Քաղաքային իշխանությունը իրեն ընդհանրապես չվերաբերող ոլորտներում հատուկ ակտիվություն է ցուցաբերում . Նարե Արամյանի

Ներքաղաքական

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երեւանի բյուջեի հաշվին պատրաստվում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Մարինա Աղաջանովային եւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թեւանյանին փետրվարի 13-15-ը գործուղել Ֆրանսիայի Նիցցա քաղաք՝ «Կեցցե՛ թագուհին» դիմակահանդեսին մասնակցելու համար։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:

— Տիկին Արամյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Երեւանի քաղաքապետի վերոնշյալ որոշումը:

— Անկեղծ զարմանում եմ, որ դեռ զարմանում ենք: Հասկանալի է, որ անլուրջ, զվարճանքների եւ ժամանցի հետ կապված յուրաքանչյուր գործողություն կարող է շատ բուռն արձագանք գտնել մեր ներկայիս քաղաքական իշխանության շրջանակում: Այն բոլոր հիմնախնդիրները, որոնք օրհասական են ու լուծման ենթակա՝ օր առաջ, նրանց որեւէ կերպ չեն հետաքրքրում: Մենք արդեն որերորդ տարին է համոզվել ենք, որ հատկապես քաղաքային իշխանությունը իրեն ընդհանրապես չվերաբերող ոլորտներում  հատուկ ակտիվություն է ցուցաբերում: Ու սա այն դեպքում, երբ իրեն անմիջական վերաբերող եւ բնակչության համար ամենակարեւոր սուր խնդիրները մնում են այդպես էլ չլուծված ու կիսատ-պռատ որոշումների մակարդակում:

— Այսինքն, չբացառե՞նք, որ ամեն ամիս մի միջոցառման կարող են մասնակցել, եւ դա անել հատկապես հարկատուների գրպանների հաշվին:

— Ասեմ ավելին, այդպիսի ճանապարհորդությունների, նաեւ մայրաքաղաքում զանազան եւ իրենց բացարձակ չվերաբերող զվարճություններին մասնակցելու արդյունքում նրանք պարգեւավճարներ էլ կստանան: Իսկ այդ պարգեւավճարները լավ գիտենք, որ ե՛ւ համայնքային միջոցներից են ուղվում, ե՛ւ ուղիղ քաղաքացու գրպանից: Ու դա այն դեպքում, երբ դրանք պետք է ուղղվեին, օրինակ, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին:  Էլ չենք էլ ասում՝ տրանսպորտ, աղբահանություն եւ այլն: Ուղղակի, տարրական միջավայրի անվտանգության խնդիրները կարելի է լուծել մի մայրաքաղաքում, որտեղ իրենք անում են բալետներ կամ գնում են արտասահման ինչ-որ դիմակահանդեսների մասնակցելու: Արդյոք դա կարելի է նորմալ գնահատել ցանկացած երկրում:

Գիտեք, այստեղ խնդիրն այն չէ, որ Հայաստանն աղքատության բարձր տոկոս ունեցող երկիր է, եւ այդ աղքատները նաեւ մայրաքաղաքում են, տարրական հիգենիայի ու կեցության խնդիր լուծելու առջեւ են կանգնած: Խնդիրն այն է, որ անգամ այդպիսի հարցեր չունեցող քաղաքներում, նման ցոփ ու շվայտ ծախսեր իրենց թույլ չի տալիս: Դա որեւէ կերպ բարոյական եւ արժեհամկարգային բարձր տեսակին հարիր չէ:

— Հարիր չէ նաեւ այն պատճառով, որ նախորդ տարվա ավարտին մոտ երեքուկես միլիարդ դրամ կառավարությունն իր բյուջեից տրամադրել է քաղաքապետարանին, որ Տիգրան Ավինյանը կարողանար պակասորդը փակել…

— Ի՞նչ պակասորդի մասին է խոսքը, երբ անգամ մինչ ընտրությունները, այսինքն՝ քաղաքապետի պաշտոնը բռնազավթելը, նրանք եւս մի քանի միլիարդների ծախս ունեցան, որը պարզ չէր, որ ուղղությամբ է գնացել: Եվ այսօր, եթե նրանք խոսում են, թե՝ բավականաչափ եկամուտ եւ տարբեր մուտքեր են ապահովել, օրինակ, պետբյուջեից՝ համայնքային բյուջե, ապա ինչպե՞ս է ստացվում, որ, միեւնույնն է, անհրաժեշտ է կրկին ստանալ հավելյալ գումար, կրկին ծախսել դրանք ոչ նպատակային եւ որեւէ կերպ բնակչի շահը չսպասարկել:

Մենք այստեղ նաեւ պետք է ուշադրություն դարձնենք բազմաթիվ գնումների գործընթացներին, որոնք անվերահսկելիորեն եւ անտրամաբանորեն հայտարարվում են, իրացվում եւ ծախսվում: Միանշանակ դա կոչվում է մսխում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում