Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե ունենք քաղբանտարկյալներ. Հայրիկյան

Ներքաղաքական

ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ գնահատմամբ՝ իրական ընտրություններ կարող են լինել միայն այն ժամանակ, երբ երկրում չլինեն իշխանության կողմից իրականացվող իրավախախտումներ:

— Եթե խոսում եք Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները ոտնահարելու պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին, դա աբսուրդ է։ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ բռնությունները Սահմանադրական իրավունքի տեսակետից սարսափելի են։ Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե ունենք քաղբանտարկյալներ: Մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, այդտեղ չի կարող լինել ընտրություն: Աշխարհն է նրանց ճանաչում քաղկալանավոր, որովհետեւ խոսքի, խղճի համար են կալանավորված: Այս բոլոր խնդիրների մեջ մենք գտել ենք հիմնականը` իրավախախտումները:

Այսօր իրականացվում է նաեւ հարկային տեռոր: Իշխանությունը դարձել է կոռուպցիոն հանցախումբ եւ պետական պաշտոնյաների ստացած միլիոնավոր դրամների պարգեւավճարները խտրական վերաբերմունք է, սոցիալական անարդարություն է ստեղծվում։ Երբ, մոռանալով աղքատության մեջ ապրող 20 տոկոսին, աթոռների վրա բազմած պորտաբույծներին տալիս են պարգեւավճարներ, ո՞ւմ հաշվին են տալիս։

Դիմում եմ հարյուր տարվա եւ հարյուր օրվա բոլոր կուսակցություններին՝ այսպես եթե շարունակվի մեր ժողովուրդը կարող է իր ճակատագրի տերը չլինել: Մի կողմ թողնենք՝ ով է ամերիկամետ, ով՝ եվրոպամետ, բոլորս պետք է համախմբվենք իրավախախտումներին վերջ տալու համար: Իրավախախտումների մեջ է մտնում նաեւ այն, երբ տանը նստած ես, բայց տեղեկանում ես, որ քո անունից ինչ-որ մեկը հայտարարում է՝ Գորիս-Կապան ճանապարհը փակել են, բնական է, մերը չէր: Ասում են՝ խաղաղություն ենք հաստատում, բայց ռազմագերիներ ունենք: Այս իրավիճակում ազգն իր ուժերը պետք է միավորի: Եվ որպեսզի որեւէ մեկը խանդի դրսեւորում կամ բարդույթ չզգա՝ մենք դրել ենք ընդհանրական հարց՝ ինչի մասին էլ խոսում ես, դրա հիմքում իրավախախտումներն են՝ ազգային եւ մարդկային:

Ավելի սարսափելի բան, քանի Արցախի ինքնորոշման մերժումն էր, միայն մեր թշնամիներն են արել, նույնիսկ կոմունիստական բռնապետության տարիներին Արցախի ինքնորոշումն անքննելի էր: Համաշխարհային հանրությունը ստեղծեց կառույց՝ Մինսկի խումբը, որովհետեւ ինքնորոշման իրավունքն ուրանալ չէր կարելի: Բայց այսօր Հայաստանում իշխանության տեր է մի մարդ, մեր անունից երկրի ճակատագրով զբաղվում է մեկը, որը ուրացել է ազգերի ինքնորոշման իրավունքը: Եթե որեւէ իշխանավոր ուրանում է, թեկուզ հեռավոր աֆրիկյան երկրի մարդկանց ինքնորոշման իրավունքը, դա ամենասարսափելի մարդն է:

Մեր քայլերի հաջորդականությունը հետեւյալն է՝ երկու ուրբաթ հավաքվելու ենք կառավարության դիմաց՝ հանրահավաքի ու փետրվարի 18-ին՝ հայ ժողովրդի ազատասիրությունը խորհրդանշող օրը, Երեւանի ազատագրման օրը, մեր տեսակետն արտահայտելու ենք: Պետք է համախմբվենք՝ Հայաստանում իրավախախտումներին վերջ տալու համար: Ընտրություններ չեն լինելու՝ առանց միավորման: Բոլոր առողջ ուժերը պետք է միավորվեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում