ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ԴԵՄ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Վերլուծություն

Ի­հար­կե, ներ­կա բո­լոր զար­գա­ցում­նե­րը (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=333594&l=am), այդ թվում` Էպշ­տեյ­նի գոր­ծի հետ կապ­ված սկան­դա­լը, մեկ հար­ցի պա­տաս­խա­նի եւս սպա­սում է` ին­չո՞ւ հենց այս պա­հին: Ա­ռա­վել եւս, երբ Ի­րանն ու Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը կանգ­նած են մեծ պա­տե­րազ­մի շե­մին:

­Մի կող­մից, կա այն մեկ­նա­բա­նութ­յու­նը, թե Էպշ­տեյ­նի գոր­ծի հետ կապ­ված սկան­դա­լը մո­ռա­ցութ­յան տա­լը կստի­պի Թ­րամ­փին` սկսել պա­տե­րազ­մը: Մ­յուս կող­մից, իր ան­վան հետ կապ­ված ա­ռանձ­նա­պես սկան­դալ էլ չկա. բո­լոր մե­ղադ­րանք­նե­րը Թ­րամ­փը կա­րող է հան­գիստ «մար­սել»:

­Բայց մեկ բան եւս տե­սա­նե­լի է. այս ըն­թաց­քում նո­րա­նոր դե­տալ­ներ են ի հայտ գա­լիս, ո­րոնք Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մի մեջ մտնե­լը Վա­շինգ­տո­նի հա­մար դարձ­նում են էլ ա­վե­լի վտան­գա­վոր, այն է` էլ ա­վե­լի ան­ցան­կա­լի: Այս­պես, ե­թե մինչ այս ինչ­պես Չի­նաս­տա­նից, այն­պես էլ Ռու­սաս­տա­նից դե­պի Ի­րան ի­րա­կա­նաց­վում էին բա­վա­կա­նին ակ­տիվ ռազ­մա­բեռ­նա­փո­խադ­րող թռիչք­ներ: Դ­րանց էլ գու­մար­վեց Ի­րա­նի կող­մից ցու­ցադ­րա­բար միջ­մայր­ցա­մա­քա­յին բա­լիս­տիկ հրթի­ռի ար­ձա­կու­մը եւ ի­րա­նա­կան կող­մի եր­կի­մաստ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե ի­րենք մի­ջու­կա­յին զենք չեն ցան­կա­նում, բայց հենց կա­րիք ե­ղավ, ա­պա կու­նե­նան:

Իսկ ա­մե­նա­կա­րե­ւոր դրվագ­նե­րից մե­կի մա­սին հայտ­նեց ի­րա­նա­կան հայտ­նի փոր­ձա­գետ Հա­յալ Մո­ւազ­զին: Այն է. «Վեր­ջա­պես տե­ղի ու­նե­ցավ ա­մե­նա­կա­րե­ւոր ի­րա­դար­ձութ­յու­նը, ո­րին մենք սպա­սում էինք։ Ի­րա­նը, Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը պաշ­տո­նա­պես ստո­րագ­րե­ցին հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­ձայ­նա­գիր՝ 21-րդ դա­րի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­մե­նա­կա­րե­ւոր տե­ղա­շար­ժե­րից մե­կը։ Ե­թե այս կա­րե­ւոր հա­մա­ձայ­նա­գի­րը լիո­վին ի­րա­կա­նաց­վի, մենք ա­կա­նա­տես կլի­նենք միաս­նա­կան Ա­րե­ւել­յան բլո­կի ձե­ւա­վոր­մա­նը, որն այ­սու­հետ կաս­կա­ծի տակ կդնի ցան­կա­ցած գլո­բալ ո­րո­շում, այդ թվում՝ Ի­րա­նի վրա հնա­րա­վոր հար­ձա­կու­մը...»:

Իսկ սա հա­մեմ­վեց ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան, տե­սա­նե­լի ռազ­մա­կան բա­ղադ­րի­չով այն պա­հին, երբ շա­տե­րը սկսե­ցին խո­սել, թե ԱՄՆ–ն ա­ռա­ջի­կա 24 կամ, ա­սենք, 48 ժա­մե­րին կհար­վա­ծի, Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նը եւ Չի­նաս­տա­նը հայ­տա­րա­րե­ցին ա­մե­րիկ­յան նա­վե­րի քթի տակ` Հոր­մու­զի նե­ղու­ցում մար­տա­կան հրաձ­գութ­յամբ հա­մա­տեղ զո­րա­վար­ժութ­յուն­ներ անց­կաց­նե­լու մա­սին: Իսկ նման մե­սի­ջը, ի­հար­կե, ան­գամ Թ­րամ­փը չէր կա­րող ան­տե­սել: Եվ այն, որ այդ խո­սակ­ցութ­յուն­նե­րի տա­րած­ման ըն­թաց­քում հայտ­նի դար­ձավ, որ «Աբ­րա­համ Լին­քոլն» ա­վիա­կի­րը հե­ռա­նում է դե­պի Հնդ­կա­կան օվ­կիա­նոս, իր հեր­թին շատ կա­րե­ւոր մե­սիջ դար­ձավ:

Այս ա­մե­նը, թե­րեւս, բա­ցի բուն ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նից, մեկ այլ ի­մաստ էլ ու­նի իր տակ: Այն, որ Մոսկ­վան եւ Պե­կի­նը միան­գա­մայն հստակ եւ հա­մա­տեղ դիրք վերց­րին ի­րա­նա­կան ուղ­ղութ­յամբ, իր հեր­թին է խո­սում այն մա­սին, թե գլո­բա­լիստ­նե­րի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ինչ ուղ­ղութ­յամբ կգնա Չի­նաս­տա­նը: Ի­րա­նի հար­ցում նման միան­շա­նակ դիր­քո­րո­շու­մը թեեւ հստակ փաս­տարկ էր այդ հար­ցի հետ կապ­ված, բայց այլ հե­տաքր­քիր դե­տալ­ներ եւս կան:

­Վեր­ջերս նա­խա­գահ Սիի դեմ կազ­մա­կերպ­ված ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման փոր­ձը եւս հե­տաքր­քիր ակ­նարկ էր: Չի­նաս­տա­նում ոչ թե թրամ­փա­կան, այլ գլո­բա­լիս­տա­կան թեւն ու­նի բա­վա­կա­նին լայն ցանց: Բա­վա­կան է միայն հի­շել, թե ինչ­պես էր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման պատ­ճառ դար­ձած չի­նա­կան լա­բո­րա­տո­րիան կապ­վում Բիլ Գեյթ­սի ան­վան հետ (ընդ ո­րում, ինչ­պես ցույց տվե­ցին Էպշ­տեյ­նի գոր­ծի ո­րոշ փաս­տաթղ­թեր, Գեյթսն Էպշ­տեյ­նի հետ գլո­բալ հա­մա­վա­րա­կի տա­րած­ման թե­մա­յով քննար­կում­ներ է ու­նե­ցել): Իսկ ո՞վ ա­սաց, որ նաեւ չի­նա­կան բա­նա­կա­յին ղե­կա­վա­րութ­յա­նը չեն հա­սել գլո­բա­լիս­տա­կան ձեռ­քե­րը. դրա հա­մար եր­կար ժա­մա­նակ էր պետք (թրամ­փիզ­մը այդ ըն­թաց­քում նոր–­նոր էր ստեղծ­վում), եւ ոճն էլ, ակն­հայ­տո­րեն, գլո­բա­լիս­տա­կան է: Ն­ման է, որ նա­խա­գահ Սիի հար­ցում գլո­բա­լիստ­ներն ի սկզբա­նե էլ մտա­վա­խութ­յուն­ներ ու­նեին, ցան­կա­նում էին փո­խել: Միայն թե հե­ղաշր­ջու­մը չստաց­վեց: Իսկ ա­հա Շոյ­գո­ւի` նա­խօ­րեի այ­ցը Պե­կին նո­րից ակ­նարկ է, որ նա­խա­գահ Սին մնում է ռուս­նե­րին դաշ­նա­կից:

Եվ այն, որ նման ի­րա­վի­ճա­կում Թ­րամ­փը սկսեց խո­սել Ի­րա­նի հետ բա­նակ­ցե­լու մա­սին, թե­րեւս պա­տա­հա­կան չէր: «Հու­սով եմ՝ մի քա­նի օր­վա ըն­թաց­քում կկա­րո­ղա­նամ հա­մա­ձայ­նութ­յան գալ»,–­ ե­րեկ հայ­տա­րա­րեց ԱՄՆ նա­խա­գա­հը: Նաեւ կա­րե­լի է կռա­հել, որ այդ բա­նակ­ցութ­յուն­նե­րում, թեեւ դեռ քիչ տե­սա­նե­լի է մնում, սա­կայն Մոսկ­վան ու­նի միջ­նոր­դա­կան ֆունկ­ցիա: Ի­հար­կե, Թ­րամ­փին պետք է պահ­պա­նել հաղ­թա­կան կեր­պա­րը, եւ կար­ծես թե Թեհ­րա­նը դրան կա­րող է հա­մա­ձայ­նել: Թ­րամփն այս պա­հին Ի­րա­նի հան­դեպ իր բո­լոր պա­հանջ­նե­րը հասց­րեց մե­կի. «Հ­նա­րա­վոր է հաս­նել ըն­դու­նե­լի հա­մա­ձայ­նութ­յան, որ­տեղ նրանք մի­ջու­կա­յին զենք չեն ու­նե­նա: Ն­րանք պետք է հա­մա­ձայն­վեն դրան, բայց չգի­տեմ՝ արդ­յոք նրանք կհա­մա­ձայն­վեն»: Կարճ ա­սած, որ Ի­րա­նը ստո­րագ­րի մի փաս­տաթղ­թի տակ, ո­րում ֆիքս­ված է այն, ին­չը պաշ­տո­նա­պես Թեհ­րա­նը քա­նիցս հայ­տա­րա­րել է: Ու Ա­րախ­չին այդ­պես էլ ար­ձա­գան­քեց. «Մենք լիո­վին հա­մա­ձայն ենք դրա հետ: Դա կա­րող է շատ լավ գոր­ծարք լի­նել: Դ­րա դի­մաց մենք ակն­կա­լում ենք, որ պատ­ժա­մի­ջոց­նե­րը կվե­րաց­վեն, եւ այդ դեպ­քում նման գոր­ծար­քը հնա­րա­վոր կլի­նի»: Ու վերջ, կբա­ժան­վեն` ա­մեն մեկն ի­րեն հաղ­թող հա­մա­րե­լով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում