյա դաժան պատերազմում այդքան լուսավոր հազարավոր երիտասարդներ կորցրած երկիրը, որի ղեկավար կոչվածը բարեկամություն է անում ադրբեջանցիների հետ ու արդեն մեր երկրում ազատ շրջում են նրանք։ Հազար ափսոս մեր անմահ Հերոսներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

