ԻՐԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ

Վերլուծություն

«­Դա­տաս­տա­նի օր­վա ժա­մա­ցույ­ցը» ցույց տվեց ռե­կոր­դա­յին քիչ ժա­մա­նակ մինչև «մի­ջու­կա­յին կես­գի­շեր»։ Մ­նա­ցել է ըն­դա­մե­նը 85 վայրկ­յան մինչև «Ար­մա­գե­դոն»: Հի­շեց­նենք` ա­տո­մա­յին գիտ­նա­կան­նե­րի տե­ղե­կագ­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող նա­խա­գի­ծը ար­տա­ցո­լում է, թե ինչ­պես են փոր­ձա­գետ­նե­րը գնա­հա­տում գլո­բալ սպառ­նա­լիք­նե­րի վտան­գը։

ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՄԵՍԻՋՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Այս­քան մոտ աշ­խար­հի վեր­ջին մո­լո­րա­կը դեռ չի գտնվել: Ընդ ո­րում, մաս­նա­գետ­նե­րը բա­ցատ­րել են, որ թեեւ այս­չափ սրաց­ման վրա ազ­դել են մի շարք հիմ­նա­կան գոր­ծըն­թաց­ներ` ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, Եվ­րո­պա­յի հետ սրա­ցում­նե­րը, հա­րա­վա­մե­րիկ­յան ճգնա­ժա­մը, սա­կայն «վեր­ջին ա­կոր­դի» դե­րում է Ի­րա­նի շուրջ ներ­կա զար­գա­ցում­նե­րը: Ըստ այդմ, բա­վա­կան է ԱՄՆ–ն անց­նի հար­ձակ­ման, որ այդ 85 վայրկ­յա­նը եւս առն­վազն կի­սով չափ կրճատ­վի:

­Բայց մինչ Ի­րա­նի շուրջ վեր­ջին զար­գա­ցում­նե­րին հաս­նե­լը, նաեւ նկա­տենք, որ ներ­կա­յիս վի­ճակն ար­դեն իսկ ակ­տի­վո­րեն սրում է նաեւ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված ի­րո­ղութ­յուն­նե­րը: Այ­սինքն, շատ ա­վե­լի ցցուն են դար­ձել այն խա­ղե­րը, ո­րոնք ԱՄՆ–Իս­րա­յել թե­ւը ծա­վա­լում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում, թե­րեւս այն հա­մա­րե­լով Ի­րա­նի դեմ հար­ձակ­ման դեպ­քում ցա­մա­քա­յին պլաց­դարմ: Եվ, բնա­կան է, դրա­նից բխում է այն սրվող հա­կազ­դե­ցութ­յու­նը, ո­րը գա­լիս է ինչ­պես Ի­րա­նից, այն­պես էլ` Ռու­սաս­տա­նից: Ու պատ­կերն ամ­բող­ջա­կան է դառ­նում, երբ այս ա­մե­նին գու­մար­վում են նաեւ Ան­կա­րա­յի խա­ղե­րը, հաշ­վի առ­նե­լով նաեւ Էր­դո­ղա­նի` «եր­կու ա­թոռ­ի վրա» գոր­ծե­լու հայտ­նի ռազ­մա­վա­րութ­յու­նը:

Ա­մեն դեպ­քում, փաստն այն է, որ Մոսկ­վա­յում սկսել են գնա­լով ա­վե­լի ծան­րա­ցող հա­յաց­քով նա­յել մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տան­յան, ա­սենք նաեւ` ադր­բե­ջա­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին, ին­չը, բնա­կան է, լայն ար­տա­ցո­լում է ստա­նում նաեւ փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րով: Վեր­ջին մե­ղադ­րանք­նե­րից մե­կը, հաշ­վի առ­նե­լով նաեւ հայ–­թուր­քա­կան սահ­ման բա­ցե­լու մա­սին ներ­կա ակ­տիվ քա­րոզ­նե­րը, ներ­կա­յաց­րեց «Գաղտ­նի գրա­սեն­յակ» հայտ­նի ռե­սուր­սը, հղում կա­տա­րե­լով թուր­քա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րին, այն թեզն ա­ռաջ տա­րավ, որ Էր­դո­ղա­նը պատ­րաստ­վում է 10 մի­լիոն դո­լար հատ­կաց­նել «Իմ քայ­լը» հիմ­նադ­րա­մին: Բ­նա­կան է` բա­րե­գոր­ծութ­յան ան­վան տակ, ըստ աղբ­յու­րի` «հայ հա­սա­րա­կութ­յան խո­ցե­լի խմբե­րին, այդ թվում՝ զոհ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ըն­տա­նիք­նե­րին, թո­շա­կա­ռու­նե­րին և հա­տուկ կա­րիք­ներ ու­նե­ցող ըն­տա­նիք­նե­րին ա­ջակ­ցե­լու հա­մար»: Բայց ե­թե տե­ղե­կութ­յու­նը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նութ­յա­նը, ա­պա ընտ­րութ­յու­ննե­րի շե­մին նման գու­մար տա­լը, ա­ռա­վել եւս` Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րի աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յան ֆո­նին, ան­լուրջ կլի­ներ սո­վո­րա­կան բա­րե­գոր­ծութ­յուն հա­մա­րե­լը:

Ա­մեն դեպ­քում, նման տե­ղե­կատ­վութ­յան հեն­քի վրա ռու­սա­կան աղբ­յու­րը հան­գում է այն եզ­րա­կա­ցութ­յա­նը, որ` «Թուր­քիան և Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում են քա­ղա­քա­կան մեր­ձեց­ման ու­ղին, ո­րը հար­ված է Ռու­սաս­տա­նի դիր­քե­րին տա­րա­ծաշր­ջա­նում։ Ա­վե­լի վաղ մենք հա­ղոր­դել էինք ռուս սահ­մա­նա­պահ­նե­րին Հա­յաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև սահ­մա­նից հետ քա­շե­լու են­թադր­յալ նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­նե­րի մա­սին։ Հա­յաս­տա­նի հա­մար այս մի­տու­մը բա­ցում է ՆԱՏՕ-ին հնա­րա­վոր ան­դա­մակ­ցութ­յան ու­ղին, քա­նի որ վե­րաց­նում է Շի­րա­կում ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի պահ­պան­ման նպա­տա­կա­հար­մա­րութ­յան հար­ցը իր տա­րած­քում»։

­Կարճ ա­սած`«Հա­րա­վա­յին Կով­կա­սը Ռու­սաս­տա­նի հա­մար դառ­նում է նոր Բալ­թի­կա»։ Իսկ դա աղբ­յու­րը հա­մա­րում է այն­քան վտան­գա­վոր, որ հե­տե­ւում է կոշտ սպառ­նա­լի­քը. «Հաշ­վի առ­նե­լով իր կար­ևո­րա­գույն դիր­քը՝ Սև և Կաս­պից ծո­վեր մեր մուտ­քը մա­սամբ փա­կե­լու նե­րու­ժով, Անդր­կով­կա­սը բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­ներն ու­նի դառ­նա­լու Ռու­սաս­տա­նի մաս­նակ­ցութ­յամբ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­ջորդ խո­շոր թա­տե­րա­բե­մը՝ ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից հե­տո»: Ին­չի մա­սին, հի­շեց­նենք, ա­ռանց թաքց­նե­լու վեր­ջերս խո­սում էր նաեւ ռու­սա­կան քա­րոզ­չա­կան հա­մա­կար­գի մեկ այն ոչ ան­հայտ ներ­կա­յա­ցու­ցիչ Սո­լով­յո­վը:

Ընդ ո­րում, ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան այլ աղբ­յուր­ներ եւս ակ­տի­վաց­րել են թե­զը, թե. «Հա­յաս­տանն ու Մոլ­դո­վան սկսում են ա­վե­լի ակ­տիվ հա­մա­կար­գում ի­րա­կա­նաց­նել ի­րենց հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի միջև «ռու­սա­կան սպառ­նա­լի­քի» դեմ պայ­քա­րում։ Մոլ­դո­վա­յի ՀՔԾ-ն­ ար­դեն իսկ տե­ղե­կատ­վութ­յուն է փո­խա­նա­կում այն ​​մա­սին, թե ինչ­պես «արդ­յու­նա­վե­տո­րեն հա­կազ­դել ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջամ­տութ­յան սպառ­նա­լի­քին... Հետ­խորհր­դա­յին տա­րած­քում հա­կա­ռու­սա­կան ուր­վա­գի­ծը մո­տե­նում է իր ձևա­վոր­ման վեր­ջին փու­լին... Ռու­սաս­տա­նի վրա ճնշու­մը կա­ճի տե­ղե­կատ­վա­կան-քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան և տն­տե­սա­կան ո­լորտ­նե­րում։ Արև­մուտ­քը մեզ վրա նոր սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի մրցա­վազք է պար­տադ­րում իր սե­փա­կան պայ­ման­նե­րով...»: Ըստ այդմ. «Այս պայ­ման­նե­րում հետ­խորհր­դա­յին տա­րած­քը պետք է դառ­նա կեն­սա­կա­նո­րեն կար­ևոր Ռու­սաս­տա­նի հա­մար։ Նախ­կին մո­տե­ցում­նե­րը պետք է ար­մա­տա­պես վե­րա­նայ­վեն...»:

ՈՐՔԱՆՈՎ Է ՌԵԱԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՀՌՕ–Ն

­Թե ինչ­քա­նով այդ սպառ­նա­լիք­ներ­ը կտե­ղա­փոխ­վեն գործ­նա­կան հար­թութ­յուն, ժա­մա­նա­կը ցույց կտա: Բայց ի­րո­ղութ­յու­նը սա է. Մոսկ­վան ակն­հայ­տո­րեն լուրջ, ռազ­մա­վա­րա­կան բնույ­թի վտանգ է տես­նում ողջ հետ­խորհր­դա­յին տի­րույ­թում եւ ա­ռաջ­նա­յին, ի­հար­կե` Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Մո­տա­վո­րա­պես այն կար­գի, ինչ­պի­սիք տես­նում էր նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից ա­ռաջ:

Ընդ ո­րում, այդ ցան­կում, բա­ցի Հա­յաս­տան–Ադր­բե­ջա­նից, նաեւ մնում է Վ­րաս­տա­նը: Հաշ­վի առ­նե­լով, որ թեեւ ռուս–վ­րա­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շրջա­դար­ձի մա­սին ակ­նար­կող ո­րո­շա­կի նյո­ւանս­ներ կան, սա­կայն պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սիից լսվում են հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րոնք, մեղմ ա­սած, հա­մա­հունչ չեն այդ մի­տում­նե­րին: Դ­րանց օ­րի­նակ­նե­րից է Կո­բա­խի­ձեի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը, ո­րով Վ­րաս­տա­նի վար­չա­պե­տը ի ցույց է դնում երկ­րի պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը` Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Ըստ Կո­բա­խի­ձեի. «Ո­րո­շու­մը նրանցն է (ԱՄՆ­–ի­նը– Հեղ.): Ցա­վոք, Բայ­դե­նի վար­չա­կազ­մի կող­մից ստեղծ­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տը դժվար է: Մենք համ­բե­րա­տար սպա­սում ենք և հայ­տա­րա­րում ենք ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան մեր պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին»: Ու Թ­բի­լի­սին հույս ու­նի, որ ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Վեն­սի` տա­րա­ծաշր­ջան նա­խա­տես­ված այ­ցի շրջա­նակ­նե­րում ո­րո­շա­կի լու­ծում­ներ կլի­նեն:

Այս­պի­սով, դժվար չէ կռա­հել նաեւ, թե ին­չու է Մոսկ­վան հիմ­նա­կան սրութ­յու­նը դ­նում հենց հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ. սա այն մի­ջանցքն է, ո­րը վե­րահս­կելու դեպ­քում Մոսկ­վան նաեւ կկա­րո­ղա­նա վե­րահս­կել փա­կու­ղու մեջ հայտն­վող Կենտ­րո­նա­կան Ա­սիան: Կամ հա­կա­ռա­կը. ե­թե կով­կաս­յան տի­րույ­թը հայտն­վի ա­մե­րիկ­յան կամ թուր­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ, ա­պա Մոսկ­վա­յի հա­մար չա­փա­զանց սուր է դառ­նում նա­ւե Կենտ­րո­նա­կան Ա­սիան կորց­նե­լու հե­ռան­կա­րը: Գու­մա­րած, կա նաեւ Ի­րա­նի հետ կա­պից զրկվե­լու ռիս­կը: Հենց այդ հան­գա­մանքն է, որ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ նոր հա­տուկ ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա ծա­վա­լե­լու մա­սին ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րից ե­կող ա­հա­զան­գե­րը ստա­նում են միան­գա­մայն սպառ­նա­լից տեսք:

ԻՐԱՆԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ

Մ­յուս կող­մից, նույ­նաբ­նույթ ակ­նարկ–ս­պառ­նա­լիք­նե­րի պա­կաս, ո­րը գա­լիս է Ի­րա­նից, նույն­պես չկա: Դեռ միայն վեր­ջերս Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պանն ա­ռանց այս ու այն կողմ ընկ­նե­լու խո­սեց այն մա­սին, որ կա­րող են Ի­րա­նում մեր եր­կի­րը սկսել ըն­դու­նել` որ­պես թշնա­մա­կան: Նույն­քան ցայ­տուն ակ­նարկ­ներ են գա­լիս` նաեւ Ադր­բե­ջա­նի հետ կապ­ված: Օ­րի­նակ, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը գրում է. «Ա­րա­բա­կան երկր­նե­րից բա­ցի, Միաց­յալ Նա­հանգ­նե­րը զոր­քեր և զենք է տե­ղա­կա­յում Ադր­բե­ջա­նում` Ի­րա­նի վրա բո­լոր կող­մե­րից հնա­րա­վոր հար­ձակ­ման հա­մար։ Այդ նպա­տա­կով կտրուկ ակ­տի­վա­ցել են դե­պի Բա­քու ռազ­մա­կան բեռ­նա­փո­խադ­րող թռիչք­նե­րը»: Աղբ­յուրն ակ­նար­կում է նաեւ, որ ա­մե­նե­ւին էլ պա­տա­հա­կան չէր, որ այս խա­ռը օ­րե­րին Իս­րա­յե­լի արտ­գործ­նա­խա­րա­րը ժա­մա­նակ գտավ Ադր­բե­ջան այ­ցե­լե­լու եւ Ա­լիե­ւին ու Բայ­րա­մո­վին հան­դի­պե­լու հա­մար:

Ընդ ո­րում` ա­սել, թե նման հայ­տա­րա­րութ­յու­նն­երը մեր­կա­պա­րա­նոց են, սխալ կլի­ներ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ հենց իս­րա­յե­լա­կան աղբ­յուր­ներն են ան­թա­քույց խո­սում այդ մա­սին: Օ­րի­նակ, նա­խօ­րեին Իս­րա­յե­լի 12-րդ­ ա­լի­քը, որն ու­նի պրոիշ­խա­նա­կա­նի հա­մա­րում, ներ­կա­յաց­րեց. «ԱՄՆ-ից և Մեծ Բ­րի­տա­նիա­յից բա­ցի, Իս­րա­յե­լը կա­րող է հույ­սը դնել Հոր­դա­նա­նի և Ադր­բե­ջա­նի վրա` պաշտ­պա­նութ­յան և հար­ձակ­ման հա­մար: Ն­րանք կգան մեզ օգ­նութ­յան Ի­րա­նի հետ բախ­ման դեպ­քում»:

Այս­պի­սով, գնա­լով միայն շեշ­տադր­ված է դառ­նում, որ ինչ­պես Մոսկ­վան, այն­պես էլ Ի­րա­նը հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յունն աս­տի­ճա­նա­բար սկսում են դի­տար­կել` որ­պես թշնա­մա­կան գո­տի: Հաս­կա­նա­լի է, դեռ պաշ­տո­նա­պես այդ հարցն ա­ռա­ջին պլան չի բեր­վում: Բայց այն, որ ռազ­մա­վա­րա­կան բնույ­թի հաշ­վարկ­ներ, ծրագ­րեր այս ուղ­ղութ­յամբ կազմ­վում են, դա կա­րե­լի է միան­շա­նակ հա­մա­րել: Ու ա­մե­նա­մեծ վտանգն է, որ այդ ծրագ­րե­րը կա­րող են ու­նե­նալ նաեւ ռազ­մա­կան բա­ղադ­րիչ` «գլ­խից էլ, գլխա­ցա­վից էլ միան­գա­մից ա­զատ­վե­լու» ի­մաս­տով:

Չ­նա­յած, ա­մեն բան կախ­ված է այն քայ­լե­րից, ո­րոնք Թ­րամ­փը կի­րա­կա­նաց­նի Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ: Կ­լի­նի՞ պա­տե­րազմ, դա սպառ­նում է միան­գա­մից պայ­թեց­նել նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում