«Փաստ». Իշխանությունն ընտրություններից առաջ ընդդիմադիր համայնքապետերին կա՛մ «իրենով է անելու» կա՛մ էլ բռնաճնշումների հերթական ալիքը կսկսի
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա ամիսներին հնարավոր ու անհնար, այդ թվում՝ ոչ օրինական միջոցներ են կիրառելու ընտրություններում փոքրիշատե նորմալ արդյունքներ ունենալու համար, քանի որ օրինական, արդար ճանապարհով նրանք ոչ մի կերպ իշխանություն պահել չեն կարող:
Մեր ունեցած տեղեկություններով, այդ շարքում իրենց առջև խնդիր են դրել խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր համայնքապետերին կա՛մ «իրենցով անել», կա՛մ էլ բռնաճնշումների հերթական ալիքն սկսել նրանց դեմ, որ աշխատեն իշխանությունների համար։
Ավելին, Եղիազարյանը գործող իշխանություններին և մասնավորապես մարզպետին խոստացել է անձամբ իր միջոցներով 2-3 շտաբ բացել և աջակցել ՔՊ-ի քարոզարշավին Ապարանում և հարակից գյուղերում։ Ապարանում խոսում են, որ համայնքապետն ուրացել է նաև Գարեգին Բ կաթողիկոսին, որի աջակցությունը վայելում էր բավական երկար ժամանակ։ Համայնքապետն անձամբ հանդիպել է մի քանի քահանաների, հորդորել նրանց, որ աջակցեն Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

