Գեյ պառադների՞ էլ են մասնակցելու պետբյուջեի հաշվին. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի քաղաքապետարանի հերթական «աշխատանքային» գործուղման լուրն այնքան հուզիչ է, որ ակամայից հարց է առաջանում՝ իսկ վաղը պետական կամ քաղաքային բյուջեի հաշվին, ասենք, Բրազիլիայում գեյ պառադի մասնակցելն է՞լ են ներկայացնելու` որպես «փորձի փոխանակում»։ Երեւանի քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, ինչպես պարզվում է մամուլի հրապարակումներից, որոշել է, որ քաղաքային խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհը Ֆրանսիայի Նիցցա քաղաքով է անցնում։ «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված փաստաթղթի համաձայն՝ փետրվարի 13-15-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալը եւ քաղաքապետի խորհրդականը գործուղվում են Նիցցա՝ մասնակցելու ո՛չ ավել, ո՛չ պակաս «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին։ Եվ այո՛, ամեն ինչ կատարվում է երեւանցիների վճարած հարկերի հաշվին։ Ճիշտ է, փաստաթղթում նշվում է, որ գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը, սակայն ճանապարհածախսը, օրապահիկը եւ մյուս «մանրուքները» մնում են Երեւանի բյուջեի վրա։ Ո՞ր քաղաքային խնդիրն է լուծվում Նիցցայի դիմակահանդեսում։ Ի՞նչ հանրային շահ կա, որ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյա մասնակցելու են մի միջոցառման, որն ավելի շատ հիշեցնում է էլիտար ժամանց, քան ծառայողական անհրաժեշտություն։ Եվ վերջապես՝ ինչո՞ւ այդ ամենի համար պիտի վճարի երեւանցին: Ի դեպ, նախորդ տարվա վերջում կառավարությունը շուրջ 3,5 միլիարդ դրամ է տրամադրել Երեւանի քաղաքապետարանին՝ պարզապես բյուջետային ծախսերը փակելու համար։ Այսինքն՝ փող չկա, բայց Նիցցա գնալ կա։

«Թոշակառուներն ավելի երկար են ապրում. աշխատող քաղաքացիների բեռն ավելացել է»,- ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Հիմա նախարարը կշտամբո՞ւմ է թոշակառուներին, որ երկար են ապրում, թե՞ արձանգրում է, դեռ թողնենք մի կողմ: Բայց հարց է առաջանում՝ Շվեյցարիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, այլ զարգացած երկրներում, որտեղ կյանքի տեւողությունը բարձր է, այս «բեռի» մասին տեղյա՞կ չեն։ Թե՞, պարզապես, այնտեղ թոշակառուներին հարգում են ու «բեռ» չեն համարում: Այդպես էլ չհասկացանք՝ Փաշինյանն ու Թորոսյանը վերջապես կողմնորոշվե՞ցին՝ թոշակառուն իրենց համար բե՞ռ է, թե՞ պոտենցիալ բիզնեսով զբաղվող հարկատու։ Իսկ «միգուցե» մեր ու ձեր, նաեւ հենց Թորոսյան Արսենի տատիկներն ու պապիկնե՞րն են, հայրերն ու մայրե՞րն են, որոնց մասին խոսելիս անթույլատրելի են նման ձեւակերպումները:

Ասում են՝ Եվրոպան է չափանիշ, Եվրոպան է կողմնացույց: Բայց երբ հենց Եվրոպայից է հնչում կոշտ, ուղիղ ու անհերքելի գնահատական, հանկարծ լռություն է իջնում նույն թունդ եվրոպամետների շրջանում: Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը դատապարտել է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության եւ անկախության դեմ ուղղված հարձակումները։ Այս մասին X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ ՅԱՆ ՖԻԳԵԼԸ: «Մենք ականատես ենք լինում Հայաստանում կրոնական ազատության եւ Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների… Հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական եւ բարոյական առումներով» եւ զգուշացնում ենք, որ «սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի եւ ամբողջ ազգի համար»,- հայտարարել է Ֆիգելը: Հարց է ծագում՝ եվրոպամետները կարդացե՞լ են, սա էլ ռուսերեն չէ, անգլերեն է։ Սա էլ «Պուտինի պրոպագանդիստ» Սոլովյովը չի ասում, Ֆիգելն է ասում։ Թե՞ Եվրոպայից հնչող խոսքն արժեք ունի միայն այն դեպքում, երբ հաճելի է, իսկ երբ ցավոտ է՝ ձեւացնում ենք, թե չենք լսել։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում