ՊԱՏԱՀԱԲԱ՞Ր ԷԻՆ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՀԵՆՑ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ

Վերլուծություն

Ի­հար­կե, նոր գլո­բալ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի (Տես նաեւ https://iravunk.com/?p=333806&l=am) անկ­յու­նա­քա­րա­յին կա­րե­ւոր դե­տալ­նե­րից մե­կը շա­րու­նա­կում է մնալ հար­ցը, թե վեր­ջա­պես կհա­ջող­վի՞ ա­վար­տին հասց­նել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Ա­բու Դա­բիում վեր­ջին օ­րե­րին տե­ղի ու­նե­ցած ե­ռա­կողմ` ՌԴ–ԱՄՆ–Ուկ­րաի­նա բա­նակ­ցութ­յուն­նե­րից քիչ բան հայտ­նի դար­ձավ: Դա խո­սում է հե­տեւ­յա­լի մա­սին` գոր­ծըն­թա­ցը ծայ­րա­հեղ գաղտ­նիաց­ված է, այ­սինքն, լու­ծում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը կտրուկ մե­ծա­նում է:

Ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը տա­րա­ծում են այն միտ­քը, որ բա­նակ­ցա­յին փակ դռնե­րի հե­տե­ւում ծայ­րա­հեղ կոշտ ճնշում է գոր­ծադր­վում Ուկ­րաի­նա­յի վրա՝ «Փետր­վա­րի վեր­ջին տա­րածք­նե­րի`անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի վե­րա­բեր­յալ շրջա­նա­կա­յին հա­մա­ձայ­նագ­րե­րի հաս­նե­լու ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի շուրջ հա­մա­ձայ­նութ­յան գա­լու հա­մար»: Բայց ա­սել, թե Ա­բու Դա­բիում ճնշում գոր­ծադ­րե­լը բան կփո­խի, ե­րե­ւի այդ­քան էլ ռեալ չէ: Ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­նը կա­րող է նաեւ հա­մա­ձայն­վել ներ­կա­յաց­ված պայ­ման­նե­րին, բայց ա­մե­նե­ւին էլ Ա­բու Դա­բիում չգտնվող Զե­լենս­կին կստո­րագ­րի՞ դա, սա է հար­ցը: Այ­սինքն, լա­վա­գույն դեպ­քում Ա­բու Դա­բիում կա­րող է կազմ­վել փաս­տաթղ­թի վերջ­նա­կան տար­բե­րակ, հա­մա­ձայ­նեց­ված նաեւ Մոսկ­վա­յի հետ, ո­րից հե­տո կմնա, որ ԱՄՆ-ն Զե­լենս­կուն ստի­պի ստո­րագ­րել: Իսկ Զե­լենս­կու ստո­րագ­րութ­յու­նը կախ­ված է շատ պարզ հան­գա­ման­քից, ո­րի մա­սին, ի դեպ, խո­սեց նաեւ Պու­տի­նի ներ­կա­յա­ցու­ցիչ Դ­միտ­րիե­ւը. «Գի­տեք, այս­տեղ մեկ ցու­ցա­նիշ կա­րող է լի­նել այն, որ Եվ­րո­պա­յից եւ Մեծ Բ­րի­տա­նիա­յից պա­տե­րազմ հրահ­րող­նե­րը ա­նընդ­հատ փոր­ձում են խո­չըն­դո­տել այս գոր­ծըն­թա­ցին, ա­նընդ­հատ փոր­ձում են մի­ջամ­տել դրան...»:

­Միայն թե ներ­կա պա­հին «պա­տա­հա­բար» Բ­րի­տա­նիա­յում բարդ վի­ճակ է, կապ­ված ար­քա­յա­կան ըն­տա­նի­քի գլխին պայ­թած սկան­դա­լի հետ, ո­րը ե­կավ գու­մար­վե­լու մնա­ցած բո­լոր ներ­քին խնդիր­նե­րին: Ն­ման ի­րա­վի­ճա­կում Զե­լենս­կու հա­մար բրի­տա­նա­կա՞ն, թե՞ ա­մե­րիկ­յան գոր­ծոնն է դառ­նում ա­ռաջ­նա­յի­նը, այս­տեղ է «պա­տե­րազմի կամ խա­ղա­ղութ­յան» բա­նա­լին:

Մ­յուս կող­մից, է­լի «պա­տա­հա­բար», այս օ­րե­րին Ա­բու Դա­բիում են նաեւ Նի­կոլ Փա­շին­յանն ու Իլ­համ Ա­լիե­ւը: Հասկանալի է, այնտեղ ընթացող գլոբալ գործընթացներին մասնակցելու համար նրանց ոչ մեկը չէր հրավիրի: Բայց դե մե­դալ ստա­ցան, հան­դի­պե­լու ժա­մա­նակ գտան, եւ հա­զիվ թե դրա ըն­թաց­քում գոնե «ականջ դնելու» մակարդկով շրջան­ցեն ինչ­պես «կող­քի շեն­քում» ըն­թա­ցող ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի թե­ման, այն­պես էլ` բրի­տա­նա­կան սկան­դա­լը. այդ եր­կու գոր­ծոնն էլ էա­կան դեր ու­նեն ինչ­պես Նի­կո­լի, այն­պես էլ` Ա­լիե­ւի քայ­լե­րում: Չ­նա­յած, նրանք սպա­սում են Վեն­սի այ­ցին, դա եւս կա­րե­ւոր ցու­ցիչ է: Բայց ե­թե ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը հան­կարծ Ուկ­րաի­նա­յի շուրջ լե­զու գտնեն, շատ բան կփոխ­վի: Ա­մեն դեպ­քում, պատ­մա­կան փաստ է, որ ռուս­ներն Ուկ­րաի­նա­յից ան­մի­ջա­պես հե­տո նա­յում են Հա­րա­վա­յին Կով­կա­սի ուղ­ղութ­յամբ: Իսկ ե­թե Թ­րամ­փի հետ լե­զու գտնեն, բրի­տա­նա­ցի­ներն էլ կենտ­րո­նա­նան ոչ միայն ար­քա­յա­կան ըն­տա­նի­քի, այլ նաեւ վար­չա­պետ Ս­թար­մե­րի կա­ռա­վա­րութ­յու­նը պա­հել–չ­պա­հե­լու եւ երկ­րի կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խութ­յուն­նե­րի հար­ցի վրա, ա­պա ռուս­նե­րը շատ ա­վե­լի հա­մառ կա­րող են նա­յել Հա­րա­վա­յին Կով­կա­սին:

Ն­ման է, որ Նի­կո­լը դա սկսել է զգալ: Ա­մեն դեպ­քում այն, որ Ա­լեն Սի­մոն­յա­նին ո­րո­շեց ու­ղար­կել Մոսկ­վա, հե­տաքր­քիր ազ­դակ էր: Ա­ռա­վել եւս, որ Մոսկ­վա­յում Ա­լե­նին հա­մա­ձայն­վեց ըն­դու­նել Լավ­րո­վը: Ընդ ո­րում, հան­դի­պու­մից ա­ռաջ պարզ հաս­կաց­նել տա­լով` «Հա­տուկ ու­շադ­րութ­յուն կդարձ­վի եվ­րա­սիա­կան ընդ­հա­նուր կա­ռույց­նե­րում Մոսկ­վա­յի եւ Եր­եւա­նի փոխ­գոր­ծակ­ցութ­յա­նը եւ­ այդ ուղ­ղութ­յամբ երկ­խո­սութ­յա­նը»: Թե­րեւս, մի փոքր ա­վե­լի վաղ ար­ված հայ­տա­րա­րութ­յան ֆո­նին, թե Հա­յաս­տանն ար­դեն պետք է ընտ­րութ­յուն կա­տա­րի Եվ­րա­միութ­յան եւ ռու­սա­կան ուղ­ղութ­յան մի­ջեւ: Մի խոս­քով, տես­նենք, թե Ա­լենն այս հար­ցում նի­կոլ­յան ի՞նչ ո­րո­շում է փո­խան­ցում Մոսկ­վա­յին: Ա­լե­նի եր­դում­նե­րը, թե չենք պատ­րաստ­վում ԵԱՏՄ­–ից դուրս գալ, ի­հար­կե, դեռ բա­վա­րար չեն ­Նի­կո­լի հա­ղոր­դա­ծի ի­րա­կան ի­մաստ հաս­կա­նա­լու հա­մար. սպա­սենք ռեալ դե­տալ­նե­րին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում