Մշտապես պատրաստ եմ լինել «Իրավունք»-ի կողքին. Դավիթ Թուջարյան
Մշակութային«Իրավունք»-ը, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, պատվոգրի արժանացրեց ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻՆ՝ երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանում ազգային երգարվեստի եւ էստրադայի զարգացման գործում ունեցած ավանդի համար։
«Սրտանց շնորհակալ եմ այս գնահատանքի համար եւ մեծ պատիվ եմ համարում նման պատվոգրի արժանանալը։ Իմ ջերմ ողջույններն ու երախտագիտությունն եմ փոխանցում ողջ խմբագրակազմին։ Հուսով եմ, որ մեր համագործակցությունն առաջիկայում կլինի առավել բուռն ու արդյունավետ։ Մշտապես պատրաստ եմ լինել «Իրավունք»-ի կողքին», – ասաց Դավիթ Թուջարյանը։
Հիշեցնենք, որ թերթին նվիրված «Ձոն Իրավունքին» երգը, որի հեղինակը լուսահոգի տաղանդաշատ Գայանե Աստվածատրյանն է, այսօր հնչում է հենց նրա որդու՝ Դավիթ Թուջարյանի կատարմամբ՝ դառնալով «Իրավունք»-ի հոբելյանական բոլոր միջոցառումների հիմնը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

