Թուրքիան կառավարվում է մեծ բրիտանիայի կողմից՝ տարածաշրջանում հանդիսանալով նրա գործակալը. Գիորգի Իրեմաձե

Հանդիպում

«Իրավունք»-ի հարցերին պատասխանում է վրացի քաղաքական գործիչ, «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության անդամ ԳԻՈՐԳԻ ԻՐԵՄԱՁԵՆ:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ ԽԱՂԱԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ»

Ձեր կարծիքով՜ որքանո՞վ է ամուր Հայաստանի համագործակցությունը Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Ո՞րն է Արեւմուտքի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ պետք է Հայաստանը սովորի Եվրոպայի հետ հարաբերությունների Վրաստանի փորձից։

Արեւմուտքը զգալիորեն ակտիվացել է Հարավային Կովկասում, հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը կենտրոնացրեց իր ուշադրությունը Կիեւի ագրեսիայի չեզոքացման վրա։ Այսինքն՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր, Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում, օգտագործելով այդ երկրները՝ Ռուսաստանի համար պրոբլեմներ ստեղծելու նպատակով։ Նրանք ամբողջությամբ չեն հաջողում, բայց առաջացնում են տհաճ իրավիճակներ, եւ մեր ժողովուրդները դժվարին իրավիճակում են հայտնվել Արեւմուտքի մանիպուլյացիաների պատճառով, եւ մենք պետք է սա լավ հասկանանք։

Ցավոք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կարծես, անտեղյակ է այս ռիսկերից եւ վարում է անորոշ քաղաքականություն։ Հայաստանը, բարեբախտաբար մաս է կազմում ՀԱՊԿ-ին, որն ապահովում է անվտանգության պաշտպանություն, ինչը չունի Վրաստանը։ Մյուս կողմից, Ն. Փաշինյանը փորձում է սակարկել եւ վտանգավոր խաղ խաղալ Արեւմուտքի եւ Թուրքիայի հետ՝ միաժամանակ երես թեքելով Մոսկվայից, ինչը մեծապես վնասակար է Երեւանի համար, մինչդեռ իմաստուն հայ ժողովուրդը փորձում է դիմադրել կառավարության սխալ քաղաքականությանը։ Հուսով եմ՝ այս ամենը չի վերածվի քաղաքական ճգնաժամի։

Վրաստանի՝ Արեւմուտքի հետ ունեցած հարաբերությունների փորձի վերաբերյալ ընդարձակ զեկույց ունեցա 2025 թ.նոյեմբերի 14-ին, Երեւանում կայացած շատ հետաքրքիր միջոցառման ժամանակ, որը կրում էր «Եվրասիական ինտեգրացիան եւ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները» խորագիրը։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հայկ Բաբուխանյանին եւ կազմակերպիչներին հրավերի համար: Ես կասեմ նույնը, ինչ ասացի իմ զեկույցում. Արեւմուտքը առաջնորդվում է բացառապես իր շահերով, այլ ոչ թե այսպես կոչված «ժողովրդավարությամբ»: Ամերիկացիներն ու եվրոպացիները Վրաստանին եւ Հայաստանին օգտագործում են որպես «թնդանոթի միս», այսինքն՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը նշանակում է պատերազմ, որի վառ օրինակը Ուկրաինան է:

Հայաստանում խոսվում է Եվրամիությանը միանալու մասին։ Որքանո՞վ է եվրոպական ինտեգրման գաղափարը կորցրել ժողովրդականությունը Վրաստանում։

35 տարի շարունակ Վրաստանին խոստացել էին «ոսկե սարեր» եւ ստել Եվրամիությանը միանալու մասին, ինչը վրաց ժողովուրդն ինքը հիմա մերժում է՝ հասկանալով, որ այնտեղ տեղի ունեցողը բացարձակապես անընդունելի է քրիստոնյա եւ պահպանողական մտածողությամբ մարդու համար: ԵՄ-ն պահանջում է, որ բոլոր անդամ պետությունները խթանեն «ԼԳԲՏ» իրավունքները եւ օրինականացնեն միասեռ ամուսնությունները, ինչպես նաեւ օրինականացնեն «անչափահասների արդարադատությունը», որը ենթադրում է երեխաներին ընտանիքներից հեռացնելը լիովին կեղծ պատճառներով, ապա նրանց որդեգրումը օտարերկրացիների կողմից:

Բրյուսելը նաեւ պահանջում է, որ երկիրը զիջի իր ինքնիշխանության զգալի մասը քաղաքական եւ տնտեսական առումով, ինչը նշանակում է, որ Արեւելյան Եվրոպայի երկրները դարձել են գերմանական եւ ֆրանսիական արտադրանքի շուկաներ, այսինքն՝ Հունաստան, Բուլղարիա եւ այլն: Այնտեղ տեղական արտադրությունն արգելված է, եւ նրանք աղքատանում են, մինչդեռ Արեւմտյան Եվրոպայի երկրները հարստանում են նրանց հաշվին: Եվրոպական ինտեգրացիան եւ, այսպես կոչված, «թեկնածուի կարգավիճակը», որը Վրաստանը ստացել է, Թբիլիսիի կողմից Բրյուսելի առջեւ միակողմանի պարտավորություններ են, եւ ոչ ավելին։ Դրանք պահանջում են հրաժարվել ինքնիշխանությունից բոլոր ոլորտներում, ինչը վրաց ժողովուրդն ու կառավարությունը մերժում են։ Հենց այդ պատճառով է Բրյուսելը սկսել շանտաժի ենթարկել Վրաստանին՝ վերացնելով առանց վիզա ռեժիմը, միաժամանակ փորձելով Թբիլիսիում «մայդան» կազմակերպել եւ բռնի կերպով փոխել կառավարությունը։ Հենց սա է, ինչին պետք է սպասի Հայաստանը, եթե կրկնի Վրաստանի սխալները եւ մասնակցի եվրաինտեգրման գործընթացին։

«ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱԶԱՏՎԵՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՃՆՇՈՒՄԻՑ»

Ինչպե՞ս կբնութագրեք ՌԴ-ի դիրքորոշումն ու ռազմավարությունը Հարավային Կովկասում։

Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում լիովին հասկանալի եւ տրամաբանական է։ Մոսկվան մեզ առաջարկում է անվտանգություն եւ տնտեսական համագործակցություն, որը հաշվի է առնում բոլոր երկրների շահերը՝ հավասար պայմաններով։ Պատմականորեն Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների շահերը միշտ համընկել են եւ օգտակար են բոլորի համար։ Սակայն Արեւմուտքը ակտիվորեն խոչընդոտում է այս համագործակցությանը, քանի որ գիտի, որ եթե Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը դաշինք կազմեն Ռուսաստանի հետ, Արեւմուտքը կկորցնի իր դիրքերը տարածաշրջանում։ Հետեւաբար, նրանք փորձում են մեր երկրների ղեկավարությանը թեքել իրենց կողմը՝ օգտագործելով տարբեր մանիպուլյացիաներ, սպառնալիքներ, պատժամիջոցներ եւ այլն:

Մեր պատասխանը այս շանտաժին պետք է լինի շատ կոշտ, եւ մեր երկրները պետք է մեկընդմիշտ ազատվեն Արեւմուտքի ճնշումից: Դրան պետք է հասնել Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու միջոցով:

Հարավային Կովկասը փաստացի դառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային մրցակցության ասպարեզ։ Միեւնույն ժամանակ, բոլոր խաղացողներն օգտվում են այն փաստից, որ Ռուսաստանը լուծում է իր սեփական խնդիրները Ուկրաինայում։ Այսպիսով, արդյո՞ք ստացվում է, որ Ռուսաստանին մնում է լուռ քաշվել մի կողմ եւ դիտել, թե ինչպես են իրեն դուրս մղում Հարավային Կովկասից։

Դարեր շարունակ Ռուսաստանը կարեւոր խաղացող է եղել Հարավային Կովկասում, մեր երկրների պաշտպանն ու դաշնակիցը, եւ դա կշարունակվի այդպես լինել՝ անկախ նրանից, թե ով է դա ուզում, կամ հակառակը։ Ես կարծում եմ, որ Ուկրաինայի հետ կապված խնդիրը կլուծվի առաջիկա ամիսներին։ Ռուսաստանը կհասնի իր նպատակին՝ Ուկրաինան ապառազմականացնելու եւ դենացիֆիկացնելուն։ Արեւմուտքը ստիպված կլինի ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժյեի մարզերը որպես Ռուսաստանի մաս, քանի որ այդ մարզերը հանրաքվեներ են անցկացրել միջազգային նորմերին լիովին համապատասխան եւ վերադարձել են իրենց պատմական հայրենիք։

Դրանից հետո Ռուսաստանը ավելի լավ դիրքերում կլինի Հարավային Կովկասի խնդիրները լուծելու համար, իսկ Արեւմուտքը, չկարողանալով լուծել իր սեփական խնդիրները տանը, ստիպված կլինի նահանջել եւ վերացնել այն պատժամիջոցները, որոնք նրան մեծ կորուստներ են պատճառել։ Եվ այն քաղաքական գործիչները, ովքեր վերջին տարիներին գործել են իրենց երկրի շահերի դեմ՝ Վաշինգտոնի եւ Բրյուսելի հրահանգների ներքո, ստիպված կլինեն հրաժարական տալ եւ հաշվետու լինել իրենց ժողովրդին։

«ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում նոր կարգ է ձեւավորվում։ Ըստ նրա` ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, եւ գործել ժամանակի իրականությանը համապատասխան, քան հույսը դնել հորինված պատմությունների վրա, որոնք իրականության հետ կապ չունեն։ Այսպիսով, հայերից եւ վրացիներից պահանջում են ջնջել մեր պատմական հիշողությունը

Այսօր Թուրքիան եւ անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել են բավականին դժվարին իրավիճակում, քանի որ բախվում են բազմաթիվ ներքին խնդիրների՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Ավելին, նրանք վատ հարաբերություններ ունեն մի շարք երկրների հետ, այդ թվում՝ իրենց հարեւանների: Պատմականորեն Թուրքիան կառավարվել է Մեծ Բրիտանիայի կողմից, որը տարածաշրջանում գործել է թուրքերի աջակցությամբ: Հետեւաբար, Էրդողանը անկախ գործիչ չէ եւ գործում է անգլոսաքսոնների ճնշման տակ: Նրանք ունեն էքսպանսիոնիստական ​​ծրագրեր իրենց բոլոր հարեւանների նկատմամբ, եւ կարծում են, որ ունակ են ընդլայնել իրենց սահմանները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Վրաստանի տարածքի եւ Հայաստանի նկատմամբ պահանջների հաշվին:

Սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է, որ Էրդողանը չափազանց զգույշ լինի, քանի որ իր սեփական էքսպանսիոնիստական ​​ծրագրերը բումերանգի պես կշրջվեն նրա վրա։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Իրանը թույլ չեն տա Թուրքիայի էքսպանսիան Հարավային Կովկասում։ Մենք նույնպես պետք է չափազանց զգույշ լինենք, քանի որ Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան, ինչպես նաեւ նրանց դաշնակիցները, մեզ հանգիստ չեն թողնի եւ անընդհատ կփորձեն խնդիրներ ստեղծել մեզ համար։ Հետեւաբար, մենք պետք է միավորենք ուժերը՝ այս ընդհանուր թշնամուն դիմակայելու համար։ Կրկնում եմ՝ մեր երկրների անվտանգության միակ երաշխավորը տարածաշրջանում Ռուսաստանն է, եւ միայն նրա հետ դաշինքով կարող ենք պաշտպանված լինել։ Հակառակ դեպքում մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք։

Սահակաշվիլին քննադատեց վրացական իշխանություններին՝ նշելով, որ «Թբիլիսին արդեն իսկ խնդիր է ստեղծել Ադրբեջանի համար ապրանքների տեղաշարժի հետ կապված։ Ադրբեջանական լրատվամիջոցները իրավացիորեն սա համարում են Մոսկվայից եկած հրաման»։ Ո՞վ է շահում Վրաստանի նախկին ղեկավարի այս հայտարարությունից։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի թիվ մեկ թշնամին է ժամանակակից պատմության մեջ, որը շարունակում է աշխատել օտար երկրների համար եւ վնասել իր երկրի շահերին: Նա վնասարար է եւ ռազմական հանցագործ, որը 2008 թվականին ամերիկացիների հրահանգով սկսեց պատերազմը Ռուսաստանի հետ: Նա այժմ բանտում է, նրա դատավարությունը շարունակվում է, եւ մենք անկեղծորեն հույս ունենք, որ նա կդատապարտվի ամենաբարձր պատժի՝ ցմահ ազատազրկման:

Այսօր կալանավորված Սաակաշվիլին հայտարարություններ է անում բանտից եւ փորձում խնդիրներ ստեղծել վրացական կառավարության համար։ Նրա կարծիքներն արժեք չունեն, ուստի նրա հայտարարությունները ուշադրության արժանի չեն։

Ադրբեջանական Telegram ալիքները հաղորդում են, որ Թբիլիսին տեսնում է տարածաշրջանի լոգիստիկ իրականության փոփոխությունը, եւ որ Զանգեզուրի երթուղին այլեւս հեռավոր հեռանկար չէ: Հաշվի առնելով Վրաստանի տասնամյակներ շարունակ տարածաշրջանային լոգիստիկայի մենաշնորհը, Թբիլիսիում ցանկացած այլընտրանքային երթուղու շահագործման հնարավորությունը զգուշությամբ են դիտարկում: Արդյո՞ք սրա մեջ կա ճշմարտություն:

Վրաստանը նորմալ հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Թբիլիսին պաշտպանում է խաղաղությունը, կայունությունը եւ բարեկամական հարաբերությունները բոլոր հարեւանների հետ: Տարբեր լրատվամիջոցներ հաճախ հակասական տեղեկատվություն են տարածում, ինչը բնական է, քանի որ առանձին գործող անձինք արտահայտում են իրենց շահերը:

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր գործարկումը չի համապատասխանում Վրաստանի շահերին, այդ թվում՝ տնտեսական տեսանկյունից: Բնականաբար, Թբիլիսին չի ցանկանում տարածաշրջանում եւս մեկ մրցակից ունենալ, որպես առեւտրային եւ լոգիստիկ կենտրոն, ինչը կնվազեցնի Վրաստանով անցնող բեռնաշրջանառությունը եւ, հետեւաբար, մեր երկրի եկամուտները: Նաեւ, որքանով ես գիտեմ, Հայաստանը նույնպես հետաքրքրված չէ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ՝ ակնհայտ պատճառներով։ Այսինքն՝ մեր երկրների շահերը այս հարցում նույնպես համընկնում են, եւ դա շատ լավ է։

Մենք պետք է գործենք այս հարցում՝ հիմնվելով մեր ընդհանուր շահերի վրա։ Ես նաեւ կցանկանայի նշել, որ թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի շահերից է բխում վերականգնել մեկ այլ լոգիստիկ միջանցք, ինչպես դա տեղի էր ունենում խորհրդային ժամանակաշրջանում։ Ես նկատի ունեմ Հյուսիս-Հարավ լոգիստիկ եւ առեւտրային միջանցքը՝ երկաթուղային կապող երթուղին, որը սկսվում է Ռուսաստանից եւ, անցնելով Վրաստանի եւ Հայաստանի միջով, կմիանա Իրանին, ապա՝ Չինաստանին եւ Հնդկաստանին։ Սա շատ հետաքրքիր նախագիծ է, եւ կարծում եմ, որ այն զգալի տնտեսական օգուտներ կբերի տարածաշրջանին։ Ես հավատում եմ, որ համատեղ ջանքերով այս դեպքում էլ ամեն ինչ կստացվի։

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում