Ռուսները ծանր հարված են հասցրել F-16AM ինքնաթիռների կենտրոնացման օդանավակայանին
ՄիջազգայինԵրեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ռուսական վեց բալիստիկ հրթիռ հարվածել է Կիեւի մոտ` Վասիլկովի ռազմական օդանավակայանին (https://iravunk.com/?p=333947&l=am)
Ավելի ուշ տարածվեց տեղեկություն, որ հարձակումը շարունակվել է` օդանավակայանը գրոհել են 9M723-1` «Իսկանդեր-M»-ի հրթիռները. գրանցվել է առնվազն ևս երեք ճշգրիտ հարված։ Հաջորդել են երկրորդային պայթյուններ և խոշոր հրդեհ։
Տվյալ օդանավակայանն օգտագործվում է որպես ամերիկյան F-16AM ինքնաթիռների կազմավորումների ժամանակավոր տեղակայման վայր։ Հետևաբար, նույնիսկ առանց «Ֆալկոնների», որոնք հաճախ որպես տեղակայման վայրեր օգտագործում են թռիչքուղու պատրաստված ուղիղ հատվածները, ինժեներական և ավիացիոն ծառայության զինամթերքն ու սարքավորումները կարող էին մնալ Վասիլկովում։ Սակայն այս դեպքում, ինչպես նաեւ ուկրաինական աղբյուրներն են ակնարկում, բացի ռազմապաշարից եւ սպասարկման համակարգերից, օդանավակայանում էին նաեւ F-16AM ինքնաթիռներ, որոնք էլ նման խոշոր հարձակման առիթ են դարձել:
Աղբյուրները նաեւ հայտնում են, որ օդանավակայանը պաշտպանող Patriot PAC-3 MSE հակաօդային պաշտպանության հրթիռային մարտկոցների օգտագործման մասին հաղորդագրություններ չեն եղել։ Ավելի վաղ ուկրաինական պաշտոնական աղբյուրները հայտնել էին, որ խորհրդային նմուշի ՀՕՊ համակարգերը սպառել են: Իսկ արեւմտյան ռեսուրսներն էլ տեղեկացնում են, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը PAC-3 CRI և Patriot համակարգերի համար ավելի ժամանակակից MSE հրթիռների լուրջ պակաս ունի: Դա հանգեցրել է նրան, որ արձակող սարքերը անգործունակ են եղել։ Կանկրետ դեպքում, ռուսները հանգիստ հրթիռակոծել են F-16AM ինքնաթիռների կենտրոնացման անպաշտպան օդանավակայանը:

