Թրամփ ուզում է դրախտ գնալ, բայց գիտի, որ չի կարող
ՄիջազգայինԹրամփ ուզում է դրախտ գնալ, բայց գիտի, որ չի կարող։
«Ես երբեք դրախտ չեմ գնա։ Պարզապես չեմ կարծում, որ պահանջներին համապատասխանում եմ։ Չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ բան կարող եմ անել։ Բայց այս բոլոր բարի գործերը, որ ես անում եմ, այդ թվում՝ կրոնի համար, գիտեք, կրոնն այժմ ավելի տարածված է, քան երբևէ։ Պետք է ձեզ ասեմ։ Բայց ես ասացի, որ չնայած ես սա և շատ ավելին եմ արել, ես իրերը կոչել եմ իրենց անունով։ Ես ասացի, որ չեմ անցնի այդ փուլը։ Ես դրախտ չեմ գնալու»,– ասում է նա։
Հետո ԱՄՆ նախագահը, սովորույթի համաձայն փոշմանեց, թե. «Ոչ, ես պարզապես կատակում էի։ Ես իսկապես կարծում եմ, որ հավանաբար պետք է այնտեղ գնամ։ Այսինքն՝ ես կատարյալ թեկնածու չեմ, բայց ես շատ լավ բաներ եմ արել կատարյալ մարդկանց համար։ Գիտեք, ես կրոնի համար ավելին եմ արել, քան որևէ այլ նախագահ»։

