Անահիտ Մանասյանն ինչո՞վ է զբաղված, ՄԻՊ գրասենյակն ընդհանրապես գոյություն ունի՞. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Լրագրող Սյուզի Բադոյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երեւում է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում ինչ-որ անձի ծեծով, հայհոյանքներով խոշտանգում են` իբր ցուցմունք կորզելու համար։ Միջադեպը, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել 4 ամիս առաջ։ Ավելի ուշ լրագրողը տեղեկացրել է, որ տեսանյութում խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատ է: «Ստացվում է` անմեղ մարդուն խոշտանգել են համակարգում, այդպիսով շանտաժ անելով, որ կասկածյալը ներկայանա: Ես, իհարկե, կճշտեմ, բայց հայտնեցին, որ Ոստիկանության Երեւանի վարչության պետ Հայկ Հարությունյանի գիտությամբ եւ բաժիններից մեկի պետ Ռազմիկ Գասպարյանի թողտվությամբ քրեականի օպերլիազոր Հայկ Հակոբյանը ահա խոշտանգման եղանակով է ցուցմունք կորզել քաղաքացուց: Մնացածը թողնում եմ ՆԳՆ արձագանքին», - նշել է նա: Արձագանքելով վերոնշյալին՝ էլ ավելի զարհուրելի բացահայտում է արել փաստաբան Լուսինե Վիրաբյանը. «Զարմանում եմ զարմացող փաստաբանների վրա, քանզի մեր աչքից հեռու (միչեւ մեր հասնելը) մեր պաշտպանյալները գրեթե միշտ էլ խոշտանգվել ու խոշտանգվում են, կապտուկներով հասնում քննիչի սենյակ՝ պատճառաբանելով, որ առավոտյան տանն են «պատահաբար» ընկել։ Բայց եկեք լինենք արդար. քանի՞ պաշտպանյալի ենք կարողացել բերել այն գիտակից որոշման, որ իր հետ կատարվածը հանցագործություն է, որի մասին չի կարելի լռել, որովհետեւ` վաղն էլ մեկ ուրիշի են խոշտանգելու (էլ ավելի դաժան ու պրոֆեսիոնալ)։ Ճիշտ եք, շատ քիչ տոկոսը»: Եվ այս ամբողջ իրադրության մեջ հարց է ծագում՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆՆ ինչո՞վ է զբաղված, ՄԻՊ գրասենյակն ընդհանրապես գոյություն ունի՞:

Իսկ մեր ու ձեր վճարած հարկերի հաշվին գոյություն ունեցող ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները քննարկել է ո՛չ ավել, ո՛չ պակաս աթեիստական գրառումներով մշտապես աչքի ընկած, Աստվածաշունչ ծաղրող Արսեն Թորոսյանի հետ: Այո՛, խոսքը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մասին է: Մարդ, ով գրում էր. «Աստվածաշունչը ո՞րն է: Գիրք, որի մեջ գրված է, որ կա Աստված, ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ «ապացո՞ւյցը»: Ես Շառլ Պեռոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում»: Այսքանից հետո՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն առաջարկ է արել Հ1-ի հարցազրույցավար Պետրոս Ղազարյանին. «Առաջարկում եմ ինչ-֊որ մի մանկապիղծի հրավիրես տաղավարդ ու նրա հետ քննարկես երեխաների պաշտպանության հարցեր կամ էլ «Ծերեթելիի» անբարոյականներից մեկին հրավիրի ու քննարկի պոռնկության դեմ պայքարի հարցեր...»: Այս ամենի մեջ, ինչպես արձանագրում է քաղաքագետը, ուրախալին մնում է այն, որ Նիկոլի քարոզչամեքենան այն վիճակում է, որ հակաեկեղեցական պայքարի մեջ որպես քարոզիչ հանդես է գալիս արդեն հակաքրիստոնյան:

Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ ԷՐԻԽ ՎՈՆՏՈԲԵԼՆ էլ հայտարարել է, որ Արցախի հարցը փակված չէ. «Հայաստանում ասում են՝ Լեռնային Ղարաբաղի էջը փակված է, մենք այլ կերպ ենք տեսնում իրականությունը. Գործը չպետք է փակված համարել, երբ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց Հայրենիք: Միջազգային համայնքը հստակ արձանագրեց, որ տեղի է ունեցել հանցագործություն. Արցախից տեղահանված մարդկանց վերադարձը կայուն խաղաղության անքակտելի մաս պետք է լինի»: Զարմանալի է՝ ճիշտ հակառակ կարծիքն ունեցող իշխանությունը, ինչո՞ւ դեռ շորերը չի պատառոտել ու հարձակվել Վոնտոբելի վրա, թե՞ մենակ ռուս քաղաքական մեկնաբան Սոլովյովի հայտարարություններին արձագանքելու հարցում են նեղ մասնագետներ:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում