«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլը շարունակում է դատաիրավական համակարգի պաշտոնյաներին իրեն հանցակից դարձնելու քաղաքականությունը

Հրապարակախոսություն

Հունվարի 27-ին հայաստանյան լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում մեկը մյուսին էին հաջորդում հրապարակումներն այն մասին, որ կարգալույծ է արվել եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին թեմակալ առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը: Այս կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրապարակած հայտարարության մեջ նշված է. «Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգեւոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը եւ դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Գեւորգ եպս. Սարոյանը կանոնական շեղումներով եւ կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»։

Առավել քան ակնհայտ է, որ կայացվել է միանգամայն իրավաչափ, իրավազոր, տրամաբանական ու սպասելի որոշում:

Նիկոլ հայադավի ոհմակի (չարախմբի) կեղծ հավատացյալները եւ նիկոլազոմբիները, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին սպասարկող լրատվամիջոցներն այս կապակցությամբ մի աննկարագրելի վայնասուն բարձրացրին, հերթական անգամ իրենց վայրահաչոցներով թիրախավորեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, մինչդեռ, ի հեճուկս կեղծ քրիստոնյաների, իրական հավատացյալներն ուրախությամբ ու ցնծությամբ ընդունեցին վաղուց սպասված հիշյալ լուրը, քանի որ նա վաղուց վաստակել էր կարգալույծ լինելու «պատիվը»:

Ինչպես հայտնի է, կարգալույծ արվելուց առաջ, 2026թ. հունվարի 10-ին Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը ԳՀԽ-ի որոշմամբ ու Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հեռացվել էր Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնից, սակայն համապատասխան հետեւություններ կատարելու փոխարեն, վերջինս քաղաքացիական հայցով դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով։ Նիկոլին հլու-հպատակ դատարանն էլ փոխանակ մերժեր հայցը վարույթ ընդունելը՝ համարելով, որ այն ենթակա չէ դատարանում քննության, հայցն ընդունել էր վարույթ, ինչն արդեն շատ բանի մասին էր հուշում:

Բնականաբար, հարց է առաջանում՝ որքանո՞վ է Սարոյանի հիշյալ հայցադիմումն իրավաչափ։ Ահա այս հարցին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դեռ հունվարի 16-ին միանգամայն սպառիչ ու հիմնավոր պատասխան է տվել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գեւորգ Դանիելյանը. «Հանրահայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն։ Ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով քաղաքացիական դատարան են դիմում Սահմանադրությամբ, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար։ Ներեկեղեցական, առավել եւս ինքնավարությանն անմիջականորեն առնչվող հարաբերությունները կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, դրանք սկզբունքորեն չեն կարող օրենսդրության կարգավորման առարկա լինել, ուստի՝ յուրաքանչյուր, այս դեպքում արդեն դատական միջամտություն՝ Սահմանադրության ակներեւ խախտում է։ Հուսանք, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց եւ կգործեն ՄԻԵԴ-ում ձեւավորված նախադեպային իրավունքին համապատասխան։

Վեհափառ Տերը հիշյալ հարաբերություններում գործում է կանոնական իրավունքով ամրագրված հայեցողության սահմաններում, ինչը որեւէ դատական ատյանի գնահատման տիրույթում չէ։

Միջազգային փորձին հայտնի են անգամ այնպիսի դեպքեր, երբ (Եկեղեցու, կրոնական կազմակերպության կողմից.- Ա. Հ.) դադարեցվել է հոգեւոր կրթություն դասավանդող ուսուցիչ-հոգեւորականի պաշտոնավարումը, որպիսի պարագայում ՄԻԵԴ-ը միանշանակ արձանագրել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ նշված բնույթի հարաբերություններում դրսեւորած հայեցողությունը իրավաչափ է։ Հավելենք, որ անխտիր բոլոր գործերով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կրոնական համայնքների ներսում ծագող որեւէ տարաձայնություն կամ հակադրություն, եթե անգամ դրանք ծագել են ինքնաբերաբար, առանց արտաքին ներգործության, չի կարող պետության միջամտության նյութ լինել։ Ընդ որում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, ըստ այդմ էլ գործում է հենց Սահմանադրության ուժով։

Մեկ անգամ եւս հարկ եմ համարում ընդգծել, որ ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Ինչ խոսք, հանրային իշխանության մարմինները եւ պաշտոնյաները ունեն տարաբնույթ գործառույթներ, ինչից բնավ չի բխում, որ այդ գործառույթներն իրենք կարող են իրականացնել նաեւ կամայականորեն, շրջանցելով իրավունքի նորմերով սահմանված լիազորությունները։ Ազատ գործելու իրավունքը բացառապես վերապահված է ֆիզիկական անձանց (Սահմանադրության 39-րդ հոդված), այն էլ խիստ վերապահումներով. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները եւ չի հակասում Սահմանադրությանը եւ օրենքներին»։

Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, սակայն ամենալայն մեկնաբանության պարագայում անգամ այն չի կարող ներառել նաեւ ներեկեղեցական հարաբերությունների կարգավորմանն առնչվող որեւէ հարցի քննություն։

Ի վերջո, հարկ է ելակետ ընդունել, որ Հայ Եկեղեցին աշխարհիկ մարմին չէ, այն բացառապես կրոնական կառույց է, գործում է ոչ թե հարափոփոխ գաղափարական ուղղություններով ու թեզերով, այլ քրիստոնեական ուսմունքի հենքով ձեւավորված կանոնական իրավունքի նորմերով եւ դավաբանությամբ։

Հ.Գ. Այս ամենի մեջ կա մի դրական հատիկ՝ այնուամենայնիվ, ընդունում են, որ կա ուժ ունեցող կոնկրետ կոնդակ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, իսկ ուժայինների աջակցությամբ դա անտեսելը, մեղմ ասած, իրավաչափ չէ եւ «լավ տեղ չի տանելու»։ Պարզապես հարկ է սահմանված կարգով արձագանքել ծանուցումներին եւ հավուր պատշաճի կանոնական իրավունքի սահմաններում ներկայացնել սեփական նկատառումները։

Աստված պահապան Հայ Եկեղեցուն եւ մեր ժողովրդին ... »:

Իրավաբանի հույսը, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց եւ կգործեն ՄԻԵԴ-ում ձեւավորված նախադեպային իրավունքին համապատասխան, ցավոք, չարդարացավ:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան