«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որոշել է հրաժե՞շտ տալ քաղաքական կարիերային. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Շարունակում է զարմացնել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ: Իբրեւ երկրի ներսում բոլորի հետ հանդիպել էր, ընկալելի դարձել, իր ծրագրերը ներկայացրել, հիմա էլ որոշել է միջազգային շրջագայություն իրականացնել: «Ծրագրում է Փարիզը, որտեղ սպասվում են կարեւոր հանդիպումներ։ Այնուհետեւ՝ օվկիանոսից այն կողմ, որտեղ կլինեն տարբեր հանդիպումներ, դասախոսություններով հանդես կգամ Ամերիկայի ու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Յեյլի, Կոլումբիայի համալսարաններում: Կլինեմ Փենսիլվանիայի համալսարանում, ի դեպ, այն համալսարանն է, որտեղ ես ինքս եմ ուսանել եւ համալսարանի կողմից ճանաչվել եմ իրավունքի դպրոցի լավագույն շրջանավարտներից»,- թվել է Թաթոյանը: Ինչ խոսք, Թաթոյանի փիարշիկները շա՜տ «կրեատիվ» են: Ավելին՝ այս ամենը մեզ հիշեցնում է մեգաաստղեր Էլթոն Ջոնին, Շերին ու Թինա Թըրներին, անգամ Ալլա Պուգաչովային, բայց այստեղ մի նյուանս կա՝ նրանք համաշխարհային տուրնե իրականացրել են կարիերայի ավարտին՝ որպես հրաժեշտ հանդիսատեսին: Հիմա Թաթոյանի տուրնեն ինչպե՞ս հասկանանք, դեռ քաղաքականություն չմտած՝ որոշել է հրաժե՞շտ տալ քաղաքական կարիերային:

Եթե իմաստուն ժողովուրդն ասում էր, որ «աղն ա կերել մատաղը», ապա մեր օրերում իրավիճակ է փոխվել, պարզվում է՝ աղն է կերել ասֆալտը: «Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, որը նաեւ իր խնդիրներն է բերել` ճանապարհների հետ կապված։ Մենք ունենք մեծ ծավալի աշխատանքներ՝ փոսալցման հետ կապված: Ավելի ինտենսիվ պետք է աշխատենք, պետք է մաքսիմալ արագացնենք», - Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ: Անդրադառնալով վերոնշյալին՝ Երեւանի ընդդիմադիր ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանը, դիմելով երեւանցիներին, գրում է. «Ձեր կողմից մերժված ու 845 հազար ընտրողներից միայն 70 հազար ձայն ստացած ՔՊ-ն ու իր «քաղաքապետը» հայտարարեցին, որ քաղաքի փոսերի ու խրամատներ դարձած ճանապարհների միակ մեղավորն ու պատասխանատուն աղն է, աղը… Իսկ փոսալցման համար մսխված 4 մլրդ դրամը խառնվել է աղի հետ ու դարձել պարգեւավճար։ Երեւանում թանկացումների հեղինակներն ամեն ոլորտում ձախողումների համար պատրաստ են մեղավորներ կարգել մեզ բոլորիս, ձյանը, անձրեւին, փոշուն ու աղին»:

Ոչ պակաս զարմանալի ու տարօրինակ է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հանդիպումները: Մինչ Նիկոլ Փաշինյանը եկեղեցիների դռներն ընկած ամեն կիրակի պատարագների է մասնակցում՝ փորձելով հոգեւորականներին ու աշխարհիկներին համոզել, թե իբր մի հավատացյալ անձնավորություն է, դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունենում «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու» առաջին նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսի, առաջին խորհրդական Հենրի Բ. Այրինգի եւ երկրորդ խորհրդական Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպման ընթացքում կարեւորվել է ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը: Մկրտչյանը նաեւ ընդունել է հուդայա-քրիստոնեական միության նորանշանակ գործադիր տնօրեն եւ նախագահ Փոլ Մյուրեին, ինչպես նաեւ հասարակական գործիչ Սթիվեն Վագներին, նրանց հետ քննարկել համագործակցության հեռանկարները։Նույնպիսի հետագա համագործակցության հնարավորություններ Մկրտչյանը քննարկել է նաեւ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) խորհրդի նախագահ Գարի Ֆիլիպսի հետ։ Ի՞նչ է ստացվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներսից քանդում են, որ դրսում աղանդավորների հետ համագործակցե՞ն:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան