«Ժողովուրդ». Ոչ մի ՔՊ-ական պատկերացում չունի, թե իրեն հունիսի 7-ից հետո ինչ ապագա է սպասվում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ վարչության գրեթե ամեն նիստի ժամանակ կամ նախաձեռնող նիստերին Նիկոլ Փաշինյանը ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հետ կապված նոր առաջարկ է անում։ Իսկ ՔՊ-ականներն էլ, բնականաբար, համաձայնվում են՝ ելք չունեն։
Հիշեցնենք, որ որոշվել է՝ այն անձինք, որոնք ընդգրկված են ՔՊ-ի նախնական՝ 280 հոգանոց ցուցակում, այս օրերին պարտավորվել են իրենց սոցիալական հարթակներում իրականացնել ակտիվ քարոզչություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ցուցակի հավակնորդներին հանձնարարական է տրվել հրապարակային ձևաչափով ներկայացնել իրենց քաղաքական նպատակները, հիմնավորել պատգամավոր դառնալու ցանկությունը և խոսել իշխանության ներսում իրենց պատկերացվող դերի մասին։
Նշվում է, որ այս գործընթացը կտևի մինչև փետրվարի 12-ը, որից հետո ՔՊ-ի 1000 պատվիրակները նախնական ցուցակից կընտրեն «թոփ» 50 թեկնածուներին։ Վերջիններս արդեն կուղարկվեն հաջորդ փուլ՝ մարզային և ներհամայնքային քարոզչության, որի արդյունքներով էլ վերջնականապես կձևավորվեն ցուցակի առաջին 50 տեղերը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

