Արագ կազմակերպվել է խոտանված էջերի պատճենահանում. ԳԹԿ-ն խոտանված թեստերի ճակատագրի հետքերով
ՀանդիպումԱյսօր մի շարք դիմորդներ ահազանգել էին, որ անգլերենի միասնական քննության ընթացքում մի քանի տարբերակներում հայտնաբերվել են սխալներ՝ թեստերի որոշ մասը դարձնելով խոտան։
ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը անդրադառնալով ահազանգերին նկատում է.
- Օտար լեզուների միասնական քննության ընթացքում մի քանի քննական կենտրոններում հայտնաբերվել է տպագրական սխալ՝ անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։ Արագ կազմակերպվել է խոտանված էջերի պատճենահանումը, և դրանք բաժանվել են դիմորդներին։ Նշված տարբերակները գրողներին հատկացվել է հավելյալ ժամանակ՝ 30–45 րոպե։ Խնդիրը հարթված է։ Հավելեմ, որ որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել 2-րդ և 4-րդ թեստրեը գրած այն դիմորդների համար, ում թեստում խոստան է հայտնաբերվել։ Քննության օրվա մասին ԳԹԿ-ն լրացուցիչ կտեղեկացնի։

