«Փաստ». Հայաստանում կասկածելի հետազոտություններ են իրականացվում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան լրատվամիջոցներն անընդհատ ահազանգում են, որ կասկածելի գործունեությամբ զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպությունը Հայաստանում պարբերաբար կատարում է «ուսումնասիրություններ», հավաքագրում է ջրի, հողի, օդի նմուշներ, տեսանկարահանում և քարտեզագրում է ռազմավարական օբյեկտներ համարվող հանքերն ու պոչամբարները: Նրանք արդեն հետազոտություններ են արել Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում:

Ոչ մեկ անգամ զգուշացվել է, որ գործ ունենք անվտանգային լուրջ խնդրի հետ, առավել ևս, որ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունների համաձայն, այդ կազմակերպությունը շարունակում է Ադրբեջանին ուղղակի կամ անուղղակի մատակարարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մասին իբր «գիտական» տվյալներ։ Բայց, ինչպես երևում է, Հայաստանի համապատասխան կառույցները որևէ քայլ այդ ուղղությամբ չեն անում:

Եվ ահա, պարզվում է, որ «Առնիկան» հիմա էլ «ուսումնասիրություններ» է իրականացրել Սյունիքի մարզում: Չնայած հաղորդագրությունը հրապարակվել է հունվարին, սակայն լուսանկարներից ակնհայտ է, որ աշխատանքներն իրականացվում են ամռանը: Այսինքն, խոսքը ամիսներ շարունակ կատարված աշխատանքների մասին է: Նշվում է նաև, որ փորձանմուշները հետազոտվելու են Չեխիայում:

Սակայն այստեղ առաջին հերթին գործ ունեն անելու հատկապես ԱԱԾ-ն, նաև իրավապահ այլ մարմինները՝ հասկանալու, թե ինչ նպատակով են կատարվում այդ ուսումնասիրությունները, ուր են գնում նմուշառությունները, ում են տրամադրվում արդյունքները, ինչպես է ստացվում, որ այդ տվյալները մեծապես օգտագործվում են Ադրբեջանի կողմից, ինչպես են ազատորեն շրջում սահմանամերձ տարածքներում, նկարահանում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ և այլն:

Հավելենք, որ մեզ հետ զրույցում ոլորտի մի քանի մասնագետներ առանձնահատուկ շեշտում էին, որ, բացի անվտանգային խնդիրներից, բացի ուսումնասիրությունների կասկածելիությունից, կան նաև մասնագիտական մի շարք հարցեր, մասնավորաբար կապված նրա հետ, որ նմուշառում, փորձաքննություն անելու նորմատիվներն անգամ չեն պահպանվում: Դա նույնիսկ իրենց հրապարակած լուսանկարներն են վկայում, օրինակ՝ այն առումով, որ նույն թասով տարբեր տեղերում նմուշներ են վերցվում, ինչն անթույլատրելի է, ու այդ ուսումնասիրության արդյունքներն ինքնին վստահություն չեն ներշնչում: Եվ ընդհանրապես, մասնագետների շրջանում ևս առկա են բազմաթիվ հարցեր, որոնք իրենց պատասխանները չեն ստանում:

Ի դեպ, նշենք, որ հարցն այնքան լուրջ է, որ արտասահմանյան ՀԿ-ների՝ Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ երեկ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան:

«Արդեն մի քանի տարի շարունակ չեխական «Առնիկան» «հետազոտություններ» է իրականացնում՝ թիրախ ընտրելով հատկապես Հայաստանը և ոչ, օրինակ՝ Ադրբեջանը։ Տպավորություն է, որ այս կազմակերպությունը նպատակ է դրել ներկայացնելու Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը` որպես տարածաշրջանը «աղտոտող» աղբյուր, այս անհիմն նարատիվը ծառայեցնելով ոչ թե բնապահպանական, այլ երրորդ կողմերի քաղաքական շահերին»,-նշվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ «Առնիկայի» չստուգված տվյալները ակտիվորեն օգտագործվում և տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների և քարոզչական հարթակների կողմից՝ Հայաստանի հասցեին տարածաշրջանային բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար։

«Նման նյութերի պարբերական հայտնվելը քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի հարթություններում լուրջ կասկածներ է առաջացնում, որ, այսպես կոչված, «հետազոտությունները» դուրս են գալիս զուտ գիտական շրջանակից և կարող են ծառայել այլ նպատակների։ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան հրավիրում է Հայաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին: Կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրումը և արտահանումը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարդու կենսաբանական նյութերին, պետք է գտնվեն խիստ պետական վերահսկողության, իրավական կարգավորման և ամբողջական թափանցիկության ներքո»,-ասված է հայտարարության մեջ:

Կամզակերպությունը նաև կոչ է անում խստացնել վերահսկողությունը Հայաստանում գործող օտարերկրյա ՀԿ-ների գործունեության նկատմամբ, հատկապես, երբ այն վերաբերում է առանց պատկան վերահսկողության և թույլտվությունների՝ կենսաբանական և բնապահպանական նմուշների հավաքագրմանը, որը հանգեցնում է չստուգված, կամայական մեկնաբանությամբ տեղեկատվության տարածմանը՝ վնասելով Հայաստանի ազգային շահերը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում