ԻՐԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ԳՆԱԼՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Վերլուծություն

Այս­պի­սով, Ի­րա­նում կլի­նի՞ մեծ պա­տե­րազմ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=333343&l=am): Ինչ­պես ա­սում էր Օս­տապ Բեն­դե­րը` «Շան­սե­րը գնա­լով մե­ծա­նում են, բայց ա­դա­մանդ­ներ այդ­պես էլ չկան»: Այն է` սպառ­նա­լիք­ներն ա­մե­նօր­յա են, օ­րա­կան մի քա­նի ան­գամ ա­մե­րիկ­յան ա­մե­նա­բարձր ղե­կա­վա­րութ­յու­նից: Բայց գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ պա­տե­րազ­մը չկար:

Ի­հար­կե, կա­րե­լի է հաս­կա­նալ, ա­սենք նաեւ Ի­րա­նում են այդ­պես գնա­հա­տում, որ այդ ա­մե­նօր­յա սպառ­նա­լիք­նե­րի, թե այս­քան նավ ենք բե­րել, այս­քան ա­վե­լա­ցավ, ի­մաս­տը Թեհ­րա­նին վա­խեց­նելն է: Բայց ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը շա­րու­նա­կում են հա­վաս­տիաց­նել. չեն վա­խե­նում, պատ­րաստ են պա­տաս­խան հար­վա­ծի: Իսկ ա­հա ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն էլ պնդում են, թե Թեհ­րա­նը դա­դա­րեց­րել է «ստվե­րա­յին բա­նակ­ցութ­յուն­նե­րը»` մեր­ժե­լով Վա­շինգ­տո­նի բո­լոր պա­հանջ­նե­րը: Այն է` լիո­վին հրա­ժար­վել մի­ջու­կա­յին ծրագ­րե­րից եւ ի­րա­նա­կան պրոք­սի–խմ­բա­վո­րում­նե­րի ֆի­նան­սա­վո­րու­մից, ինչ­պես նաեւ էա­պես կրճա­տել հրթի­ռա­յին ծրա­գի­րը` մտցնե­լով հե­ռա­հա­րութ­յան եւ քա­նա­կա­կան խիստ սահ­մա­նա­փա­կում: Այն է` կա­պել սե­փա­կան ձեռ­քե­րը եւ սպա­սել Իս­րա­յե­լի ո­ղոր­մա­ծութ­յա­նը:

Այդ մեր­ժու­մից հե­տո նո­րից գնդա­կը հայտն­վեց Թ­րամ­փի դաշ­տում` ի՞նչ ա­նել: Կար­ճա­ժամ­կետ օ­պե­րա­ցիա­յի տար­բե­րա­կը, որ մի քա­նի տասն­յակ հար­ված կհասց­նեն եւ կբա­ժան­վեն, կար­ծես թե գնա­լով զրո­յա­նում է: Այ­սինքն, Ի­րա­նը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց, որ ան­գամ մեկ հար­վա­ծը կհա­մա­րեն պա­տե­րազ­մի սկիզբ եւ կանց­նեն այդ տրա­մա­բա­նութ­յու­նից բխող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի` պա­տաս­խան զանգ­վա­ծա­յին հար­ված­ներ, Հոր­մու­զի նե­ղու­ցի փա­կում եւ այլն:

Իսկ մեծ պա­տե­րազ­մը, դա­տե­լով մի շարք ազ­դակ­նե­րից, Թ­րամ­փի հա­մար ի­րոք կա­րող է վատ վեր­ջա­բան ու­նե­նալ: Նախ, իս­րա­յե­լա­կան աղբ­յուր­ներն են հա­վաս­տիաց­նում, որ Ի­րանն ու­նի շատ մեծ հար­վա­ծա­յին պո­տենց­իալ: Այ­սինքն, բա­ցի հրթիռ­նե­րից, նաեւ առն­վազն 80 հա­զա­րա­նոց օ­դա­յին հե­ռա­հար ա­նօ­դա­չու­նե­րի եւ մոտ 20 հա­զա­րա­նոց  ցա­մա­քա­յին­նե­րի պա­շար: Ե­թե Իս­րա­յե­լին ան­ցած տա­րի հար­վա­ծե­լու հա­մար ա­նօ­դա­չու­ներն ու­նեին ֆունկ­ցիո­նալ սահ­մա­նա­փա­կում­ներ, ա­պա հի­մա, երբ խոս­քը մաս­նա­վո­րա­պես Պար­սից ծո­ցի, Հոր­մու­զի նե­ղու­ցի եւ մեր­ձի­րա­նա­կան այլ ջրե­րի մա­սին է, դրանք կա­րող են շատ է­ֆեկ­տիվ գոր­ծել:

Դ­րան էլ գու­մա­րած, նա­խօ­րեին ու­շագ­րավ լուր հայտ­նե­ց ի­րա­նա­կան աղբ­յու­րը. «Ռու­սաս­տա­նը կա­րող է «Ցիր­կոն» հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռի տեխ­նո­լո­գիան փո­խան­ցել Թեհ­րա­նին»: Խոս­քը այն հրթի­ռի մա­սին է, ո­րից պաշտ­պա­նութ­յուն ա­մե­րիկ­յան ՀՕՊ­–ը չու­նի: «Ն­ման հրթիռ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը թույլ կտա Թեհ­րա­նին արդ­յու­նա­վե­տո­րեն փա­կել ծո­վա­յին հիմ­նա­կան զար­կե­րակ­նե­րը և հար­վա­ծել թշնա­մու զոր­քե­րի կենտ­րո­նա­ցում­նե­րին մինչև 1000 կմ հե­ռա­վո­րութ­յան վրա»,– գ­րում է աղբ­յու­րը: Ա­վե­լին, այդ թե­ման սկսե­ցին զար­գաց­նել նաեւ եբ­րա­յե­րեն լեզ­վով աղբ­յուր­նե­րը` հղում ա­նե­լով ԱՄՆ հե­տա­խու­զութ­յան պաշ­տոն­յա­նե­րին: Այն է, Ի­րա­նը ոչ միայն ստա­ցել է այդ նոր տեխ­նո­լո­գիա, այլ ար­դեն ու­նի «300 հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ՝ յու­րա­քանչ­յու­րը 2.1 տոն­նա մար­տագլ­խիկ­նե­րով»: Իսկ դա ըն­դա­մե­նը սպառ­նա­լի­քի տեսք չի տա­լիս ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րի ակ­նարկ­նե­րին, ո­րոնք ա­մե­րիկ­յան նա­վե­րը պատ­կե­րում են դա­գաղ­ներ բար­ձել` գրա­ռե­լով. « Պար­սից ծո­ցի խոր­քե­րը կլի­նեն «Աբ­րա­համ Լին­քոլ­նի» վերջ­նա­կան նշա­նա­կա­կե­տը»:

Այս­քա­նից էլ զատ, մի շարք միան­գա­մայն լուրջ աղբ­յուր­ներ տե­ղե­կաց­նում են, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը զգու­շա­նում են նաեւ չի­նա­կան գոր­ծո­նից: Այն է, այն հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րից, ո­րոնք Ի­րա­նը ստա­նում է չի­նա­ցի­նե­րից գրե­թե օն­լայն ռե­ժի­մով: «Չի­նաս­տա­նի ռազ­մա­կան և հե­տա­խու­զա­կան ար­բան­յակ­նե­րը ներ­կա­յումս ու­շա­դիր հետ­ևում են Մեր­ձա­վոր Ար­ևել­քին, դա­սա­կար­գե­լով և գ­րան­ցե­լով զոր­քե­րի տե­ղա­շար­ժը գրե­թե ի­րա­կան ժա­մա­նա­կում... Կաս­կած չկա, որ Պե­կի­նը բազ­մա­թիվ ա­նակն­կալ­ներ է պատ­րաս­տել ԱՄՆ-ի հա­մար։ Ի­րան ար­դեն իսկ հո­սող ար­բան­յա­կա­յին տվյալ­նե­րը միայն սկիզբն են։ Ա­պա­գա­յում մենք, հա­վա­նա­բար, կտես­նենք Չի­նաս­տա­նի և Ի­րա­նի միջև խո­րա­ցող ռազ­մա­տեխ­նի­կա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն, այդ թվում՝ ա­վե­լի զգա­յուն մա­կար­դակ­նե­րում։ Նա­խա­դե­պեր ե­ղել են, պար­զա­պես հի­շեք Starlink-ի չե­զո­քա­ցու­մը Ի­րա­նում»:

­Սա եւս մեր­կա­պա­րա­նոց սպառ­նա­լիք չի թվում, հաշ­վի առ­նե­լով այն գնա­հա­տու­մը, որ ի­րա­կա­նում Ի­րա­նում ԱՄՆ–ն հար­վա­ծում է Չի­նաս­տա­նին: Ընդ ո­րում, որ դա կա­րող է ա­նե­լ ոչ թե Ի­րա­նին հար­վա­ծե­լու, այլ ու­րիշ տար­բե­րա­կով: Այդ թվում` «ԱՄՆ-ն, հնա­րա­վոր է, հար­վա­ծի փո­խա­րեն պատ­րաստ­վում է Ի­րա­նի ռազ­մա­ծո­վա­յին շրջա­փակ­ման»: Ի­մաս­տը հաս­կա­նա­լի է` դա կկանգ­նեց­նի դե­պի Չի­նաս­տան նավ­թի ար­տա­հա­նու­մը, հաշ­վի առ­նե­լով, որ ներ­կա պա­հին ար­տա­հան­ման առ­յու­ծի բա­ժինն ի­րա­կա­նաց­վում է ծո­վով, քա­նի դեռ ողջ ծա­վա­լով չի սկսել գոր­ծել Ի­րա­նից` Չի­նաս­տան ցա­մա­քա­յին կա­պու­ղի­նե­րը»: Միայն թե սա եւս կա­րող է չաշ­խա­տել: Բանն այն է, որ վեր­ջերս Չի­նաս­տա­նը ներ­կա­յաց­րեց բեռ­նա­նա­վեր (նաեւ` տան­կեր­ներ), ո­րոնք կրում են ռազ­մա­կան պաշտ­պա­նութ­յուն: Այ­սինքն, չեն­թարկ­վե­լով ա­մե­րիկ­յան բլո­կա­դա­յին եւ բեռ­նա­նա­վերն ու­ղար­կե­լով Ի­րան, Պե­կի­նը Վա­շինգ­տո­նին թույլ չի տա սո­վո­րա­կան դե­սան­տի մի­ջո­ցով դրանք գրա­վել: ԱՄՆ­–ին կմնա դի­մել ա­վե­լի լուրջ ու­ժի, իսկ դա ար­դեն կգնա­հատ­վի հար­ձա­կում Չի­նաս­տա­նի վրա: Կգ­նա՞ նման քայ­լի Թ­րամ­փը. վտան­գա­վոր է:

­Մի խոս­քով, պա­տե­րազմ սկսե­լը հի­մա Թ­րամ­փի հա­մար շատ հեշտ է: Ամ­բողջ հարցն այն է, թե ինչ­պե՞ս է այն վեր­ջաց­նե­լու:

­Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ ար­դեն մեկ­–եր­կու ամ­սից մտնե­լու է չա­փա­զանց լուրջ ընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ, որ­տեղ Կոնգ­րե­սը կորց­նե­լու լուրջ վտանգ կա: Իսկ այդ դեպ­քում Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մը կդառ­նա իմ­պիչ­մեն­տի եւս մեկ պատ­ճառ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում