«Փաստ». Նաեւ նման «աֆերիստության» համար էին խլում ՀԷՑ-ը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Ուրեմն, Փաշինյանի իշխանությունը որոշել է խլված ՀԷՑ-ի հաշվին 50 տոկոսով զեղչել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու էլեկտրաէներգիայի ձմեռային ծախսերը: Արտաքուստ, կարծես ոչ մի վատ բան չեն արել: Բայց այնքան «ինչո՞ւ»-ների ու «բայց»-երի տեղիք են տվել, որ ավելի լավ է՝ չանեին:
Երբ ժամանակին շատերը (այդ թվում՝ մենք) նշում էին, որ ՀԷՑ-ը կամ այլ բան փաշինյանենց չի հետաքրքրում, այլ զուտ քաղաքական նպատակներ են հետապնդում, քպական կարկառուններն ուղիղ ստեղնաշարամարտի էին ելնում, կուրծք էին ծեծում, թե՝ «վա՜յ, էս ինչ եք ասում...»:
Մյուս կողմից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ֆեյսբուքյան էջում մի շնորհակալությո՜ւն են հայտնում փաշինյանական ՀԷՑ-ին, որ էլ չասած: Հա, ու եկեղեցու էջում, ենթադրվում է՝ հոգևորական աստիճան ունեցող մեկը գրում է. «Խնդրում ենք որևէ մեկը չքաղաքականացնի հայտարարությունները։ Ով կփորձի պղտորել Մայր եկեղեցու էջը‚ կհայտնվի աղբարկղում։ Անկախ ձեր պահվածքից‚ մենք կաղոթենք ձեր համար»։
Աղբարկղի մոտ եք աղոթելո՞ւ: Քանի՞ գրոշ արժե ձեր աղոթելը, եթե մարդկանց աղբարկղով եք սպառնում: Տիպիկ քպական հոգևորականի տեքստ: Ինչ վերաբերում է չքաղաքականացնելուն, ապա... Հազիվ թե հնարավոր է էլ ավելի քաղաքականացնել մի բան, որը ոչ թե պարզապես քաղաքական է ինքնին, այլ ներծծված է քաղաքականացվածությամբ: Իսկ թե առաջիկայում՝ ընտրությունների շեմին, ՀԷՑ-ով ինչեր են պատրաստվում անել քվե շահելու համար, պատկերացնելու համար մեծ երևակայություն պետք չէ:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

