Բիլ և Հիլարի Քլինթոնները համաձայնել են Կոնգրեսում ցուցմունք տալ Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ

Միջազգային

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ Հիլարին, որը զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, համաձայնել են ցուցմունք տալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովում՝ քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի ֆոնին: Այս մարմինը, որը գլխավորում են հանրապետականները, հետաքննում է պեդոֆիլիայի և սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերը ազդեցիկ անձանց հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էփշտեյնի գործի վերաբերյալ հրապարակված միլիոնավոր փաստաթղթերում Քլինթոնը բազմիցս հիշատակվում է, կան նաև նախկին նախագահի լուսանկարները ֆինանսիստի հետ։

Այնուամենայնիվ, Էփշտեյնի գործողությունների զոհերը երբեք մեղադրանք չեն ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահի կամ նրա կնոջ դեմ, իսկ Քլինթոններն իրենք պնդում են, որ ոչինչ չգիտեին նրա հանցագործությունների մասին։

Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, մտադիր էր քվեարկել այն հարցի շուրջ, թե արդյոք քրեական պատասխանատվության ենթարկել Քլինթոններին Վերահսկիչ հանձնաժողովի լսումներին չներկայանալու համար։

ԱՄՆ Կոնգրեսն իրավասու է կալանավորել նրանց, ովքեր հրաժարվում են վկայություն տալ կամ որևէ փաստաթուղթ տրամադրել։ Կոնգրեսը կարող է նաև դիմել Արդարադատության նախարարությանը՝ հետապնդում իրականացնելու անհարգալից վերաբերմունքի համար մեղադրվող անձանց նկատմամբ կամ խնդրել դատարանին որոշում կայացնել, որը կպարտադրի կատարել օրենսդիրների կողմից տրված դատական ​​​​ծանուցագիրը։

ԱՄՆ Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ծանր հանցագործություն է, որի համար նախատեսված է 100 000 դոլար տուգանք և մինչև մեկ տարի ազատազրկում։

Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Ջեյմս Քոմերը հայտարարել է, որ Քլինթոնները ցուցմունք տալու համար կանչվել են շուրջ 5 ամիս առաջ, սակայն չեն ներկայացրել, որից հետո հանձնաժողովը կողմ է քվեարկել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Քլինթոնները նշել են, որ որոշել են ցուցմունք չտալ Կոնգրեսի առջև, քանի որ լսումներն «ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեն»։ Սակայն փետրվարի 2-ին Բիլ Քլինթոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ամուսինները կներկայանան Կոնգրեսում լսումներին։

Քլինթոնի և Էփշտեյնի լուսանկարներն արվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 1990-ականներից մինչև 2000-ականների սկիզբը, մինչև Էփշտեյնի ձերբակալությունը սեռական հանցագործությունների մեղադրանքով։

Բիլ Քլինթոնի ներկայացուցիչները պնդում են, որ նա խզել է բոլոր կապերը Էփշտեյնի հետ նախքան նրա հանցագործությունների մասին հայտնի դառնալը։

2019 թ. օգոստոսին Էփշտեյնին մահացած են գտել իր բանտախցում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա ինքնասպան է եղել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում