Մենք էլ ենք կողմ, որ լինի մեկ միասնական ճակատ, կամ ընդդիմությունը ներքին խժդժություններ չունենա, բայց ունենք այն, ինչ ունենք. Շարմազանով

Հանդիպում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի այցը Հայաստան ավարտվեց: Իսկ թե որքանով լսելի դարձավ ընդդիմության ձայնն ու պահանջները ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի մոտ, հետաքրքրվեցինք Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՑ:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉ ԹԵ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ Է, ԱՅԼ ՄԻ ՄԵԾ ԲԱՆՏ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ»

Վենսի հայաստանյան այցն ուղեկցվեց ակցիաներով, այդ թվում՝ ՀՀԿ-ի կողմից նախաձեռնված, որի ժամանակ առաջնահերթ բարձրացվեց Բաքվի գերիների ու ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների հարցը: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ լսելի դարձավ ընդդիմադիր քաղաքական ուժերի խոսքը, եւ որքանո՞վ կարդարացվեն սպասելիքները:

— Ով ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի: Եթե ականջ ու աչք ունեն ե՛ւ կլսեն, ե՛ւ կտեսնեն, որ տարիներ շարունակ Բաքվի բանտերում գերեվարված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, Արցախի մեր եղբայրները, ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը։ Հայաստանում բանտարկված են սրբազաններ, քաղաքական գործիչներ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, Ազգային ժողովի պատգամավոր: Այս իմաստով մենք մեր բողոքի ձայնը բարձրացրինք, որպեսզի Միացյալ Նահանգների փոխնախագահը ականջալուր լինի այլընտրանքային Հայաստանի կարծիքին: Հայաստանի կարծիքը Փաշինյանի կարծիքը չէ, հայ ժողովուրդը չի համակերպվում եւ անարդարացի է համարում Բաքվի բանտերում իր եղբայրների գերությունը, էլ չեմ ասում անարդար ու անմարդկային դատավճիռը։

Ի՞նչ են արել այդ մարդիկ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն ընդամենը պայքարել են ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին կետի համաձայն, այն է` պաշտպանել են ինքնորոշման իրավունքը։ Եթե ինքնորոշման իրավունքի համար պայքարը հանցագործություն է, ուրեմն՝ պիտի աշխարհըի ոչ մի երկիր չլինի, պիտի բոլորը բռնադատված լինեն։ Այդ իմաստով մենք քանի որ հույս չունենք Հայաստանի նիկոլական ռեժիմից, հերթական անգամ բարձրաձայնել ենք մեր այլընտրանքային կարծիքը, իրական Հայաստանի կարծիքն այն է, որ մեր եղբայրները գտնվում են պատանդության մեջ Բաքվի բանտերում, որ Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որ եկեղեցու նկատմամբ կան ռեպրեսիաներ, եւ որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ մի մեծ բանտ՝ բաց երկնքի տակ։

Ի՞նչ եք կարծում՝ գոնե փակ քննարկումների ժամանակ ՔՊ-ական իշխանությունը պատշաճ բարձրացրե՞լ է ԱՄՆ փոխնախագահի առաջ Բաքվում ապօրինաբար պահվող ու խոշտանգվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը:

— Գիտեք, մի ռեժիմ, որի անգործության հետեւանքով մեր եղբայրները հանգրվանել են Բաքվի բանտերում, ես տրամաբանական չեմ համարում, որ նրանք գործուն քայլեր կձեռնարկեն, կպահանջեն։ Ասում էին` հաղթում ենք պատերազմում, հաղթեցի՞ն, ասում էին` Արցախի անվտանգությունն ապահովում են, ապահովեցի՞ն, ասում էին` Հայաստանն ինքնիշխան է, ինքնիշխա՞ն է, 240 քառ.կմ տարածք այսօր օկուպացված է ադրբեջանցիների կողմից։ Իրենց պրոբլեմն այն է, որ իրենք մի բան ասում են, հակառակն անում են: Երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր վարչապետ՝ 8 տարի առաջ, պառլամենտում հայտարարում էր, որ իր շարժումը հանգեցնելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ միջազգային ճանաչման։ Իսկ հիմա ոչ միայն Արցախի ինքնորոշման իրավունքից չեն խոսում, այլ նաեւ ասում են` Արցախը թոկ է եղել իրենց վզին։

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ՀՈՒՅՍ ՉԵՄ ԿԱՊՈՒՄ ՎԱՂՈՒՑ ԵՎ ԵՐԲԵՔ ԷԼ ՉԵՄ ԿԱՊԵԼ»

— Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Վենսիի նման կշիռ ունեցող քաղաքական գործչից ավելի ճիշտ կլիներ պահանջել ոչ միայն Բաքվում մեր գերիների վերադարձ, այլ՝ արցախցիների վերադարձ իրենց բնօրրան:

Ամեն ինչ պիտի հերթով լինի։ Հիմա մեր առաջնային խնդիրը պետք է լինի Բաքվի գերությունից մեր եղբայրների վերադարձը։ Արցախցիների վերադարձի իրավունքի մասին մենք մշտապես ենք խոսել, բայց դրա համար պետք է լինեն միջազգային երաշխավորներ։ Այս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների օրոք, այս կեղծ խաղաղության պայմաններում, ես դրա հնարավորությունը չեմ տեսնում։ Սա է խնդիրը։ Երբ Հայաստանում իշխանություն կփոխվի, նոր իշխանությունը կառաջնորդվի երկրի Սահմանադրությամբ, մեր ազգային շահերով ու անկախության հռչակագրով, այդ հարցին կանդրադառնանք:

Եթե խիստ տարբեր քաղաքական ուժեր կարող էին համախմբված ակցիա իրականացնել, նույն պահանջները ներկայացնել ԱՄՆ փոխնախագահին: Եթե բոլոր նույն այդ ուժերի խնդիրն այս իշխանության հեռացումն է, արդյոք ճիշտ չէր լինի խորհրդարանական ընտրություններին հանդես գալ մեկ միասնական ճակատով:

— Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դրա մասին խոսել է։ Ես ավելացնելու բան չունեմ։ Իհարկե, մենք էլ ենք կողմ, որ լինի մեկ միասնական ճակատ կամ ընդդիմությունը ներքին խժդժություններ չունենա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Աստված տա, բոլոր ընդդիմադիր ուժերը գիտակցեն այն մոտեցումը, որն ունի Հանրապետականը եւ առաջնորդվեն ազգային ու պետական, այլ ոչ թե կուսակցության շահով։ Հանրապետականն առաջնորդվում է նժդեհյան «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով։

Պարոն Շարմազանով, Վենսի այցը հատկանշական էր հայ-ամերիկյան մի շարք հուշագրերի ստորագրմամբ։ Ի՞նչ եք կարծում՝ այս տեմպերով Միացյալ Նահանգները միջնորդից կվերածվի՞ երաշխավորի տարածաշրջանում։

ԱՄՆ-ն ինքը պետք է որոշի՝ ուզում է երաշխավոր դառնալ, թե՞ զուտ վկա։ Յուրաքանչյուր պետություն իր գլոբալ շահերն է սպասարկում։ Պարոն Վենսը նախ եւ առաջ Հայաստանում էր իր պետության շահերը սպասարկելու։ Ալիեւն էլ իր պետության շահերն է սպասարկում, Հայաստանի պետության ու հայ ազգի շահերը սպասարկող չկա, պրոբլեմը դրանում է։ Այս գեոպոլիտիկ իրավիճակում Հայաստանի այլընտրանքը ազգային, պետական, պրոֆեսիոնալ իշխանությունն է։ Այս իշխանությունների պարագայում ես որեւէ դրական բան, կներեք, նման նիհիլիստական մոտեցման համար, բայց չեմ տեսնում։ Ես Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ որեւէ հույս չեմ կապում վաղուց եւ երբեք էլ չեմ կապել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում