Մի՞թե Մանուկյանն ակնկալում էր, որ Բաքվի դատարանն արդարացման դատավճիռ է կայացնելու. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նոր որակի համախմբման կոչով է հանդես եկել ԱԺՄ նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ պայքարել Բաքվի դատարանի կողմից հայ գերիների «դատավճռի» դեմ: «Ավարտվեց Բաքվի շինծու «դատավարությունը»՝ «խաղաղության» ու «եղբայրության» զավեշտալի մրցանակաբաշխության ֆոնին…Բաքվի դատարանում փետրվարի 5-ին հրապարակված «դատավճիռը» արցախահայության ինքնորոշման իրավունքի ոչնչացման վերջին հարվածն էր, որը հարված էր նաեւ Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ իրավական ու մարդասիրական բոլոր միջազգային նորմերին։ Սա հարված է նաեւ ողջ հայ ժողովրդին եւ ազատում է Ադրբեջանի ձեռքերը հայության դեմ հետագա ագրեսիայի համար…Ես կոչ եմ անում համաշխարհային հայությանը կազմակերպվել եւ սկսել համախմբված պայքար Բաքվի այս դատավճռի դեմ թե՛ մեր երկրում եւ թե՛ այն բոլոր երկրներում, որտեղ կա հայություն՝ այդ պայքարի մեջ ներգրավելով բոլոր հայկական կառույցները եւ հատուկ կարեւորելով Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որը մեծ հեղինակություն ունի աշխարհում», - ընդգծել է Մանուկյանը: Բայց միայն անհասկանալի է, թե ինչու է հիմա Մանուկյանը համախմբման կոչ անում, մի՞թե նա ակնկալում էր, որ Բաքվի դատարանը կարող էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության արդարացման դատավճիռ կայացնել, որ հիմա է հիասթափված դառն իրականությունից՝ կոչ հղում համայն հայությանը:

Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ: Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետեւողական զարգացմանն ուղղված ընթացիկ եւ հնարավոր նոր նախաձեռնությունները։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության եւ ընդհանուր առմամբ տնտեսական համագործակցության ընդլայնման ճանապարհին ներդրումների խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս ոլորտներում Հայաստանում ձեւավորված փորձն ու արագ տեմպերով զարգացող միջավայրը:Այո՛, առաջին հայացքից զարմանալի ոչինչ չկա, բայց կա մի փոքրիկ նյուանս. «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրենը արտգործնախարար Միրզոյանի կինն է: Եվ այստեղ կասկած է առաջանում՝ իրո՞ք, խոսքը Հայաստանին է վերաբերում, թե՞ Միրզոյանների ընտանիքի տնտեսական առաջընթացին: Համաձայնեք, որ լրիվ հին ու բարի ընտանեկան լոտո է` այն էլ արդեն շահած:

Ազգային ժողովում ուշագրավ հայտարարություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Ըստ նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն «ապրում են մի երկրում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են խոպան»: Դեռ թողնենք մի կողմ, որ այս ելույթից հետո Միացյալ Նահանգներից, Եվրոպայից ու Ռուսաստանից հայ խոպանչիներին «դեպորտ» անելը լրիվ արդարացված կլիներ այդ երկրների կողմից, բայց էլ ավելի կարեւոր մի դրվագի անդրադարձել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը` արձագանքելով Ալեքսանյանին. «Ու ի՞նչ մակարդակի խոպանչիներ են գալիս...Խոպանչի էլ կա, խոպանչի էլ... Լավ կլինի դու հլը բարձրաձայնի, թե քանի ՀՀ հպարտ քաղաքացի է ձեր օրոք գնում խոպան, ձեր օրոք հրաժարվել ՀՀ հպարտ քաղաքացիությունից, ձեր օրոք ընդունել ՌԴ կամ այլ երկրի քաղաքացիություն»:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում