«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ծոմ են պահում կարեւոր վճիռներ կայացնելուց առաջ

Աստվածաշունչը ծոմապահությունը ներկայացնում է որպես լավ, օգտակար ու շահեկան: Գործք առաքելոց գրքում կարդում ենք, որ հավատացյալները ծոմ էին պահում կարևոր վճիռներ կայացնելուց առաջ (Գործք 13.2; 14.23):

Ծոմը հաճախ առնչվում է աղոթքին (Ղուկաս 2.37; 5.33): Ավելի հաճախ ծոմապահություն ասելով հասկանում են ոչինչ չուտելը: Մինչդեռ ծոմապահության նպատակը պետք է լինի հայացքը աշխարհի բաներից կտրելը և ամբողջովին Աստծուն հառելը: Ծոմը մի միջոց է Աստծուն և ինքներս մեզ ցույց տալու, որ միանգամայն լուրջ ենք վերաբերվում Աստուծո հետ մեր հարաբերությանը: Այն օգնում է նոր հեռանկար և նորոգ ապավինություն գտնելու առ Աստուած:

Աստվածաշնչում ծոմապահությունը թև գրեթե միշտ պահեցողություն է սննդից, սակայն ծոմ պահելու այլ ձևեր էլ կան: Որևէ բան, որից առժամանակ հրաժարվում ենք մեր ողջ ուշադրությունն Աստծուն սևեռելու, կարող է ծոմ համարվել (Ա Կորնթացիս 7.1-5): Ծոմապահությունը պետք է խիստ սահմանափակ լինի, հատկապես սննդային պահեցողությունը: Տևական ժամանակ ոչինչ չուտելը կարող է վնասել մարմինը: Ծոմապահության նպատակը մարմինը պատժելը չէ, այլ ուշադրությունը Աստծուն վերաուղղելը՝ կարդալը և աղոթելը: Ծոմապահությունը չպետք է նաև նիհարելու մեթոդի վերածել. աստվածաշնչյան ծոմի նպատակը «քաշ գցելը» չէ, ապա Աստուծո հետ սերտ հաղորդակցություն հաստատելը: Ամեն ոք ով կարող է ծոմ պահել, բայց ոչ բոլորն են ի վիճակի սննդից հրաժարվել (օրինակ՝ շաքարային դիաբետով հիվանդները): Ամեն ոք կարող է ժամանակավորապես հրաժարվել որևէ բանից, որպեսզի ավելի մոտենա Աստծուն:

Կտրելով մեր աչքերը այս աշխարհի բաներից՝ ավելի լավ կարող ենք սևեռել մեր ուշադրությունը Քրիստոսի վրա: Ծոմապահությունը Աստծուն մեր ուզածն անել ստիպելու միջոց չէ: Ծոմապահութիւնը մեզ է փոխում, ոչ թէ Աստծուն: Ծոմապահությունը ուրիշներից ավելի հոգևոր երևալու ձև չէ: Ծոմապահությունը պետք է արվի խոնարհ հոգով և զվարթ սրտով: Մատթեոս 6.16-18-ում մեր Տերն ասում է. «Երբ ծոմ էք պահում, տրտում մի՛ եղէք, ինչպէս կեղծավորները, որովհետև նրանք իրենց երեսները տրտմեցնում են, որպեսզի մարդկանց ծոմ պահող երևան: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձքն ստացել են: Բայց դու ծոմ պահելիս գլուխդ օծի՛ր ու երեսդ լվա՛, որպեսզի մարդկա՛նց ծոմ պահող չերևաս, այլ քո Հորը, որ ծածուկ է, և քո Հայրը, որ ծածուկ տեսնում է, քեզ հայտնապէս կհատուցի»: Աստված օրհնի բոլորիդ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան