«Ես հիմար էի նրա հետ ժամանակ անցկացնելով». Բիլ Գեյթսը շարունակում է արդարացնել Էպշտեյնի հետ իր կապերը
Միջազգային«Ես հիմար էի նրա հետ ժամանակ անցկացնելով»,- Գեյթսը շարունակում է արդարացնել Էպշտեյնի հետ իր կապերը։
9News-ին տված հարցազրույցում միլիարդատերը պնդել է, որ իբր թե շփվել է ֆինանսիստի հետ՝ «բարեգործության նպատակով» կապեր հաստատելու և ներդրումներ ներգրավելու համար։ Նա նաև պնդում է, որ երբեք չի այցելել այդ հայտնի կղզին։
Ավելի վաղ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված Էպշտեյնի փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Գեյթսը փորձել է թաքցնել կնոջից, որ կանանց հետ սիրավեպերից հետո վարակվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ` վարակելով նաեւ կնոջը։

