Իրանի հարցով Թրամփն ունի երկու տարբերակ` շատ վատ եւ շատ վատ

Վերլուծություն

Ի­հար­կե, թեեւ ուկ­րաի­նա­կան հար­թա­կում, ընդ­հա­նուր առ­մամբ, ռուս-ա­մե­րիկ­յան բա­վա­կա­նին ակ­տիվ գործակ­ցութ­յան մա­սին խո­սե­լու բա­վա­րար հիմ­քեր կան, սա­կայն դա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ հա­կա­սութ­յուն­ներն այլ խա­ղա­տախ­տակ­նե­րին վե­րաց­վել են: Ու նման խա­ղա­տախ­տակ­նե­րից մեկն էլ, ի­հար­կե, Ի­րանն է, ո­րի շուրջ ի­րար հա­ջոր­դող սրա­ցում-հան­դար­տե­ցում­նե­րի պա­կաս չկա:

­Նախ, ան­ցած շա­բաթ ա­մեն բան գնում էր սրաց­ման, ա­պա հայտ­նի դար­ձավ, որ Թեհ­րանն ու Վա­շինգ­տո­նը նստում են բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ: Բա­նակ­ցությ­ուն­նե­րից ըն­դա­մե­նը եր­կու օր ա­ռաջ դրանք չե­ղարկ­վե­ցին: Չ­նա­յած դրան, բա­նակ­ցութ­յուն­նե­րը կա­յա­ցան: Մոտ 6-7 ժամ բա­նակ­ցե­ցին, հե­տո Թ­րամ­փը նոր պատ­ժա­մի­ջոց­ներ մտցրեց, մինչ­դեռ Թեհ­րա­նից գա­լիս էին հա­ջող բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին հա­ղոր­դագ­րութ­յուն­ներ:

Այս­պի­սով, ի՞նչ է կա­տար­վում Վա­շինգ­տո­նի եւ Թեհ­րա­նի մի­ջեւ, պա­տե­րազ­մո՞ւմ են, թե` հաշտ­վում: Ի­րա­կա­նում սկսում է այն տպա­վո­րութ­յու­նը ձե­ւա­վոր­վել, որ Թ­րամ­փին պար­զա­պես տար­բե­րակ է պետք, որ այս ի­րա­վի­ճա­կից դուրս գա` ի­րեն ներ­կա­յաց­նե­լով` որ­պես հաղ­թող: Միայն թե Թեհ­րանն այդ հնա­րա­վո­րութ­յու­նը ոչ մի կերպ Թ­րամ­փին տալ չի ցան­կա­նում: Ընդ ո­րում, Ի­րա­նին կա­րե­լի է հաս­կա­նալ. մի տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ ա­ռաջ­նա­յինն ու­ժեղ ե­րե­ւալն է, դա կաս­կա­ծի տակ դնե­լը, ա­ռա­վել եւս` իս­լա­մի ճյու­ղե­րից մե­կի լի­դե­րի կող­մից, հե­տա­գա խնդիր­ներ են խոս­տա­նում: Գու­մա­րած, Թեհ­րանն ի­րեն զգում է բա­վա­կա­նին ա­մուր դիր­քե­րում, ի­րա­վա­կան տե­սանկ­յու­նից էլ` ար­դար եւ չնչին զիջ­ման ան­գամ չի ցան­կա­նում գնալ: Ու դա հիմ­նա­վոր դիր­քո­րո­շում է:

­Բանն այն է, որ Օ­մա­նում ԱՄՆ-Ի­րան բա­նակ­ցութ­յուն­նե­րի ձա­խո­ղումն ա­ռա­ջին հեր­թին լուրջ փաս­տի ա­ռաջ է կանգ­նեց­րել Թ­րամ­փին, այլ ոչ թե Թեհ­րա­նին: Թ­րամ­փը չկա­րո­ղա­ցավ ու­ժի սպառ­նա­լի­քով Ի­րա­նին իր կամ­քը պար­տադ­րել, եւ այժմ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ստիպ­ված կլի­նեն կա´մ Իս­րա­յե­լի հետ միա­սին ռազ­մա­կան ար­շավ սկսել Ի­րա­նի դեմ, կա´մ նա­հան­ջել։

Ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ի­հար­կե, ու­նեն ա­վիա­կիր­նե­րի խումբ, ա­վե­լի քան 450 «Տո­մա­հավկ» թեւա­վոր հրթիռ­նե­րով հրթի­ռա­կիր­ներ եւ զ­գա­լի օ­դա­յին ուժ տա­րա­ծաշր­ջա­նում։ Միայն թե այս ի­րա­վի­ճակն ա­մե­րի­կա­ցի­նե­րին պար­տադ­րում է ընտ­րել եր­կու տար­բե­րակ­նե­րից մե­կը։

Եր­կուսն էլ վատ են։ Նա­հան­ջը այդ­քան գու­մար ծախ­սե­լուց եւ­ այդ­քան շատ սպառ­նա­լիք­ներ հնչեց­նե­լուց հե­տո կնշա­նա­կեր դեմ­քը կորց­նել։ Բայց ե­թե հար­ձա­կում սկսեն, ի­րա­նա­կան ռե­ժի­մը, ըստ ա­մե­նայ­նի, չի տա­պալ­վի։ Դ­րա հա­մար անհ­րա­ժեշտ կլի­նի, որ ե­ղած ու­ժե­րին ա­մե­րի­կա­ցի­ներն ա­վե­լաց­նեն գո­նե եր­կու մի­լիոն զին­վոր` ցա­մա­քա­յին տեխ­նի­կա­յով հան­դերձ։ Քա­նի որ Ի­րանն ա­մե­նե­ւին էլ Վե­նե­սո­ւե­լան չէ, եւ Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը վեր­ջին շա­բաթ­նե­րին կա­րո­ղա­ցել են էլ ա­վե­լի ամ­րապն­դել նրա ռազ­մա­կան մե­քե­նան, եւ միայն օ­դու­ժը հարց չի լու­ծի: Ա­վե­լին, ան­գամ հաղ­թա­կան պա­տե­րազ­մի դեպ­քում ԱՄՆ-ն զ­գա­լի մարդ­կա­յին եւ նյու­թա­կան կո­րուստ­ներ կկրի։ Մինչ­դեռ, հար­ցում­նե­րի հա­մա­ձայն, ա­մե­րի­կա­ցի­նե­րի մեկ եր­րոր­դից պա­կասն է կողմ Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մին, իսկ կե­սը՝ դեմ:

­Գու­մա­րած այս ա­մե­նին, ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա սկսե­լու հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է գտնեն ներ­խուժ­ման հա­մա­պա­տաս­խան գո­տի: Շր­ջա­նառ­վող վար­կա­ծով, այդ­պի­սին կա­րող է դառ­նալ Ադր­բե­ջա­նը. ա­մեն դեպ­քում` Ի­րա­նում փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կով այդ մա­սին բա­ցա­հայտ են խո­սում` վկա­յա­կո­չե­լով այն ակ­տիվ թռիչք­նե­րը, ո­րոնք ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան ա­վիա­ցիան ի­րա­կա­նաց­նում է դե­պի Բա­քու: Ընդ ո­րում, նման է, որ նաեւ ի­րա­նա­կան իշ­խա­նութ­յուն­ներն են այդ տար­բե­րա­կը հա­մա­րում ա­մե­նա­ռիս­կա­յի­նը: Ա­մեն դեպ­քում, շրջա­նառ­վում է այն տե­ղե­կութ­յու­նը, որ Ի­րա­նի պաշտ­պա­նութ­յան փոխնա­խա­րարն, օ­րերս այս խա­ռը ի­րա­վի­ճա­կում այ­ցե­լե­լով Ադր­բե­ջան, Իլ­համ Ա­լի­եւին է փո­խան­ցել անվ­տան­գութ­յան հար­ցե­րի վե­րա­բեր­յալ վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում­նե­րը: Ի­րա­նա­կան մի շարք միան­գա­մայն տեղ­յակ աղբ­յուր­ներ էլ ա­վե­լի են ման­րա­մաս­նում. ե­թե Ադր­բե­ջա­նում նկատ­վի ա­մե­րիկ­յան ցա­մա­քա­յին զոր­քե­րի կու­տա­կում­ներ ցան­կա­ցած պատր­վա­կով, ա­պա Թեհ­րա­նը կմտա­ծի մին­չեւ իսկ կան­խար­գե­լիչ հար­վա­ծի մա­սին, ան­կախ դրա հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րից տա­րա­ծաշր­ջա­նա­յին մասշ­տա­բով:

Մ­յուս կող­մից, ի­հար­կե, Ա­լիե­ւի հա­մար ա­մե­րիկ­յան խո­շոր զոր­քե­րի տե­ղա­կա­յու­մը (ե­թե նման քայ­լի Թ­րամ­փը գնա), ի­հար­կե, կա­րող է դառ­նալ Ի­րա­նի սպառ­նա­լիք­նե­րից չվա­խե­նա­լու ե­րաշ­խիք: Ա­ռա­վել եւս, ե­թե նրան խոս­տա­նան ընդ­լայ­նում Ի­րա­նի տա­րածք­նե­րի հաշ­վին: Բայց մյուս կող­մից էլ, ի­հար­կե, կա նաեւ ռուս-չի­նա­կան գոր­ծո­նը, ո­րը Ի­րա­նի օգ­տին է: Կա նաեւ այն պատ­մա­կան փոր­ձը, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը կա­րող են հան­գիստ մե­նակ թող­նել ի­րենց այ­սօր­վա դաշ­նակ­ցին, ե­թե վա­ղը նրա կա­րի­քը չու­նե­նան: Այ­սինքն, Ա­լիե­ւը, ի­հար­կե, մտա­ծե­լու շատ բան ու­նի:

Ա­մեն դեպ­քում, ան­գամ մասշ­տա­բա­յին ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի դեպ­քում, կրկնենք, Թ­րամ­փը խնդիր­նե­րի պա­կաս չի ու­նե­նա: Չ­նա­յած, սկսվում է փոխ­նա­խա­գահ Վեն­սի այ­ցը Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան: Տես­նենք, սա Ի­րա­նի շուրջ մթնո­լորտն ինչ-որ բա­նով կփո­խի՞:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում