Ակտիվորեն Իրանի սահման` Թուրքմենստան են ժամանում ԱՄՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռները
ՄիջազգայինՄի շարք մոնիտորինգային ռեսուրսներ հաստատում են, որ ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռների ակտիվությունը շարունակվում է Մերձավոր Արևելքի ուսսությամբ։
Երեկ երեկոյան հաղորդում եղավ առնվազն տասը C-17A տրանսպորտային ինքնաթիռի ժամանման մասին։ Ապա նաեւ, որ մեծ ակտիվություն է պահպանվում հատկապես Թուրքմենստանի ուղղությամբ թռիչքներում. այնտեղ ժամանել են ևս 6-8 տրանսպորտային ինքնաթիռներ, այդ թվում՝ Lockheed C-5 Super Galaxy։ Մինչ այս էլ կային հաղրդումներ Թուրքմենստանում ամերիկյան բանակի հատուկ ստորաբաժանումների ժամանումների մասին:
Հետաքրքիր է, որ սա առաջին անգամն է, որ դա տեղի է ունենում, և Իրանի վրա նախորդ հարվածների ժամանակ ԱՄՆ-ի որևէ ակտիվություն չի գրանցվել Հարավային ԱՊՀ-ում։

