ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎՈՒՄ

Վերլուծություն

Էպշ­տեյ­նի գոր­ծով սկան­դա­լին զու­գա­հեռ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=333669&l=am), ակն­հայտ է դար­ձել նաեւ Ի­րա­նի շուրջ ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նութ­յան ան­կու­մը: Ա­վե­լի կոնկ­րետ, ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նութ­յա­նը փո­խա­րի­նե­լու ե­կան ԱՄՆ­–ի եւ Ի­րա­նի մի­ջեւ բա­նակ­ցութ­յուն­ներ սկսե­լու մա­սին լու­րե­րը: Ա­վե­լին, կան նաեւ կոնկ­րե­տա­ցում­ներ: Այն է` բա­նակ­ցութ­յուն­նե­րում ԱՄՆ–ն կներ­կա­յաց­նի ոչ ան­հայտ Ո­ւիտ­կո­ֆը, ով, ի դեպ, ա­ռա­ջին պլա­նում է հայտնվ­ում հենց այն բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րում, որ­տեղ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, այդ թվում` ստվե­րա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է: Ինչ­պես դա ե­ղավ Գա­զա­յում, հի­մա` Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված: Ա­վե­լին, շատ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներ կար­ծիք են հայտ­նել, որ Թ­րամփն Ո­ւիտ­կո­ֆին է վստա­հում հենց այն ուղ­ղութ­յուն­նե­րը, որ­տեղ, բա­ցի պե­տա­կան մա­կար­դա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երից, լուծ­վում են նաեւ ինչ­պես հե­ռան­կա­րա­յին, այն­պես էլ` ընդգծ­ված անձ­նա­կան հար­ցեր: Վեր­ջա­պես, կա նաեւ այն կար­ծի­քը, որ ե­թե ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յա­նը զու­գա­հեռ, Ո­ւիտ­կո­ֆը նաեւ Ի­րա­նով է զբաղ­վե­լու, ա­պա այդ ա­մե­նը պետք է տես­նել մեկ ընդ­հա­նուր փա­թե­թում, այն է` ռուս­–ա­մե­րիկ­յան ընդ­հա­նուր թե­մա­տի­կա­յի մեջ: Ընդ ո­րում, նման ազ­դակ­ներ ա­ռանց Ո­ւիտ­կո­ֆի մաս­նակ­ցութ­յան էլ կա­յին: Բա­նակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը, ո­րը Ի­րա­նի մոտ մի շարք կոշտ մեր­ժում­նե­րից հե­տո, ի հայտ ե­կավ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի ար­տա­քին հար­ցե­րով խորհր­դա­կան Վե­լաե­թիի վեր­ջին մոս­կով­յան (գի­շե­րա­յին եւ անս­պա­սե­լի) այ­ցից հե­տո, ար­դեն իսկ շատ բա­նի մա­սին էր ակ­նար­կում:

Մ­յուս կող­մից էլ, ե­թե ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յու­նն­երը հաս­նեն ռեալ հան­գու­ցա­լուծ­ման, ա­պա դա եւս լուրջ պար­տութ­յուն է նշա­նա­կում Եվ­րո­պա­յի եւ, ա­ռաջ­նա­յին, Բ­րի­տա­նիա­յի հա­մար: Մեկ փաստ միայն. որ­քան էլ ներ­կա փու­լում Եվ­րո­պան բա­ռա­ցիո­րեն պա­տե­րազ­մի մեջ է մտել Թ­րամ­փի դեմ, Ի­րա­նը դար­ձավ այն ուղ­ղութ­յու­նը, որ­տեղ եվ­րո­պա­ցի լի­դեր­ներն ա­ռանց մա­զա­չափ տա­տան­վե­լու կանգ­նե­ցին ԱՄՆ նա­խա­գա­հի կող­քին: Ա­վե­լին, փոր­ձե­ցին շատ ա­վե­լի շի­կաց­նել ի­րա­վի­ճա­կը, քան դա ա­նում էր Թ­րամ­փը: Պարզ օ­րի­նակ. հենց Եվ­րո­պան, այլ ոչ թե Թ­րամ­փը ո­րո­շեց Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը ճա­նա­չել` որ­պես ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում: Իսկ դա, որ­քան էլ որ նոն­սենս է (ԻՊՀԿ–ն պե­տա­կան պաշ­տո­նա­կան զին­ված կա­ռույց է, ոչ թե ինչ­–որ խմբա­վո­րում), մեկ է, իր տակ ու­նի լուրջ ի­րա­վա­կան հե­տե­ւանք­ներ` «ա­հա­բե­կիչ­նե­րի հետ չեն բա­նակ­ցում» տրա­մա­բա­նութ­յամբ: Ու Եվ­րո­պա­յի այդ ո­րոշ­ման հիմ­քում կա­րե­լի էր պարզ տես­նել նպա­տա­կը` ա­մեն կերպ հաս­նել ԱՄՆ­–ի պա­տե­րազ­մին Ի­րա­նի հետ:

­Խա­ղը, ի­հար­կե, բա­վա­կա­նին պար­զու­նակ էր, ա­ռա­վել եւս, որ Ի­րանն էլ, ի պա­տաս­խան, եվ­րո­պա­կան բա­նակ­նե­րը ճա­նա­չեց ա­հա­բեկ­չա­կան, ո­րը, ե­թե խո­րը նա­յենք, մե­ծաց­նում է Թ­րամ­փի մա­նեւ­րա­կա­նութ­յու­նը: Բայց մյուս կող­մից, ե­թե Եվ­րո­պան` Բ­րի­տա­նիան հա­սել է նման պար­զու­նակ խա­ղե­րի մա­կար­դա­կի, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում` ա­վե­լի լուրջ գոր­ծիք­նե­րի էա­կան պա­կաս կա: Ա­սենք, դա շատ ա­վե­լի պեր­ճա­խոս ցույց տվեց նաեւ «հի­մա­րիկ աղջ­նակ» հա­մա­րու­մը ձեռքբե­րած եվ­րա­դի­վա­նա­գի­տութ­յան ղե­կա­վար Կա­յա Կա­լլա­սի վեր­ջին «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քը»: Հի­շեց­նենք, Կալ­լա­սը վեր­ջերս խոս­տո­վա­նեց, որ գրքեր է կար­դում` խե­լա­ցի դառ­նա­լու հա­մար, եւ ի­րոք սկսել է մե­կը մյու­սի հե­տե­ւից խե­լա­ցի, ան­գամ` հան­ճա­րեղ մտքեր ար­տա­բե­րել: Ա­հա հեր­թա­կան հան­ճա­րե­ղութ­յու­նը, ճիշտ է, մի փոքր ու­շա­ցած, բայց ե­թե Կալ­լա­սից ենք լսում, դա ար­դեն մեծ բան է: Այս­պես, ըստ Կալ­լա­սի, հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը ոչ այլ ինչ է, քան ջունգ­լի­նե­րի օ­րենք: «Միշտ էլ ջունգ­լի­նե­րի օ­րենքն է ե­ղել՝ ու­ժը ա­մեն ինչ վերց­նում է։ Կա­նոն­նե­րի վրա հիմն­ված աշ­խար­հա­կար­գը միշտ էլ պատ­րանք է ե­ղել», - ա­սում է եվ­րո­պա­կան դի­վա­նա­գի­տութ­յան ղե­կա­վա­րը։ Ու ա­վե­լի վատ. ըստ նրա, նույ­նիսկ ջունգ­լի­նե­րում կեն­դա­նի­նե­րը կա­րող են հա­մա­գոր­ծակ­ցել, հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յու­նում, ին­չի վառ օ­րի­նա­կը նման կալ­լաս­նե­րի Եվ­րո­պան է, ո՛չ:

­Թե­րեւս, ա­ռա­ջին եւ ա­մե­նա­պարզ հե­տե­ւութ­յու­նը, ո­րը բխում է նման հայ­տա­րա­րութ­յու­նից, սա է: Երբ սույն Կալ­լա­սը գա­լիս էր, օ­րի­նակ, Հա­յաս­տան ու սկսում ճա­ռեր ար­տա­բե­րել դե­մոկ­րա­տիա­յի, մար­դու ի­րա­վունք­նե­րի եւ նման բա­նե­րի մա­սին, ու­րեմն ստո՞ւմ էր. դա­տե­լով նրա ներ­կա խոս­քե­րից, ա­յո՛: Կամ իր հա­մար լա­վա­գույն տար­բե­րա­կով այն ժա­մա­նակ դեռ չէր խե­լո­քա­ցել, նախ­կին «հի­մար աղջ­նակն» էր եւ Հա­յաս­տա­նում էլ հի­մա­րութ­յուն­ներ էր դուրս տա­լիս: Կամ հա­կա­ռակ կող­մից. իսկ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­ներն է՞լ չէին հաս­կա­նում, որ կալ­լաս­նե­րի այդ ստե­րի հի­ման վրա մեզ բո­լո­րիս ա­ռաջ­նոր­դում էին դե­պի «լու­սա­վոր» Եվ­րո­պա, բայց ի­րա­կա­նում` ա­մե­նա­մութ ջունգ­լի­ներ:

­Սա­կայն աս­վածն այս պատ­մութ­յան լի­րի­կա­կան կողմն է. ի­րա­կա­նում ինչ­պես Կալ­լա­սը, հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը եւ այ­լք շատ լավ են հաս­կա­նում ի­րենց ստեղ­ծած հա­մա­կար­գի հան­ցա­վոր էութ­յու­նը: Պար­զա­պես հի­մա, երբ Կալ­լա­սը բո­ղո­քում է «ջունգ­լի­նե­րի օ­րենք­նե­րից», ցույց է տա­լիս այն, որ ար­դեն նման կալ­լաս­նե­րը ոչ թե գի­շա­տիչ­նե­րի, այլ զո­հի վի­ճա­կում են, հայտն­վել են ա­վե­լի հզոր այլ գի­շա­տիչ­նե­րի ա­տամ­նե­րի ա­րան­քում: Դե, ու­րեմն, մնում է աղմ­կել, թե` «ու­ժե­ղի մոտ թույլն է մե­ղա­վոր»:

Ն­շա­նա­կո՞ւմ է սա, որ եվ­րո­պա­կան գոր­ծո­նի նվա­զեց­ման արդ­յուն­քում ի­րա­տե­սա­կան է դառնում նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում քիչ թե շատ կա­յուն մի­ջա­վայ­րի ստեղ­ծու­մը. թե­րեւս, ներ­կա պա­հին ուղ­ղութ­յու­նը դա է: Իսկ մեզ հա­մար կա­րե­ւոր է դառ­նում նաեւ այն, թե այդ ի­րա­վի­ճա­կից ի՞նչ կստա­նանք: Forbes-ն­ օ­րերս նման միտք էր հայտ­նել. Միաց­յալ Նա­հանգ­նե­րը Ադր­բե­ջա­նին դի­տար­կում է ոչ թե որ­պես ան­կախ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ցող, այլ որ­պես Ի­րա­նի վրա հյու­սի­սից ճնշում գոր­ծադ­րե­լու գոր­ծիք: «Դի­վա­նա­գի­տա­կան ​​​​ներգ­րավ­վա­ծութ­յան եւ տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան քո­ղի տակ Վա­շինգ­տո­նը ա­նընդ­հատ մե­ծաց­նում է իր ներ­կա­յութ­յու­նը Ի­րա­նի սահ­ման­նե­րի եր­կայն­քով՝ ձգտե­լով ստեղ­ծել լրա­ցու­ցիչ լծակ­ներ Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան վրա»: Իսկ ե­թե «Ի­րա­նի վրա հյու­սի­սից ճնշման» անհ­րա­ժեշ­տութ­յու­նը վե­րա­նա, այդ դեպ­քում Թ­րամ­փի հա­մար պետք է որ հե­տաքրք­րութ­յու­նը կորց­նի նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նը: Ա­ռա­վել եւս, երբ ա­ռաջ­նա­յին հե­տաքրք­րութ­յան շատ այլ ուղ­ղութ­յուն­ներ կան, ա­սենք Գ­րեն­լան­դիան, ո­րը Եվ­րո­պա­յի ներ­կա թու­լութ­յան պայ­ման­նե­րում հա­զիվ թե եր­կար դի­մադ­րի:

Իսկ թե այդ դեպ­քում ինչ կմնա նաեւ «Թ­րամ­փի ու­ղուց», դա էլ, ե­րե­ւի, Նի­կո­լը կի­մա­նա...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում